Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

Գրիգոր Առաքելյան
03/10/2025
- 3 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
8
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 29-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ «Աբրահամի համաձայնագրին» Իրանի միանալու հնարավորությանը եւ հույս հայտնել, որ պաշտոնական Թեհրանը դրականորեն կարձագանքի իր առաջարկին:

Հայտնի է, որ «Աբրահամի համաձայնագիրն» ամերիկյան նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2020-ին, եւ նախաձեռնողները ձգտում են ընդլայնել դրա շրջանակը՝ ներգրավելով նոր պետությունների:

Որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ «Աբրահամի համաձայնագիրն» ընդգծված հակաիրանական ուղղվածություն ունի, եւ ժամանակին Իրանի էքսնախագահ Հասան Ռոհանին համաձայնագրի օրակարգ մտցնելը պաղեստինցիների ու մուսուլմանների նկատմամբ դավաճանական քայլ է անվանել՝ համոզմունք հայտնելով, որ այն ոչ թե տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու միտում ունի, այլ Պարսից ծոցին ու Իրանին մերձենալու նպատակ է հետապնդում: Ուստի այդ համաձայնագիրն անմիջապես Իրանի կողմից գնահատվել է որպես հակաիրանական միջոցառում: Դրանից ելնելով՝ Իրանը սկսել է վերապահ մոտեցում ցուցաբերել «Աբրահամի համաձայնագրին» միանալու ցանկություն արտահայտող երկրների նկատմամբ:

Չնայած Իրանի կողմից գործադրվող նախազգուշական քայլերին՝ Իսրայելը շարունակում է շահագրգռվածություն ցուցաբերել «Աբրահամի համաձայնագրին» միացած երկրների շրջանակի ընդլայնման ուղղությամբ եւ ձգտում է դրանում ներառել նաեւ Իրանին սահմանակից երկրներ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Թել Ավիվի նպատակը դիվանագիտական ուղիներով Իրան-ԱՄՆ տարաձայնությունները կարգավորելու այլընտրանքը ռազմական լուծումով փոխարինելն էր, որի համար Իսրայելում լայն արշավ էր ձեւավորվել՝ Ադրբեջանի Հանրապետությանը «Աբրահամի համաձայնագրին» մասնակից դարձնելու ուղղությամբ: Սա կարող է   ավելի կարծրացնել Ադրբեջանի հակաիրանական կեցվածքը:

Շատերի մոտ հարց է առաջանում. ինչո՞ւ է Թրամփն այդպիսի անիրագործելի ու տարօրինակ առաջարկով դիմում Թեհրանին՝ իմանալով, որ առաջարկությունը մերժվելու է: Մի՞թե Թրամփը չգիտի, որ Իրանը ոչ մի պարագայում չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ առկա է նաեւ Թեհրանի կողմից չճանաչված Իսրայելի ստորագրությունը:

Այնուամենայնիվ, ո՞րն է Թրամփի առաջարկության հիմնական նպատակը:

Հնարավոր է, որ Թրամփը հակված չէ խորանալու  «Աբրահամի Համաձայնագրի» էության մեջ:  Կամ էլ դա համաշխարհային խաղաղությանը միտված Թրամփի հերթական քարոզչական քայլերից է: Դրանով ԱՄՆ-ը, միգուցե, ցանկանում է նաեւ Իրանի վրա դիվանագիտական եւ հոգեբանական ճնշում գործադրել: Թրամփը հավանաբար  նաեւ այդ քայլով փորձում է Իրանի «դիմադրության ճակատում» պառակտում մտցնել եւ Իրանի ժողովրդին այլընտրանք առաջարկել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արժանին Յասմին Դում Թրագութին՝ «Կարպիս Փափազյան» մրցանակ

Հաջորդ գրառումը

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

«Անտարբերություն կա թե՛ միմյանց, թե՛ թշնամու բանտում տառապողների նկատմամբ»

03/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Ֆիլմը հիմնված է մոլդովական հեքիաթի վրա։ ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը,...

ԿարդալDetails

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025

Սոթքից սահմանն անցած ադրբեջանական ոչխարները վերադարձվել են Ադրբեջանին

02/10/2025

Մերժում ենք գործող կառավարիչների միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. «Պատիվ ունեմ»

02/10/2025

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր. Դանիելյան

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական