Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Էթնիկ զտումից մեկ տարի անց. «Ասես  որբ լինեմ»

Անահիտ Հովսեփյան
20/09/2024
- 20 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
57
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 19-ին Քայ Մյուլլերի «Շթեռն»-ում հրատարակված հոդվածի վերնագիրն է, իսկ հրապարակումը լուսանկարից արդեն փոխանցում է այն ողբերգությունը, որ 2023-ից ի վեր ապրում է հայ մարդը… բոլորս ենք որբ, երբ հայրենիքի մի մեծ հատվածից՝ Արցախից զրկվել ենք…

Երեկ Արցախի բռնագաղթի, Հայաստանի անվտանգության տագնապալի իրականության մասին ծավալուն մի հոդված էլ հրապարարակեց taz-ը: Լրագրող Մաքսիմիլիան Արնհոլդը հուլիսին «Ֆրիդրիհ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ Հայաստան է այցելել եւ սահմանամերձ Կիրանց, Սոթք այցելելով, բնակիչների հետ զրուցելով, ներկայացնում է գյուղացիների անհանգստությունն ու վախը գալիքի նկատմամբ:

«Ազգի» սեպտեմբերի 6-ի համարում ներկայացրել ենք ավստրիական ռադիոյի լրագրողների՝ Կիրանց այցի մասին ռադիոռեպորտաժը:  ԳյուղաբնակԳոհար Վարդանյանի մտահոգությունների մասին պատմում է նաեւ taz-ի լրագրողը, անդրադառնում նորակառույց դպրոցի առջեւ մոտ 3 մետր բարձրությամբ բետոնե պատնեշին: Սեպտեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանը դպրոցի հանդիսավոր բացումն արեց՝ ասելով՝ «Կիրանցում դպրոց հաճախելն դեռ այսքան անվտանգ չէր եղել, ինչպես այսօր է»: Վարդանյանը գլխի շարժումով ժխտում է նրա ասածը», գրում է հոդվածագիրը:

Կիրանցում Գոհար Վարդանյանը պատմում է իրենց մտահոգությունների մասին

«Սոթքի քաղաքապետ Սեւակ Խաչատրյանին ունկնդրելուց հետո դժվար է հավատալ խաղաղությանը, գրում է Մաքսիմիլիան Արնհոլդը. Դրա գինը, ասում է նա, Լեռնային Ղարաբաղի մշտական վերադարձն է Հայաստանին. առանց դրա՝ իրական խաղաղություն չի կարող լինել: «Ուզում եմ  իմ զոհված ընկերների շիրիմներին այցելել» , Սոթքի քաղաքապետի ցանկությունն է ներկայացնում taz-ի լրագրողը:

Սոթքի քաղաքապետ Սեւակ Խաչատրյան

«Ազգի» սուղ տարածքում, ցավոք, չենք կարող փոխանցել taz-ում հրապարակված վերոհիշյալ հոդվածի շոշափած բոլոր թեմաները՝ հույս տածելով, որ այն ուշադրության կարժանանա:

Գերմանական մամուլը վերջին օրերին նյութ դարձրեց նաեւ ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե  «Մոսկվայի ռազմական դաշինքը Երեւանի հայացքով սպառնալիք է (իր համար)»: Սեպտեմբերի 18-ին գերմանական լրատվական dpa գործակալության լրատվությունը հայաստանաբնակներիս համար նորություն չի պարունակում: «Արմենպրեսից» քաղած տեղեկությունը ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ից դժգոհությունն է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորի պարտականությունները չի կատարել, նաեւ սպառնալիք է ստեղծում Հայաստանի պետականության, հետագա գոյության հանդեպ: 

Սեպտեմբերի 18-ին «Ռադիո Երեւանի սեւ հումորն այլեւս չի օգնում» վերնագրով հոդված հրապարակեց «Ֆրանֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»: Հայաստանում իր ճամփորդության տպավորությունները շարադրած Ուլրիկե Մարիա Հունդի հոդվածն անշուշտ հոգեւորի կարեւորման մասին է: «Աշխարհի ծայրերից հայերն իրենց հնադարյա հայրենիք են վերադառնում՝ պահպանված եկեղեցիներում պսակվելու նպատակով: Հայաստանում կորուստն ու հիշողությունն անընդհատ ուղեկցում են, բարձրահարկերի ճակատներին անմահացածների դեմքերն են նկարված՝ մի քանի անգամ խոշորացված՝ վերամարմնավորումը հաստատող»:
Սեպտեմբերի 16-ին Լուկաս Ֆուհրը «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգում» անդրադարձել է կլիմայական համաժողովին գերմանացի պատգամավորների մուտքի արգելքին:

Սեպտեմբերի 17-ին թեման շարունակեց  «Ռայնիշե փոստը»՝ անդրադառնալով  Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովին Բունդեսթագի պատգամավորների մուտքի արգելքին:

Խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրող Մեյ Դուդինը ներկայացնում է Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Ֆրանկ Շվաբեի փոխանցածը, թե «Ադրբեջանը ոչ միայն արգելել է իր մուտքը, այլ՝ իր հեղինակության դեմ արշավ է ծավալում, ինչը կազմակերպված տարածում է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը: Ադրբեջանի փաստացի բռնակալն ուզում է ժողովրդավարության պատկեր ստեղծելը պարտադրել՝ գերմանացի պատգամավորներին կաշառելու միջոցով», գրում է «Ռայնիշե փոստի» թղթակիցը: Շվաբեն երկար տարիներ է, ինչ պայքարում է Ադրբեջանում կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարման դեմ, նրա բացահայտումների միջոցով ԵԽԽՎ-ում բարձրաձայնումներից հետո Ադրբեջանը զրկվեց այդ կառույցի աշխատանքներին մասնակցելու իրավունքից: Բաքու մեկնելու արգելք է սահմանվել նաեւ Բունդեսթագի պատգամավորներ սոցիալ-դեմոկրատ Հայքե Էնգելհարդտի, Կանաչներից՝ Մաքս Լուքսի, Անդրեյ Հունկոյի (BSW-ՍՎԴ) հանդեպ:
 Հարցական է, թե արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է իրականացնել մուտքի արգելքը, եթե պատգամավորները Բաքու մեկնեն կլիմայի համաժողովի պաշտոնական պատվիրակության կազմում: Քանի որ COP29- ը ՄԱԿ-ի միջոցառում է, կիրառվում են ոչ թե ընդունող երկրի, այլ կազմակերպության կանոնները:

Շվաբեն նաև Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջազգային կլիմայի և էներգետիկ քաղաքականության ենթահանձնաժողովի անդամ է: Արդեն մասնակցել է կլիմայի 12 միջազգային համաժողովների: Մասնակցությունն այս համաժողովին դեռ վճռված չէ, փոխանցում է «Ռայնիշե փոստը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զանգեզուրյան» միջանցքի հարյուրամյա ակունքները

Հաջորդ գրառումը

Դիտարկումներ տաք թեմաներով

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Դիտարկումներ տաք թեմաներով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական