Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իսրայելն Ադրբեջանին գաղտնի օգնել է ստանալ Լեռնային Ղարաբաղը»

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելը գաղտնի օգնել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի արշավին՝ սեպտեմբերյան հարձակումից առաջ հզոր զենք մատակարարելով նրան: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» միջազգային լրատվական գործակալությունը, հղում անելով փորձագետներին եւ հայաստանյան  պաշտոնյաներին: Գործակալության hոկտեմբերի 5-ի համապատասխան հրապարակումը ներկայացրել է ռուսական «Ռամբլեր»-ը:

Ըստ թռիչքների հետագծման տվյալների, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները սկսելուց ընդամենը շաբաթներ առաջ ադրբեջանական ռազմական բեռնատար ինքնաթիռները բազմիցս թռիչքներ են կատարել Իսրայելի հարավային ավիաբազայի եւ Լեռնային Ղարաբաղի մերձակայքում գտնվող օդանավակայանի միջեւ, ասվում է հաղորդագրությունում: Ի դեպ, այս կարգի թռիչքների մասին նախկինում ահազանգել են նաեւ հայաստանյան լրատվամիջոցները, «Ազգ»ը ներառյալ:

Այդ թռիչքներն անհանգստացրել են Երեւանին, որը վաղուց զգուշանում է Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական դաշինքից, ինչպես նաեւ «լույս են սփռել  Իսրայելի ազգային շահերի վրա Կովկասյան լեռներից հարավ գտնվող անհանգիստ տարածաշրջանում», նշել է «Ասոշիեյթիդ պրես»-ը:

«Մեզ համար լուրջ խնդիր է, որ իսրայելական զենքը կրակում է մեր ժողովրդի վրա»,- գործակալությանն ասել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը: Դիվանագետը պատմել է, որ վերջին շաբաթներին ինքը մտահոգություն է հայտնել իսրայելցի քաղաքական գործիչներին ու օրենսդիրներին Ադրբեջանին զենքի  մատակարարումների վերաբերյալ: «Ես չեմ հասկանում, թե ինչու Իսրայելը չի   կարող գոնե որոշակի մտահոգություն հայտնել իրենց հայրենիքից վտարված մարդկանց ճակատագրի համար»,- ասել է Հակոբյանը:

Փորձագետները, որոնց հետ զրուցել է գործակալությունը, կարծում են, որ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից օգտագործված ծանր հրետանին, հրթիռային կայանքներն ու անօդաչու սարքերը հիմնականում տրամադրվել են Իսրայելի եւ  Թուրքիայի կողմից: Իսրայելի ԱԳՆ-ն եւ պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել այս պնդումները:

Գործակալությունը նշում է, որ Իսրայելը մեծ խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա, որը նավթի կարեւորագույն աղբյուր է եւ «հավատարիմ դաշնակիցը Իսրայելի երդվյալ թշնամու՝ Իրանի դեմ պայքարում»: Բաքուն նաեւ ժամանակակից զենքի շահութաբեր գնորդ է: Ըստ «Ասոշիեյթիդ պրես»-ի, Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթի կարիքների առնվազն 40 տոկոսը: Փորձագետների գնահատմամբ,  2016-2020 թվականներին Իսրայելի մատակարարումները ապահովել են Ադրբեջանի զինանոցի գրեթե 70 տոկոսը, ինչը Բաքվին առավելություն է տվել Երեւանի նկատմամբ եւ խթանել Իսրայելի խոշոր պաշտպանական արդյունաբերությունը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցի «մեծամեծերը» գաղթի ժամանակ նաեւ «տրակտորներ» են դուրս բերել

Հաջորդ գրառումը

Արցախի բանակի՝ հակառակորդին անցած ավարը կարող է նաեւ մեզ վրա կրակել. փորձագետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հրապարակախոսություն

Մի բան անկասկած է՝ Փաշինյանի և ԵՄ ղեկավարների խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը. Հակոբ Բադալյան

14/07/2025
Քաղաքականություն

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Նազելի Բաղդասարյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
Հաջորդ գրառումը

Արցախի բանակի՝ հակառակորդին անցած ավարը կարող է նաեւ մեզ վրա կրակել. փորձագետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական