Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՒՅԺ. ՆԻՆԱ ԳԱՐՍՈՅԱՆ

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 14-ին, 99 տարեկան հասակում, Նյու Յորքում իր մահկանացուն է կնքել սփյուռքահայ մեծանուն պատմաբան, բյուզանդագետ ու հայագետ Նինա Գարսոյանը (Nina G. Garsoian): Ծնվել էր 1923-ին Փարիզում, Նոր Նախիջեւանից (Դոնի Ռոստով) ու Թբիլիսիից գաղթած ծնողներից: Մանուկ հասակում տեղափոխվելով Մ. Նահանգներ՝ 1943-ին բակալավրի տիտղոսով ավարտել էր Բրայն Մաուր քոլեջը դասական հնագետի մասնագիտությամբ, իսկ այնուհետեւ Կոլումբիա համալսարանում ստացել մագիստրոսի եւ սպա դոկտորի կոչում բյուզանդագիտության, Հայաստանի եւ Միջին Արեւելքի պատմության գծով: Ֆուլբրայթի ծրագրով գիտական աշխատանքի էր մեկնել Վենետիկ՝ Ս. Ղազար, Մխիթարյան միաբանություն:

1956 թ.ից սկսել էր նրա դասախոսի ասպարեզը Սմիթ քոլեջում եւ Կոլումբիա համալսարանում: 1969-ին դարձել էր նույն համալսարանի պատմության ամբիոնի առաջին կին վարիչը, 1977-ին՝ Պրինստոնի համալսարանի՝ նույնպես առաջին կին դեկանը պատմության բաժանմունքում: Նա առաջինը հանդիսացավ նաեւ Կոլումբիա համալսարանի «Գեւորգ Ավետիսյան» հայագիտական ամբիոնի վարիչի պաշտոնն զբաղեցնող:

Նինա Գարսոյանը տնօրենն է եղել Փարիզում հրատարակվող հայագիտական Revue des E՛tudes Arme՛niennes հանդեսի, իսկական անդամ Միջնադարյան գիտությունների եւ թղթակից անդամ Բրիտանական համանուն կաճառների:

Մի շարք կարեւորագույն գրքերի, գիտական բազմաթիվ հոդվածների եւ  թարգմանությունների հեղինակ է Գարսոյանը: Մենագրություններից առավել հայտնի են 1968-ին հրատարակված նրա «Պավղիկյան աղանդը», 1985-ին՝ «Հայաստանը Բյուզանդիայի եւ Սասանյանների միջեւ», 1999-ին՝ «Եկեղեցին եւ մշակույթը վաղմիջնադարյան Հայաստանում», բոլորն էլ անգլերեն: Իսկ ֆրանսերեն՝ «Հայ եկեղեցին եւ Արեւելքի մեծ պառակտումը» գործը: Նա անգլերեն թարգմանել եւ ծանոթագրել է Հակոբ Մանանդյանի, Նիկողայոս Ադոնցի, Արամ Տեր-Ղեւոնդյանի աշխատությունները, ինչպես նաեւ Փավստոս Բյուզանդին վերագրվող հայկական էպիկական պատումները:

Ավելացնենք նաեւ, որ Նինա Գարսոյանը համարվում է մեկ այլ՝ նշանավոր կին հայագետի՝ Սիրարփի Տեր-Ներսեսյանի հոգեւոր սանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղիշե Բաղդասարյանը եւ նրա «Անուշ» օպերան

Հաջորդ գրառումը

Պետական ռեկետ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Պետական ռեկետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական