Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

Գեղամ Մկրտչյան
07/11/2025
- 7 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լինում են բաներ, գործեր, որոնք մի քանի լավի ու դրականի հետ մեկտեղ կարող են ունենալ թեկուզ անուղղակի մեկ բացասական կողմ, որը սակայն որեւէ առումով գերակշռի մնացած ամբողջ լավին՝ առաջացնելով առնվազն ափսոսանք ու  հիասթափություն:

Այսպես խորհելու առիթ տվեց անցած մի քանի օրերի երկու՝ միանգամայն տարբեր, իրար հետ ուղղակի կապ չունեցող իրադարձություն:

Խոհարարության, ռեստորանային սպասարկման եւ հյուրանոցային գործի միջազգային մակարդակի լավագույն կրթություն ու գործնական ուսուցում է խոստանում Հյուրընկալության շվեյցարա-հայկական ակադեմիան (SAAH –  Swiss-Armenian Academy of Hospitality), որը նոյեմբերի 1-ին պաշտոնապես բացվեց Գյումրիում: Կրթական այս ուրույն հաստատությունը հյուրընկալության կառավարման աշխարհի լավագույն համալսարանը համարված Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL – ֆրանս. Ecole hotelie՝re de Lausanne) հետ համագործակցությամբ հիմնադրվել է շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ: Այն շվեյցարական փորձի եւ Հայաստանի զարգացող ծառայությունների ու զբոսաշրջության ոլորտների պահանջների համադրմամբ ժամանակակից մրցունակ, բարձրակարգ մասնագետներ է պատրաստելու, նոր խթան լինելով նաեւ Գյումրիում զարգացող զբոսաշրջությանը: Ակադեմիայում դասավանդելու են Լոզանի դպրոցի կողմից հավատարմագրված ու վերապատրաստված առաջնակարգ մասնագետներ:

Ինչ արած, որ թեկուզ երբեմնի հզոր արդյունաբերությամբ հպարտ, իր արտադրանքն աշխարհի մի քանի տասնյակ երկրներ արտահանող այս քաղաքն այժմ կարծես թե մնացել է ընդամենը զբոսաշրջություն զարգացնելու ու ծառայություններ մատուցելու հույսին: Այս պարագայում պետք է միայն շնորհակալ լինել մեր հայրենակիցներին՝ նման նախաձեռնության ու կատարելիք ներդրումների համար: Ամսույս 15-ին հաստատությունը  սկսում է ուսուցումը առայժմ Գյումրու կենտրոնի «Գրանդ հոթել ապրիկոտ» հյուրանոցում, 10 ուսանողով, իսկ հեռանկարում, իրեն տրամադրված շենքը մի երկու տարի հետո հիմնանորոգված-պատրաստ լինելուց հետո, այդ թիվը նախատեսվում է հասցնել 1000-ի:

Խնդրահարույց է հենց այդ շենքի՝ քաղաքիս պատմական կենտրոնում գտնվող Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի արդեն քանի տարի ազատված եւ առայժմ դատարկ եռահարկ, ընդարձակ կառույցի հարցը: 2018 թվականին հենց ներկա կառավարության որոշմամբ այն անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին՝ գոհունակություն առաջացնելով տեղի մտավորականության շրջանում: 1930 թվականից գործող  թանգարանային այս օջախը ճանաչված գիտական, հետազոտական հաստատություն է, որի արշավախմբերը հայտնաբերել, գիտական շրջանառության մեջ դրել ու երկրաշարժից հետո կիսավթարային մի անձուկ շինության անհարմար պայմաններում մի կերպ պարզապես պահում են մեր պատմամշակութային ժառանգության ավելի քան 25 հազար, շատ դեպքերում եզակի նմուշներ: Եվ հույս էր առաջացել, որ դրանք ի վերջո կփրկվեն ու նաեւ կցուցադրվեն պատշաճ պայմաններում: Սակայն անցած այսքան տարիների ընթացքում մի շենքի հիմնանորոգման գումարներ չգտնվեցին, թեկուզ ներդրողներ չբերվեցին մի երկրում, որտեղ առայժմ մեր պայմաններում տարակուսելի, անհամեմատելի հսկայական ներդրումներ ու կազմակերպչական ջանքեր պահանջող ամբողջ մի «ակադեմիական քաղաքի» ծրագիր է առաջ տարվում: Եվ կառավարությունն անցյալ տարի, ի զարմանս եւ ի հիասթափություն մեզ, հետ կանգնեց իր իսկ որոշումից, շենքը հանձնվեց համայնքին՝ այն հիշյալ հաստատությանը տրամադրելու պայմանով… Գուցե նաեւ այն պատճառով, որ այնտեղ «իրական Հայաստանին խանգարող Պատմական Հայաստանն» էր, իսկ այստեղ՝ իրական ներդրումներ…

Ինչպես երեւում է, երբ ցանկանում ու ջանում են՝ գումարներ գտնվում են; Թող մեր հարեւան ժողովրդի համար վիրավորական չլինի, բայց իմ սերնդակից ավագներն անպայման կհիշեն խորհրդային տարիների մի զվարճախոսություն: Մեր հանրապետության ղեկավարությունը դիմում է ԽՍՀՄ կառավարությանը, թե Հայաստանում ծովային նախարարություն ստեղծվի: Այնտեղ զարմանում են՝ դուք ծով չունեք, ձեր ինչի՞ն է  պետք ծովային նախարարությունը: Պատասխանում են՝ բա ինչպե՞ս է, որ Ադրբեջանը մշակույթի նախարարություն ունի: Օրերս Ադրբեջանի  նախագահը հայտարարեց, թե սովետակա՞ն հին քարտեզներում չկա Սեւանա լիճ, կա Գյոկչա, թե՞ Գյոյչա լիճ… Հայտարարեց իրենց գիտությունների ազգային (նշենք՝ ազգային) ակադեմիայում: Մի տեղ, որտեղ իր ցուցումով, նաեւ, չեղած պատմություն են ստեղծում: Իսկ մեր Գիտությունների ազգային ակադեմիան պետական հատուկ կարգավիճակ ունեցող հաստատությունից վերածվում է սովորական հիմնադրամի, այն էլ նրա ամբողջ համակարգը՝ քանի տասնյակ գիտահետազոտական ինստիտուտները եւ այլնը, որոշվել է  պարզապես փակել, գցել, ժողովրդական պատկերավոր լեզվով ասած, ղոչի կռնակին:

Բայց ահա կատարելագործվում, զորացվում է վերջերս մեզանում նկատելիորեն շատ ակտիվացված ոստիկանական համակարգը: Նոյեմբերի 1-ին հանդիսավոր, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ազդարարվեց հանրապետությունում ոստիկանության զորքերի փոխարեն ժամանակակից տեխնիկական միջոցներով, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ հագեցած Ոստիկանության գվարդիայի ծնունդը: Իհարկե, իրենց բարի ծառայություն, եթե նրանց գործունեության առաջին նպատակն էլ իսկապես լինի պաշտպանել անձի իրավունքները եւ ազատությունները, ինչը սահմանված է օրենքի համապատասխան հոդվածով: Թե չէ այս ընթացքում էլ, նաեւ Գյումրու վերջին հայտնի իրադարձության ժամանակ, տեսանք, թե մեր «դուխ» տված ուժայիններից ոմանք ինչ հատուկ էշխով էին «պաշտպանում» մարդկանց:

Իսկ թոշակառուներն էլ, անշուշտ, դեռ կսպասեն:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆոտոլրագրողը՝ Էնթոնի Պիցցոֆերատո. Շարունակ բացահայտվող Հայաստանում

Հաջորդ գրառումը

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական