Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԻՆՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ

Կնոջ մասին խոսելիս պարտադիր չէ, որ տղամարդը կենաց արտասանի ու ցուցադրաբար ոտքի կանգնի: Հարգանք արտահայտելու այլ միջոցներ էլ կան: Կնոջ հանդեպ հարգալից լինելու համար կան բազմաթիվ դրդապատճառներ, որոնցից ամենագլխավորը հենց բոլորի նկատմամբ հարգալից լինելու բարոյական պարտադրանքն է:

Կանանց  հարգելու մյուս դրդապատճառները.

ԿԻՆ եզրույթը ասոցացվում (մտազուգորդվում) է ԿՅԱՆՔ բառի հետ, քանի որ նշված երկու բառերն էլ ծագումնաբանորեն մոտ են միմյանց: Սակայն ծագումնաբանական ընդհանրությունը բնորոշ չէ միայն հայերենին. Հնդեվրոպական մյուս լեզուներում նույնպես առկա է այդ ընդհարնությունը: Համեմատենք պարսկերեն՝ [zan] (կին) եւ [zendegi] (կյանք), աֆղաներեն [juan] (կին) եւ [juandun](կյանք), ռուսերեն ЖЕНА (կին)եւ ЖИТЬ, (ապրել) բառերը:

Թերեւս «կին» եւ «կյանք»  բառերի  ծագումնաբանական  ընդհանրության պատճառով էլ  այս տարվա սեպտեմբերի կեսերից կանանց ազատության համար Իրանում անցկացվող  բողոքի ցույցերի ժամանակ օգտագործվում է «Կին, կյանք, ազատություն» կարգախոսը։ Ինչեւէ։

Պետք է նաեւ արձանագրել, որ ԿԻՆ բառը տարբեր լեզուներում նախապես ունեցել է հարգանք արտահայտող բնիմաստներ, ինչպես՝ լատիներեն femina «կին», նշանակել է ՍՆՈՒՑՈՂ։ Հին հնդկերեն ՍՏՐԻ (կին) նշանակել է ԱՐԱՐՈՂ։ Գերմաներեն Weib (կին) նշանակում է ՏՔՆՈՂ։Չինարեն [նեյ-ցզի](կին), կազմված է ՆԵՐՍ եւ ՈՐԴԻ բառերից, անգլերեն Lady նշանակել է «հացթուխ»: (Ի դեպ, հացթուխի մասնագիտությունը ժամանակին ամենապատվաբեր զբաղմունքներից է եղել): Հատկանշական է, որ նշված լեզուներում ԿԻՆ բառի բնիմաստներում որոշակի հարգանքի տարրեր գոյություն ունեն:

Իսկ ինչպե՞ս է արտահայտվում կնոջ նկատմամբ թուրքերի «հարգալից» վերաբերմունքը: Թուրքերենում ԿԻՆ բառի համար օգտագործվում է avrat կամ բառի դրափոխված arvat ձեւերը, որը փոխառություն է արաբերենից: Արաբերենում  عورت [aurat] բառի նախնական իմաստն է «ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ», որն անցել է իմաստափոխության ուրույն ճանապարհ: Եվ այդ ճանապարհին հայտնվել են թուրքերն ու իրենց թանձրամտությամբ ԿԻՆ բառն արտահայտելու համար սեփական լեզուն «հարստացրել»arvat բառով: Ահա թե ինչպես է թուրքերենով արտահայտվում կնոջ նկատմամբ «հարգանքը»:

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«…Ե՞րբ է գարունն այս դառնալու ամառ…»

Հաջորդ գրառումը

Հայկական ծրագիր՝ Արխիվային ֆիլմերի միջազգային փառատոնում

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հայկական ծրագիր՝ Արխիվային ֆիլմերի միջազգային փառատոնում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական