Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժամանակակից արվեստի կատակոմբներում

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պուշկինի 4 հասցեում գտնվող «ArtKvartal»-ի մասին մենք արդեն խոսել ենք (տես Արա Շահումյանի «Գենեսիս» ցուցահանդեսի մասին մեր նյութը): Անդրադառնանք այդ նախաձեռնությանն ավելի մանրամասնորեն: Պուշկին 4 հասցեն շուրջ տասը տարի է, ինչ հայտնի է իր արվեստանոցներով, եւ Երեւանի ժամանակակից արվեստի ներկայիս բնօրաններից մեկն է: Այս տարի այնտեղ գործող արվեստագետները հանդես եկան նոր՝ «ArtKvartal» կոչվող նախագծով: Նախագիծը մի հարթակ է, որտեղ արվեստագետները ոչ միայն ապրում եւ ստեղծագործում են, այլեւ ցուցադրում իրենց ստեղծագործություններն ու վաճառում դրանք: Արվեստանոցներից զատ, այժմ այնտեղ գործում են անտիկ իրերի, հագուստի խանութ եւ սրճարան: Ներկայիս «ArtKvartal»-ի կորիզը կազմում են այնտեղ անցկացվող բազմաթիվ ցուցահանդեսները, որոնք պարբերաբար թարմացվում են եւ իրենց հարկի տակ ընդունում ինչպես հին եւ փորձառու, այնպես էլ նոր եւ ավելի փորձարարական հակումներով արվեստագետների:

Նոյեմբերի 13-ին էլ «ArtKvartal»-ը ներկայացրեց երկու տարբեր՝ Գայ Ղազանչյանի «IUVENIS»-ը (Երիտասարդություն) եւ Արտուշ Պետրոսյանի գործերի ցուցադրությունը:

Գայ Ղազանչյանի «IUVENIS» ցուցադրությունը, արվեստագետի խոսքերով, «երիտասարդության մասին է՝ իմ ու քո, այն վառ մարդկանց, որոնք ստեղծել են ուզում, այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն»… Ցուցադրությանը ներկայացված դիմանկարներում պատկերված են երիտասարդ մարդիկ՝ տարբեր խառնվածքների, տարբեր բնավորությամբ եւ գունային լուծումներով: Ցուցադրության խոհափիլիսոփայական տարր էր իր մեջ ամփոփում ներկայացված  միակ դիմաքանդակը, որի մեջ բույն են դրել թռչունները ու գլխի շուրջ պտույտներ են գործում: Մարդը ցույց է տալիս իր դեմքը, մինչ ներսում գաղափարը դեռ նոր է հասունանում, իսկ թռչնակները՝ մտքերը, նոր են սովորում թռչել:

Երկրորդ ցուցադրությունն արդեն շենքի նկուղային հարկում է: Մենք մուտք ենք գործում մի վայր, որն ասես հին հռոմեական կատակոմբների երեւանյան տարբերակը լինի: Արտուշ Պետրոսյանի ցուցադրությունն ինքնատիպ է, նկարչի մոտ գերակշռում է խառը տեխնիկան: Կտավները հիմնականում մուգ գույներով են արված: Արվեստագետը դիտողին ցույց է տալիս ներկայիս այն իրականությունը, որը ոչ բոլորն են ցանկանում տեսնել՝ կյանքի թողած ազդեցությունը ժամանակակից մարդու ապրումների ու զգացումների վրա:

ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց այլազգի հինգ հեղինակների նոր ստեղծագործությունները

Հաջորդ գրառումը

Բրոդվեյյան անմոռանալի առաջնախաղ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Բրոդվեյյան անմոռանալի առաջնախաղ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական