Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
14/03/2025
- 14 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
17
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրաժարվենք մակաբույծներից

Մեր առօրյա խոսակցական լեզվում ու ամենատարբեր ամբիոններից հնչող արտահայտություններում քիչ չեն անբովանդակ ու դատարկ բառերը, որոնք արտասանվում են ասելիքի մեկնարկը նախապատրաստելու, մտքից միտք թռիչքներ կատարելիս առաջացող դադարը լրացնելու եւ խոսքի հետագա «իմաստավորված» ընթացքը դասավորելու համար: Եվ, քանի որ ավելորդ ծանրաբեռնվածություն պատճառող այդ կարգի բառերը զուրկ են իմաստից, դրանք ստացել են «մակաբույծ բառեր» անվանումը: Մակաբույծները երբեմն հայտնվում են հուզմունքի պահին, լինում են նաեւ ձայնարկությունների տեսքով («ըմ-ըմ», «է-է», «ա-ա») եւ արժեզրկում խոսքը: Այդպիսի բառեր են՝ ԴԵ, ԿԱՐՃ ԱՍԱԾ, ԱՅՍՊԻՍՈՎ, ԻՄԱՑԱՐ, ԻՄԱՆՈՒՄ ԵՍ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՈՒՂՂԱԿԻ, ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, ԻՐԱԿԱՆՈՒՄ, ԱՍԵՆՔ, ԽՈՍՔԻ ՕՐԻՆԱԿ, ՈՒՐԵՄՆ եւ այլն:

Նաեւ կան բառեր ու բառակապակցություններ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են ոչինչ չարտահայտող, պարազիտային արտահայտություններ: Այդ կարգի իմաստազուրկ  արտահայտությունները սովորաբար օգտագործվում են քարոզարշավից քարոզարշավ եւ ոչինչ չեն նշանակում: Այդպիսի մակաբույծ արտահայտություններից են՝ «հատիկ առ հատիկ», քյաբաբ առ քյաբաբ», «կոպեկ առ կոպեկ», «յաշիկ առ յաշիկ», «սիրում եմ բոլորիդ», «հպարտանում եմ բոլորովդ», «խոնարհվում եմ բոլորիդ առաջ»  եւ այսպես շարունակ…

Սակայն սրանք հայկական մակաբույծներ են ու կարելի է ինչ-որ տեղ հանդուրժել, նույնիսկ ըմբռնումով մոտենալ այդ կարգի լեզվամտածողություն կրողներին:

Բայց ավելի տգեղ ու անհանդուրժելի են հայերեն խոսքի մեջ խցկվող օտարածին մակաբույծ բառերը, որոնց միջոցով փորձ է արվում «ճոխացնել» լեզուն ու գրավել ունկնդրի համակրանքը: Այդպիսի բառեր են՝ ՊՌԻՉՈՄ, ՊՌԻՏՈՄ, ՎՈԲՇԵՄ, ՆԱՏՈՒՌԻ, ՊՌՈՍՏՈ, ՌԱԶ, ԾԻՊԱ (типа), ՎՌՈՁԻ, ԴԻՇՈՎԻ, ԿԱՌՈՉԻ եւ այլն:

ԿԱՐՃ ԱՍԱԾ՝ եկեք, ՈՒՐԵՄՆ, ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒ ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ հրաժարվենք ԽՈՍՔԻ ՕՐԻՆԱԿ՝ բոլոր տեսակի պարազիտներից, այդ թվում նաեւ հայրենական մակաբույծներից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պապուասների «Կոմիտասը». Երվանդ Հակոբյան

Հաջորդ գրառումը

Մարիամ Շախմուրադյանը հայ գիտական միտքը ներկայացրեց նաեւ միջազգային «Նոր քարի դարի հնագիտության համաշխարհային կոնգրեսում»

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Մարիամ Շախմուրադյանը հայ գիտական միտքը ներկայացրեց նաեւ միջազգային «Նոր քարի դարի հնագիտության համաշխարհային կոնգրեսում»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սեփականության վերաբաժանման ուրվականը. Սուրեն Սուրենյանց

19/06/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա...

ԿարդալDetails

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի. Փաշինյան

19/06/2025

Ճեղքելու ենք, չկասկածեք. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին. Սամվել Կարապետյան

19/06/2025

Սամվել Կարապետյանի կալանավորման փաստը արդեն իսկ խոսում է Հայաստանում Սահմանադրական կարգի ոչնչացման մասին. Արա Պողոսյան

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական