Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանի տրանսպորտի նոր սակագին. դուբլ երկու

Հասմիկ Մխիթարյան
12/04/2024
- 12 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
67
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարին սկսվեց կայանատեղիի վարձավճարի բարձրացմամբ ու ավարտվելու է հասարակական տրանսպորտի թանկացմամբ:

Որոշ ժամանակ առաջ մեծ աղմուկ հանած տրանսպորտի թանկացման հարցը պատճառ դարձավ, որ օրինագիծը չընդունվի: Հայտարարվեց, որ օրինագիծը կվերանայվի եւ նորովի կներկայացվի հասարակությանը: Այդպես էլ եղավ.

 «Սիրելի՛ երեւանցիներ, հարգելի՛ գործընկերներ: Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագաու առաջիկա նիստում, նախատեսվում է՝ 30 օրվա համար 8800 դրամ, 90 օրվա համար 23600 դրամ, 365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի խոսնակ  Հայկ Կոստանյանը եւ ավելացրել, որ ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Տրանսպորտի մասին նոր նախագծում գների իջեցում նախորդի համեմատ եւ անսահմանափակ երթեւեկություն է խոստանում Երեւանի քաղաքապետարանը:

«Ժամանակին ներկաներն էին պայքարում տրանսպորտի թանկացման դեմ, իսկ հիմա իրենք են ձեռնամուխ եղել թանկացման ոչ թե 50 դրամով, այլ 200 դրամով: Էս օրենքը, որ վերջնական ընդունեն, ավելի լավ է մեքենա գնեմ կամ էլ տաքսիով տեղից տեղ գնամ: Գոնե գիտեմ մեջքիս վրա երկուսից երեք հոգի չեմ տանում»,- մեզ հետ զրույցում ասում է 39-ամյա Կարապետը:

Մինչեւ ուղեվարձի թանկացումը Երեւանի քաղաքապետարանը պետք է ձեռնամուխ լիներ ավտոբուսի կանգառները վերականգնելու ու կահավորելու աշխատանքներին: Այսինքն լինի գին-որակ հարաբերակցությունը: Բարեփոխումների իրականացման արդյունքում պետք է նաեւ հստակեցվի, որտեղ են կանգառները, կանգառներում լինեն ցուցատախտակներ, որտեղ կնշվի, թե ե՞րբ է մոտենալու տրանսպորտը, ո՞ր համարի հասարակական տրանսպորտն է երթեւեկում:
«Իրար վրա խցկված մարդիկ երթեւեկում են քիչ է, մի հատ էլ տրանսպորտի գին են թանկացնում: Առանց այդ էլ մեր ժողովուրդը հազիվ ապրում է,  օրվա հաց վաստակելով: Ինչու են համեմատվում Եվրոպայի հետ, երբ մենք դեռ չենք հասել նրանց սոցիալական ապահովության եւ զարգացվածության ամենաներքեւի մակարդակին: Նախկինների դեմ ժամանակին պայքարողները շարունակում են նրանց գործը»,-ասում է 64-ամյա Սուսաննան:

Մեզ հետ զրույցում 29-ամյա Աննան, որը հասարակական տրանսպորտից օգտվում է ոչ հաճախ, հեգնանքով նշում է, որ. «Շատ լավ է, ինտեգրվում ենք Եվրոպային: Ցավոք՝ աշխատավարձերը, կենսաթոշակն ու ծիծաղ առաջացնող կրթաթոշակները մնում են դեռ խուլ ու հետամնաց կովկասյան ստանդարտերի վրա:

Երբ համեմատում ենք հարեւան Թբիլիսիի հետ, ապա նկատում ենք, որ նրանց նստելավարձը բավականին ադեկվատ է ծառայության որակին, եւ բացի այն, որ տարվա կտրվածքով է մատչելի, նաեւ փաթեթում ներառված է մետրոն, իսկ 90 րոպեի ընթացքում կարող ես ավտոբուսը փոխել՝ անվճար»:

Երբ չկա համակարգային մոտեցում, ապա կարող ենք սպասել դուբլ երեքին էլ, չորսին էլ:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկոչ հիւրը

Հաջորդ գրառումը

Շնորհավորում ենք

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Շնորհավորում ենք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական