Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գորշ գայլերի» վտանգը Գերմանիայում աճում է

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոդվածի հեղինակ Շտեֆան Կրայթեվոլֆը (Stefan Kreitewolf) վերնագրում նշված վտանգի մասին ծավալուն անդրադարձ է արել գերմանալեզու dtj-ի (գերմանաթուրքական հանդեսի) հունիսի 29-ի առցանց հրապարակման մեջ:

Հեղինակը նկատել է տալիս, որ Գերմանիայում ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող թուրքերի աճը իրական վտանգ է, այն կարող է խաթարել դաշնության հանրային անդորրը:  2022-ին հրապարակված սահմանադրության պաշտպանության զեկույցից երեւում է, որ աջ ծայրահեղականությունը դաշնության ամենամեծ սպառնալիքն է, սակայն չի բացատրվում, թե ինչու Գերմանիայում չի արգելվում այդ սպառնալիքներից մեկի՝ «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը: Գերմանիայում մոտ 12 100 համակիր ունի այսպես կոչված Ülkücü  շարժումը, որի անդամները հատկապես սոցցանցերում են բացահայտ բռնությամբ սպառնում իրենց հակառակորդներին:

Բացի PKK-ից և ընդհանրապես քրդերից, «Գորշ գայլերի» համար թշնամու կերպար են հայերը, հրեաները, ընդդիմության անդամները, ինչպես նաև թուրքական կառավարության հակառակորդները, իրազեկում է Շտեֆան Կրայթեվոլֆը:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ֆրանսիայում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելված է 2020 թվականից, իսկ թե ինչու Գերմանիայում նույնը չի անում ԳԴՀ ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը, որ պաշտոնամուտին խոստացել էր երկրում ծայրահեղ աջերի դեմ հետեւողական գործունեություն իրականացնել, չի բացատրվում:  Ի հեճուկս բոլոր զգուշացումների, դեռ որեւէ բան չի արվել:

dtj-ի հունիսի 7-ի հրապարակման մեջ նույն հեղինակը ուշադրություն էր բեւեռել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի կառավարության նախկին անդամ Չավուշօղլուն, որ «Գորշ գայլերի» համակիր է, արտգործնախարարի պաշտոնը լքելու առթիվ ի թիվս այլ երկրների պաշտոնյաների, նաեւ Գերմանիայից է անսպասելի «գնահատանք»  ստացել:  Հեղինակը նկատի ունի Գերմանիայի նախկին արտգործնախարար Զիիգմար Գաբրիելի թվիթերյան թուրքերեն գրառումը, որում շնորհակալություն էր հայտնում Չավուշօղլուին՝ «դժվար ժամանակներում վստահելի համագործակցության համար»:    Շտեֆան Կրայթեվոլֆը հիշեցնում է սոցիալ-դեմոկրատ Գաբրիելին, որ տարիներ առաջ Համբուրգում թուրք կուսակիցների առջեւ ելույթի ժամանակ Չավուշօղլուն ֆաշիստական՝ գայլերի նշանն էր ցույց տվել, ինչպես նաեւ երբեւիցե չի թաքցրել, թե հարում է նրանց:  Գերմանացի հեղինակը հիշեցնում է հայերիս քաջ հայտնի մեկ ուրիշ օրինակ՝ Ուրուգվայում Չավուշօղլուն նույն նշանն էր ցույց տվել Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգներին՝ վերահաստատելով, որ ուրանում է իր նախնիների ոճիրը:
Հայաստանում էլ ի դեպ պիտի պաշտոնապես կանխվի «Գորշ գայլերի» հնարավոր մուտքը, գործունեությունը: Մի անգամ ֆաշիստական այդ նշանով արդեն սպառանցել են Ծիծեռնակաբերդից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցինիզմ է, երբ գերմանաֆրանսիական մեդիան հարցական է կիրառում՝ «Ադրբեջա՞նն է պատասխանատու»

Հաջորդ գրառումը

Խոհարարապետ Պրիգոժինը՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունների լակմուսյան թուղթ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Խոհարարապետ Պրիգոժինը՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունների լակմուսյան թուղթ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական