Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմшստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
19/07/2024
- 19 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր օրերի шրժույթները

Հնում տասը շահին բավականին խոշոր գումար էր: Այն  հավասար էր 50 պարսկական դինարին, եւ Պարսկաստանի  մի շարք քաղաքներից բացի շրջանառվում էր  նաեւ Երեւանում:

Եթե հավատանք մեր ասացվածքների խորիմաստությանը, կարելի է ասել, որ տասը շահին   օրվա կուրսով հավասար էր 1000 թումանի: Չէ՞ որ մեր կենցաղավարության որոշակի ժամանակահատվածում մկան ծակը մի դեպքում արժեր տասը շահի, մի դեպքում էլ՝ հազար թուման: 

2023 թվականի սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանի նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ  ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը խոստացել էր իշխանական օլիգարխներին էնպիսի վիճակի մեջ դնել, որ «մկան ծակին հազար թուման տան»:  Տեսնես հաջողվե՞ց: Կասկածում եմ:

Նիկոլ Փաշինյանն էլ, հավանաբար պատկերացնելով  «շահի» եւ «թուման» արժույթների օրվա կուրսի համամասնությունը, 2018 թվականի ապրիլյան հանրահավաքներից մեկի ժամանակ իրենց «բոյեւիկ» համարող նախկին իշխանավորներին հեգնել էր, որ նրանք  հեղափոխության օրերին «մկան ծակին տասը շահի էին տալիս»: Պատկերացնել է պետք,  եթե վճարվեին այդ տասը շահիները,  մեր պետական բյուջեն ինչպիսի՜ փքուն տեսք կունենար:

Թեեւ Հայաստանը հռչակել է իր երազած անկախությունը, բայց  տեւական ժամանակ, մեր ազգային դրամին զուգահեռ,  շրջանառության մեջ են  դրված նաեւ օտար դրամական միավորները:

ԱԺ բազմամյա պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որ մեծամասնական ընտրակարգով մրցակցում էր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հետ, ժամանակին երդում-պատառ էր տալիս, որ պատգամավոր ընտրվելու համար  մի  «ՔՈՌ ԿՈՊԵԿ» էլ  չի ծախսել:  Հետաքրքրական է իմանալ, պատգամավորի  պատկերացմամբ որքա՞ն արժե մեկ քոռ կոպեկը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ խորհուրդ է տվել  չկառչել ԳՐՈՇԻ արժեք չունեցող  Հայաստանի  ժողովրդավարությունից: Այս հորդորի մեջ նույնպես գրոշի փոխարժեքի մասին ոչինչ նշված  չէ:

«Ժամանակ»  թերթի վկայությամբ էլ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռեւս 2013 թվականին  ասել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստ է յուրաքանչյուր  անձի համար  100  ՄԱՆԵԹ հատկացնել:  Հավանաբար, ԲՀԿ առաջնորդը ՄԱՆԵԹ ասելով, դոլար է նկատի ունեցել:

Վերջում նշենք, որ պարողներին ու նվագողներին խրախուսելու համար տրվող շաբաշն էլ, հազար թումանների ու տասը շահիների հետ միասին,  Հայաստան է մուտք գործել  Պարսկաստանից: Բառը կազմված է shad  եւ  bash բաղադրիչներից, որի բառացի նշանակությունն է «ուրախ եղիր»՝  «շնորհավոր»: 

Իրանում  նույնպես «շաբաշ»  է կոչվում այն գումարը, որը տրվում է պարողին կամ նվագողին խրախուսելու համար:  «Շաբաշի տոպրակ» աքսեսուարն էլ  իրանական հարսանյաց ծեսերի անբաժանելի մասն է, որը նախատեսված է  հարսին մատուցվելիք արժեքավոր նվերների համար:

Հավելենք, որ աշխատանքի ավարտն ազդարարելու համար մեր օգտագործած «շաբաշ» բառը,    «շաբաթ»  իմաստով  հին հրեերեն  abbath բառի փոխառությունն է, որը կապ չունի իրանական ծագումով  shad-bash բառի հետ:

Նաեւ պետք է նշեմ, որ պարողներին ոգեւորելու եւ խրախուսելու համար  ձայնարկություն համարվող   «տաշի-տուշի»  կրկնավոր բառի մեջ «տաշի» բաղադրիչը նույն ինքն «տասը շահի»  դրամական միավորն է: Թավրիզահայերը ժամանակին «տասը շահիի» փոխարեն հենց «տասշի» էին ասում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հшյերը, ինչպես սերբերը նաեւ, գիտեն այն գինը, որը վճարում են իրենց կոչումը պահելու համար…». Լյուբիցա Միլետիչ

Հաջորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. Ելենա Մուրшտովա (1932-2024)

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. Ելենա Մուրшտովա (1932-2024)

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական