Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեեւ Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգներին կրկին եւ կրկին ըմբոշխնելով նրա բարձրաբերձ, անմեռ երաժշտությունը՝ ակամա մտովի կրկին կռիվ էի տալիս երաժիշտ, երաժշտասեր կամ երաժշտամերձ ծանոթներիս հետ, որոնք վիճարկել են Խաչատրյանի վաստակն ու մեծությունը: Տարիներ շարունակ Խաչատրյանի երաժշտության մասին լսել եմ՝ «ընդամենը պոպուլյար է…», «ընդամենը աշխարհի համար էկզոտիկա է…», «մի «Որսկան ախպերի» մոտիվով նրա երաժշտությունը հայկական չդարձավ….», «ստալինական է….», «նրա սոլֆեջոն ուժեղ չի…», «ճիշտ է ասել Ստրավինսկին, որ նրա երաժշտությունից խորովածի հոտ է գալիս….», «նրա մեծությունը չափազանցված է…», «մերոնք դրած մենակ Խաչատրյան են գռռցնում, իրանից ուժեղներն էլ կան…» ու նման բաներ՝ հաճախ հակադրելով նրան տարբեր հայ եւ ոչ հայ կոմպոզիտորների: Լավ է, որ գրավոր չեն արտահայտել իրենց մտքերը՝ ջուր լցնելով Խաչատրյանի երաժշտությունը տարիներ շարունակ նսեմացնել փորձող հրեա եւ ազերի հեղինակների ջրաղացին…

Անգամ երաժշտությունից քիչ թե շատ հասկացողը կարող է հանգիստ «ջրել» վերոբերյալ կարծիքները, բայց Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի: Մյուս կողմից, նման մտքեր հայտնողները պատահական, անճաշակ կամ անլուրջ մարդիկ չեն, որոնց ասածը բանի տեղ չդնեմ: Խնդիրն այլ տեղ է՝ արվեստագետ ու արվեստասեր հայերի կողմից իրենց մեծ հայրենակցին ըստ արժանվույն գնահատելու անկարողությունը:

Այս սնոբիզմը լսել եմ այլ մեծություններին տրվող գնահատականներում նույնպես: Դարձյալ տարիներ շարունակ արվեստագետ կամ արվեստասեր ծանոթներ կասկածի տակ են առել Մարտիրոս Սարյանի, Եղիշե Չարենցի, Երվանդ Քոչարի, Վիլյամ Սարոյանի, Սերգեյ Փարաջանովի եւ այլոց մեծությունը: Ի՞նչ կոչել սա՝ ինքնահաստատման մարմա՞ջ, համընդհանուր կարծիքից շեղվելով սեփական անձի բարձրացո՞ւմ, թե՞ պարզապես «ճաշակին ընկեր չկա»: Այո՛, չկա, բայց արվեստին մոտ մարդուց ակնկալում ես ավելին, քան պարզունակ «հավանում եմ»-«չեմ հավանում»-ը: Օրինակ, Պարույր Սեւակի պոեզիան եւ հրապարակախոսությունը երբեք ինձ հոգեհարազատ չեն եղել, սակայն անհերքելի է նրա նշանակությունն իր ժամանակաշրջանի համար: Ինչ խոսք, Խաչատրյանի երաժշտությունը կարող է խորթ թվալ ոմանց քիմքին, նրանց բնույթով ավելի հոգեհարազատ կարող է լինել, ասենք, Ավետ Տերտերյանի՝ այլ բնույթ ունեցող նույնպես ընտրագույն երաժշտությունը, բայց առնվազն անլուրջ է որեւէ արվեստագետի արժեքը «գցել»՝ հակադրելով նրան իր նախընտրածների հետ:

Իսկ եթե որեւէ արվեստամերձ հայորդի ազգային ոչինչ չի տեսնում Խաչատրյանի երաժշտության մեջ՝ դա արդեն իր խնդիրն է, դրանից բնավ չի տուժում ժամանակի հետ մշտապես քայլող Խաչատրյանի երաժշտությունը: Ժամանակին մեծ կոմպոզիտորն ասել է. «Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»:

Արամ Խաչատրյանը հասել է իր նպատակին: Մի անգամ կարդացել եմ, որ ամեն 24 ժամվա ընթացքում մեր մոլորակի որեւէ կետում խաչատրյանական երաժշտություն է հնչում: Անհերքելի է, որ բազմաթիվ օտարների համար Խաչատրյանի եւ այլ հայ տաղանդների երաժշտությունը դառնում է Հայաստանի յուրօրինակ այցետոմս:

Կրկնում եմ, Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի, սակայն մեր շատ արվեստագետներ ու արվեստասերներ կարիք ունեն երեւույթներն ըստ արժանվույն եւ խորությամբ գնահատելու՝ անկախ իրենց նախապատվության կամ ճաշակի…

Հ. Գ. – Լսել եմ նաեւ այսպիսի մտքեր դարձյալ չարհամարհելի անձանցից. «Խաչատրյանը (Չարենցը, Սարյանը, Վիկտոր Համբարձումյանը……) մեծ էր, բայց լավ մարդ չէր»:
Նման մտայնությանն էլ կցանկանայի պատասխանել ժամանակին Կոստան Զարյանի գրած՝ «Նորից Շիրվանզադեի կամ գրականագետի մասին» հոդվածում արտահայտված մտքերով.
«Ուրիշներ խօսում են մարդու եւ գրականագէտի մասին: Մի բան է մարդը, ուրիշ բան է գրողը:
Մենք արհամարհում ենք առաջինը եւ յարգում ենք երկրորդը:

Ցաւում եմ, բայց ստիպուած եմ ասել, որ այդ տեսակէտը թաքցնում է իր տակը մի մեծ կեղծաւորութիւն: Այդ այն զէնքն է, որով աշխարհիս բոլոր քաղքենիները, յետադիմականները, ճիզուիթները, աբեղաները աշխատել են հարուածել իրենց մտայնութեան չհամապատասխանող գրականութիւնը եւ գրականագէտը….
Եթէ այդ պարոններին լսենք, մի հատ առաքինի մարդ չի մնայ աշխարհիս երեսին՝ բացի իրենցից….

Իրական ստեղծագործողի մեծագոյն յատկութիւնը, նրա մարդկային իսկական արժանապատուութիւնը, գտնւում է նրա զանազանաւորող ոգու մէջ: Այն ոգին, որ գոյանում է բաւական կերպով կարողանալ մերժելու համար իր բնական եւ ընկերային միջավայրը, տիրող գաղափարախօսութիւնները, տիրող մտայնութիւնները, յանուն այն անհրաժեշտ արժէքներին, որոնք այնքան իրական են եւ այնքան տիրական, որ ոչ ոք չի տեսնում:

Արդ, ահա գալիս է հասարակական որոշ շահերին ծառայող մարդը, եւ իր գրչի թեթեւ ծայրը մխրճելով բազում տանջանքներով տանջուած այդ էութեան մսերի մէջ, ինքնագոհ եւ ինքնավստահ շարժումով տրորում է:

Մեծ գրող էր, ասում է նա, բայց իբրեւ մարդ մի զատ չէր:

Թող ընթերցողը դատէ, թէ ինչքան արդար է այսպիսի մի ընթացքը»:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերոնիկա Գուզալյան. Ձեւավորելով «Նաիրի» բիկինին Բալիում

Հաջորդ գրառումը

ՄԱՅԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ. Ցուցահանդես եւ պատկերագիրք

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ. Ցուցահանդես եւ պատկերագիրք

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը սադրանքներ սարքելու ցանկացած փորձի դեպքում խորապես կզղջա. Լավրով

28/09/2025

Ռուսաստանը տեղյակ է Ուկրաինայի կողմից սադրանքներ սարքելու փորձերի մասին, և Կիևը խորապես կզղջա նման ցանկացած ծրագրի համար։ Այս մասին ՄԱԿ-ի...

ԿարդալDetails

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025

Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է

28/09/2025

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական