Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիրք՝ անցյալի, ներկայի եւ ապագայի մասին

Մարիետա Խաչատրյան
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
64
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջապես լույս տեսավ այն գիրքը, որի վրա ավելի շատ եմ տանջվել` տպագրության պատրաստելով, քան իմ գրքերի վրա:«Վան Արյան» հրատարկաչությունը լույս է ընծայել Հայոց ցեղասպանությունից փրկված, Արեւմտյան Հայաստանի Սասնո Սեմալ գյուղի ծնունդ Սահակ Գալոյանի հուշագրությունը`«Հայի ճակատագիր» անվամբ: 1900 թվականին ծնված Գալոյանը, որն իր գյուղում թուրքերի իրականացրած ջարդերին զոհ գնացած իր հսկա գերդաստանից միակ փրկվածն է (շատ տարիներ հետո նա իմացավ նաեւ թուրքի ընտանիքում մեծացած քրոջ մասին), միայնակ փախել է սարուձորերով, սարսափելի տանջանքներ ու զրկանքներ կրելով` ի վերջո ապաստանել Խորհրդային Հայաստանում: Իր մյուս ազգակիցների պես թուրքերի կողմից հայերի հանդեպ իրականացվող պարբերական կոտորածների եւ ի վերջո Հայոց ցեղասպանության արհավիրքներից մի կերպ փրկված` հետագայում մասնակցել է թուրքերի դեմ մղվող ինքնապաշտպանական կռիվներին, ապա եւ անձամբ կրել բոլոր այն տառապանքները, որոնք բաժին ընկան Սիբիրի աքսորավայրերն ուղարկված ազգային նկարագիր ունեցող հազարավոր հայերին:

Այս իմաստով Սահակ Գալոյանի հուշագրությունը հայ մարդու կյանքի մասին հանրագիտարան է` սկսած 1900-ական թվականներից` մինչեւ իր կյանքի ավարտը` 1980 թվական: Հանրագիտարանային արժեքին գումարվում է Հայոց ցեղասպանությունն ուրացող, մեզ` հայերիս այն մոռանալ հրավիրող Թուրքիային ներկայացվող նորահայտ վավերագրի արժեքը, որտեղ թվերով, անուններով կարելի գտնել ե՛ւ հայերիս հանդեպ թուրքերի կատարած հանցագործությունները, ե՛ւ զոհված կամ վերապրած մարդկանց, ընտանիքների մասին տվյալներ ու վկայություններ:

Հուշագրությունը մեզ համար առավել կարեւոր է թվացել նաեւ այն պատճառով, որ այնտեղ կգտնեք նորահայտ հիշողություններ Նժդեհի, Փեթարա Մանուկի, այլ պատմական դեմքերի եւ անցքերի վերաբերյալ, Սարդարապատի ճակատամարտի նկարագրություն, որոնց առնչվել կամ որոնց մասնակից է եղել հուշագրության հեղինակը: Հուշագրության արժեքը կրկնապատկվում է այն հանգամանքով, որ հուշերի հեղինակը ոչինչ չի գունազարդել, չի աղավաղել կամ հերոսականացրել այն իրադարձությունները, որոնց մասնակիցն է եղել: Նրա ձեռագիրը փրկել է եւ տպագրությանն աջակցել է Գալոյանի շառավիղներից Կրասնոդարում բնակվող Սամվել Օսմանյանը (Գալոյանը):

«Հայի ճակատագիրը» փաստորեն ոչ թե գիրք է, հուշագրություն սոսկ, այլ պատմություն մեր անցյալի, ներկայի եւ մոտիկ ապագայի մասին, քանի որ ներկայի եւ անցյալի նմանություններ եւ զուգահեռներ, արատների, սխալների, դավաճանությունների եւ հերոսական արարաքների նկարագրություն գտնելով գրքում` վստահ կարող եմ պնդել, որ հայերս հազիվ թե փոխվելու ենք մոտիկ ապագայում, հազիվ թե սկսելու ենք չգործել այն սխալները, որ հիմա եւ անցյալում գործել ենք: Այս գիրքը դրա մասին է, մեր անցյալ արատների եւ բարեմասնությունների մասին է միաժամանակ, որոնք մեկին մեկ հիմա կարելի է տեսնել: Եթե դուք չգիտեիք դրանց գոյության մասին, ուրեմն ճիշտ վկայություններ եւ չգունազարդված հուշագրություններ չեք կարդացել: Այս մեկն առանց կեղծելու պատմում է այն ժամանակի մասին, որի մեջ ապրել է հուշագրության հեղինակը: Ընթերցելով այս հուշագրությունը` դուք զգացմունքների հերթագայություն կապրեք. կտխրեք, կուրախանաք, կբարկանաք կամ ձեզ նվաստացած կզգաք` հավասար գրքի հերոսի հետ, որն առաջին դեմքով պատմում է իր անհավանական թվացող կյանքի պատմությունը: Իր հետ պատահածը հայերի ու մեր հայրենիքի հետ պատահածն է` սկսած թուրքական ջարդերից, ցեղասպանությունից, ավարտված խորհրդային ժամանակի ամոթալի ժամանակաշրջանով` անհատի պաշտամունքի եւ բռնադատման տարիներով:

Հուսով ենք, որ Հայոց ցեղասպանությունը վերապրողի այս նորահայտ վավերագիրը, որը մենք ջանացինք որպես գիրք մատուցել հետաքրքրվողներին եւ, ինչու չէ` Հայոց ցեղասպանությամբ զբաղվող գիտական շրջանակներին, ըստ արժանվույն կգնահատվի եւ որպես հետաքրքրական սկզբնաղբյուր կդիտվի: Գրքին կցված են վավերագրեր եւ լուսանկարներ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատմական խորհրդաժողով Սուրիոյ Հասաքէ քաղաքին մէջ

Հաջորդ գրառումը

Հաւատալիքներու վերարժեւորում

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հաւատալիքներու վերարժեւորում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական