Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը անմիաբանության հրահրիչ

Հակոբ Ավետիքյան
24/01/2025
- 24 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
78
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 20-ին ողջ աշխարհի հրեաները ցնծում էին, ոչ թե Դոնալդ Թրամփի պաշտոնամուտի, այլ՝ հրեա երեք պատանդների ազատ արձակվելու առիթով, երեքն էլ կին, որոնց դիմաց վարչապետ Բենիամին Նաթանյահուն փոխանակման կարգով բաց էր թողել պաղեստինցի արաբ 30 պատանդների: Վարչապետի դեմքը փայլում էր: Այդ փոխանակմամբ նա փակել էր «մարդասիրական» քառօրյա հրադադարին ընդդիմացող իր հակառակորդների բերանը: Ժողովրդի մեծ մասը փառաբանում էր նրան՝ Բիբիին, երախտագիտության ձայներ էին հնչում ամեն կողմից:

Դրանից ընդամենը երեք օր առաջ, հունվարի 17-ին, Բաքվում տեղի էր ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ դատական ֆարսը, բնականաբար առանց միջազգային փաստաբանական պաշտպանության: Ալիեւը արգելել էր վերջինի մասնակցությունը դատին ու ժպտում էր հաղթական. ի դեմս «մեղադրյալների» նա փաստորեն դատում էր արցախահայությանը, ողջ հայությանը, հայկական պետականությանը նաեւ: Շատ հայեր ընկճված էին, ավելի շատ հայեր՝ անտարբեր, «այդպես էլ պիտի լիներ» ստոյիկյան մոտեցմամբ: Քիչեր, շատ քիչեր դուրս եկան բողոքի կամ արթնության ցույցի, այն էլ՝ այժմ անմիացյալ ազգերի կազմակերպության վերածված ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ, պարզապես խղճի հանգստացման համար, մինչ եկեղեցին, Հա՛յ եկեղեցին, աղոթում էր…

Ամենաակտիվը, ինչպես նման բոլոր դեպքերում, իշխանություն կոչեցյալն էր իր պարագլխի գլխավորությամբ: Նա զբաղված էր ժողովրդի փողերը հաշվելու եւ հարկելու հույժ կարեւոր գործով, Մ. Նահանգների շրջանավարտ վարչության հետ կնքած դարակազմի՜կ «կանոնադրությունը» գովաբանելով ու կարեւորելով, ստեպ-ստեպ մեղադրական-խրատական խոսքեր շպրտելով Արցախի այժմ զնդանաբնակ ղեկավարության հասցեին, «մենք ձեզ զգուշացնում էինք, խորհուրդ էինք տալիս բանակցել Ալիեւի ներկայացուցիչների հետ» բովանդակությամբ: Բանակցել դահիճի հե՞տ: Որ ի՞նչ լինի: Խնդրել, որ կացինը լա՞վ սրի, որպեսզի գլուխը կտրելուց շատ ցավ չզգա՞…

Մինչդեռ բավական էր ընդամենը պաշտոնական մեկ հայտարարություն, եթե ոչ հայրենասիրական կամ ազգասիրական, այլ՝ գեթ մարդասիրական բնույթի, որպեսզի բարեկամ պետություններ, Մինսկի խմբի համանախագահներ, միջազգային կազմակերպություններ, Օկամպոյի նման հեղինակավոր մարդիկ ճնշում բանեցնեին Բաքվի վրա: Մինչդեռ պատահեց ճիշտ հակառակը: Պաշտոնական Երեւանի լռությունը, եւս առավել՝ պատանդներին ուղղված հանդիմանանքը չքմեղանք (excuse) տվեց շահագրգիռ կողմերին չմիջամտելու, այսպես կոչված Ադրբեջանի ներքին գործերին չխառնվելու: Միաժամանակ համոզվելու, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի տնօրինման հարցում նույնական են Ալիեւ-Փաշինյան դիրքորոշումները: Ավելին՝ եթե հրաշիւք իմն Իլհամը որոշի նրանց բաց թողնել, ապա Նիկոլը նրանց կուղարկի Նուբարաշենի կամ Գոշի մեկուսարաններ…

Նրանք, ովքեր հետեւում են Գազայում եւ շուրջը երկու տարուց ի վեր ընթացող արաբ-իսրայելական արյունալի գործողություններին, կարող են վկայել, որ փոխադարձ ջարդարարություններին եւ արդեն շուրջ 40 հազար պաղեստինցիների սպանդին զուգահեռ ընթանում է մեկ այլ՝ պատանդառության պատերազմ: Կողմերն անընդհատ գերի ու պատանդ են գողանում իրարից, որպեսզի, ինչպես հունվարի 20-ին, հետո փոխանակեն, թեկուզ մեկը՝ տասի դիմաց:

Իսկ ինչպես վարվեց Նիկոլի իշխանությունը այդ հարցում նաեւ. բաց թողեց նույնիսկ վարձկան գերիներին՝ փոխարենը առանց որեւէ բան ստանալու: Իսկ վերջերս, ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ Բաքվում մերոնց դեմ դատական ֆարսն էր ընթանում, Նիկոլի հրահանգով չօգտագործվեց մեր երկիր թափանցած երկու «հանցագործներին» վերադարձնելու թուրքական կողմի խնդրանքը, որը երկնքից ընկած առիթ էր Էրդողանից փոխադարձություն պահանջելու,- նկատի ունենալով նրա բացարձակ ազդեցությունը Ալիեւի վրա,- մեր պատանդներից գեթ մի մասին հայրենիք վերադարձնելու:

*    *    *

Հրեաները շատ անեկդոտներ ունեն հայերիս մասին, ինչպես մենք՝ իրենց: Մենք ծաղրում ենք նրանց մանրախնդրությունը, իսկ իրենք՝ մեր անմիաբանությունը:
Պարզվում է, որ մանրախնդրությունը արդյունք է տալիս եւ փրկում է իրենց ազգակիցներին, մինչդեռ մեր անմիաբանությունը կործանում է մեզ որպես ժողովուրդ ու պետություն:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չարենցի վեպի սյուժեից ավելի թունդ սյուժեում ենք

Հաջորդ գրառումը

Արման Սահակյանը, ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հրապարակախոսություն

Մի բան անկասկած է՝ Փաշինյանի և ԵՄ ղեկավարների խոսակցության առանցքում լինելու է հաղորդուղիների հարցը. Հակոբ Բադալյան

14/07/2025
Քաղաքականություն

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Նազելի Բաղդասարյան

14/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
Հաջորդ գրառումը

Արման Սահակյանը, ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական