Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

ԱԶԳ
14/11/2025
- 14 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս շրջանառության մեջ է դրվել՝ Հայ եկեղեցին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայոց ազգային արժեքների ողջ համակարգը պղծելուն միտված մի գրություն, որը կրում է իրեն «ՌԱԿ կեդրոնական վարչութիւն» կոչող պատեհապաշտ մի խմբակի ստորագրությունը: Քստմնելի մի արարք՝ որը փորձում է շրջել 104 տարվա իր պատմությամբ հայտնի կազմակերպության ավանդական քաղաքականությունը:

Այդ կապակցությամբ ստորեւ ներկայացնում ենք զույգ հայտարարություններ, առաջինը՝ Ռամկավար Ազատական կուսակցության Համադրված մամուլի, իսկ երկրորդը՝ գրանցման փուլում գտնվող Հայ Ազգային Ռամկավար կուսակցության կողմից:

«ԱԶԳ»

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Զգուշանալ Ռամկավար Ազատական Կուսակցութեան անունը չարաշահող կեղծ յայտարարութիւններէ

Մենք որպէս աւանդապահ ռամկավարներ կը մնանք ազգային գերագոյն շահերու պաշտպանը

Կը մնանք Մայր Աթոռին եւ Հայոց ազգային պետականութեան անսակարկ եւ անժամանցելի դրօշակակիրները

Խստօրէն կը դատապարտենք մեր հայրենիքին մէջ ներկայ պժգալի փողոցային վիճակը ստեղծողները

Մեր կուսակցութեան անունը չարաշահող ինքնահռչակ խմբակ մը, տարիներէ ի վեր, ժամանակ առ ժամանակ, յանկարծ կ՛արթննայ եւ կեղծիքով կը չարաշահէ Ռամկավար Ազատական Կուսակցութեան պանծալի անունը:

 Վերջին օրերուն սոյն խմբակը  իր խաչագողութիւնը թագադրած էր 11 նոյեմբեր 2025 թուակիր՝ «Զգաստութեան սրտագին կոչ» վերնագրեալ բազմալեզու խեղկատակութեամբ մը, որուն մէջ յականէ անուանէ կը փորձէ թիրախաւորել Մայր Աթոռն ու անոր Գահակալը, ՀԱԵ-ի նուիրեալ կարգ մը միաբաններով հանդերձ:

Աւանդապահ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած Մամուլի ներկայացուցիչներս, մեր գաղափարախօսութեան բազմահազար հետեւորդներուն, համակիրներուն եւ ընթերցողներուն անունով խստիւ կը դատապարտենք, անձնական մանր խնդիրներով թէ քաղաքական քինախնդիր ու ճղճիմ հաշուարկներով առաջնորդուող պատեհապաշտներու այդ արհամարհելի խմբակին անընդունելի եւ այպանելի վարքը:

Նշեալ խմբակին արկածախնդրութիւններուն եւ մեքենայութիւններուն ծանօթ եւ անծանօթ հանրութեան անգամ մը եւս կու գանք հաստատելու, որ մեր պանծալի կուսակցութեան շարքերուն բացարձակ մեծամասնութիւնը չի ճանչնար ինքզինք «Կեդրոնական Վարչութիւն» կոչած այդ հերձուածը, որ ոչ իսկ հիւլէի մը չափ գոյութիւն ունի մեր օրերու ազգային տագնապալի վիճակի բարելաւումին նպաստելու անհրաժեշտ համազգային աշխատանքին մէջ: Մինչ անոր իրական թէ երեւակայածին անդամները հազիւ իրենք իրենց անձերը կը ներկայացնեն: Հետեւաբար ամէն ինչ, որ լոյս կը տեսնէ այդ խմբակին կողմէ, պարզապէս առ ոչինչ է:

Հիմնուելով վերոյիշեալին վրայ՝ կ՛ուզենք շեշտել, որ մե՛նք՝ աւանդապահ  Ռամկավար Ազատականներս, հաւատարիմ մեր աւելի քան հարիւրամեայ անխախտ ուղեգիծին, կը շարունակենք անսակարկ դրօշակակիրները մնալ Մայր աթոռին ու մեր պետականութեան եւ այս ազգային երկու անսակարկելի արժէքներուն գործնապէս, մեր մամուլով եւ առարկայական գործունէութեամբ, կը հանդիսանանք ամուր պատնէշն ու պաշտպանը   ամէն տեսակի ոտնձգութիւններու դէմ:

Պէտք է անմիջապէս դադարեցնել ներկայ պժգալի փողոցային ու անօրէն վիճակը ու վերադառնալ ազգային միասնականութեան գաղափարախօսութեամբ առլցուն աշխատանքի:
 Ռամկավար Ազատական Կուսակցութեան

Համադրուած Մամուլ

12.11.2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդը մեր հոգին է, իսկ հավատքը՝ մեր շունչը։ Երբ ոմանք փորձում են խլել այդ երկուսը մեզնից, մենք պարտավոր ենք խոսել՝ առանց վախի, առանց երկմտանքի։

Վերջին օրերին կրկին լսվում են ձայներ իրենց «Ռամկավար Ազատական Կուսակցություն» կոչող մի խմբակից, որը համարձակվում է ուսուցանել մեր Սուրբ Եկեղեցուն, մատնացույց անել մեր Վեհափառին ու դատել այն ամենը, ինչը մնացել է մեզ որպես վերջին սրբություն։ Այդ ձայները գալիս են այն միջավայրերից, որոնք տարիներ շարունակ լռեցին, երբ վտանգվում էր Արցախը, երբ խարխլվում էին մեր պետականության հիմքերը, երբ մեր հավատքի վրա ստվեր էր գցվում։

Մենք՝ Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունը, հռչակում ենք հստակ.

Արցախը մեր պատիվն է, մեր խիղճը և մեր հավիտենական պարտքը։

Արցախը չի կարելի վաճառել, մոռանալ կամ փոխանակել որեւէ բանի հետ։ Նա մեր զոհված տղաների գերեզմանների ու նրանց մայրերի արցունքների անունն է։

Մենք չենք հանդուրժի, որ նրանք, ովքեր մոռացան այդ անունը, այսօր խոսեն ժողովրդի ու Եկեղեցու անունից։

Հայ Եկեղեցին քաղաքական շահերի խաղալիք չէ, այլ՝ մեր ազգային ինքնության անսասան բերդը։

Ցեղը, որ մոռանա իր հավատքը, կորցնում է իր կերպարը։

Մենք չենք մոռանա։ Մենք չենք զիջի։ Մենք կպահենք այն, ինչ ունենք՝ հանուն նրա, ինչը պիտի վերականգնենք։

Հայ Ազգային Ռամկավար կուսակցություն

(Գրանցման գործընթացում)

Երեւան

11 Նոյեմբերի, 2025 թ.


ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՖ-ՕՖ…

Հաջորդ գրառումը

Իրենց «շան լակոտներ» ասողին արձագանքողները 2 ամսով կալանավորվում են, իսկ «շան լակոտներ» ասողը հարկատուների հաշվին վայելում է կյանքը, քանի որ ԱԺ նախագահ է

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

Իրենց «շան լակոտներ» ասողին արձագանքողները 2 ամսով կալանավորվում են, իսկ «շան լակոտներ» ասողը հարկատուների հաշվին վայելում է կյանքը, քանի որ ԱԺ նախագահ է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական