Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիայի քաղաքական լանդշաֆթում լսելի դարձնել հայ ուսանողության ձայնը

Անահիտ Հովսեփյան
04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
176
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 21-ին Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթե համալսարանում մեկնարկային ձեռնարկով սկսվեց նույն ամսին հիմնադրված Գերմանահայ ուսանողների միության՝ «Միասին»-ի գործունեությունը: Միության առաջնահերթ նպատակն է Գերմանիայի քաղաքական խոսույթը հարստացնել՝ գերմանահայ ուսանողների ձայնը ներառելով:

Մայնի Ֆրանֆուրտի քաղաքապետ դոկտ. Նարգեսս Էսքանդարի-Գրյունբերգը ողջունելով գերմանահայ ուսանողների միության անդամներին՝ կարեւորեց «Միասին» լինելու որոշումը: Գերմանիայում աջ ուժերի վերելքի պայմաններում ընդգծված անհրաժեշտություն է այն, որ Հայ ուսանողական միության անդամները համագործակցում են այլ փոքրամասնությունների՝ ալեւիների, հրեաների (եւ այլ ) ուսանողական միությունների հետ, նկատել տվեց Մայնի Ֆրակֆուրտի քաղաքապետը: Նա հիշատակեց 44 օրյա պատերազմը, Արցախի հայաթափումը, իսկ հեռուստաէկրանից «աղետալի» իրադարձությունների լուսաբանումը անհավատալի ցածրաձայն էր: Երբեմն հեռուստացույցն ուզում եմ դուրս շպրտել՝ միակողմանի, բեւեռացված լուսաբանումը զայրացնում է ինձ: Միջազգային հանրությունն էլ զարմանալի լուռ էր: Հպարտ եմ, որ դուք ցածրաձայն ու լուռ չեք, այլ՝ ուղի եք որոնում քաղաքական լանդշաֆթում լսելի դարձնելու ձեր ձայնը: Այն, ինչ հիմա Հայաստանի հետ է կատարվում, տեսանելի դարձնելն է ձեզ համար կարեւոր: Երբեմն ամաչում եմ, երբ քաղաքական որոշ գործիչներ, պետական պաշտոնյաներ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը, սուրբ Պողոսի տաճարում իմ ելույթից հետո նամակներ են գրում, թե իբրեւ քաղաքապետ ինչպե՞ս կարող ես Հայոց ցեղասպանության մասին խոսել: Ուզում եմ ասել՝ ամեն օր եմ խոսելու՝ Հայոց ցեղասպանության մասին հստակ ու պարզ: Ես ձեր կողմից եմ, այս քաղաքի ուսանողությունը պիտի իմանա հայ ժողովրդի հետ կատարվածի, ցեղասպանության մասին»: Մայնի Ֆրակֆուրտի քաղաքապետ պարսկուհի Նարգեսս Էսքանդարի-Գրյունբերգը Գերմանիայում առաջին կին միգրանտն է, որ քաղաքապետի պաշտոն է ստացել:

Քաղաքապետի ողջույնի խոսքից հետո ներկաների զգայական աշխարհը սնուցեցին դուդուկահար Մանե Հարությունյանը եւ լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը, որի «Արցախապատում» լուսապատկերների ցուցադրությունը հուզեց շատերին:

Լուսանկարում որի հեղինակը Անահիտ Հայրապետյանն է, Մայնի Ֆրանկֆուրտի քաղաքապետ Նարգեսս Էսքանդարի Գրյունբերգն է, կողքին՝ Բունդեսթագի պատգամավոր Մաքս Լուքսը:

Միջոցառումն ավարտվեց բանավեճով:  «Միասին»-ի  վարչության ատենապետ Արամ Անտոնյանի եւ Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Մաքս Լուքսի զրույցի թեման Գերմանիայում հայության խնդիրները լսելի եւ ընկալելի դարձնելն էր, Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը,  Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը: «Հայաստանը փոքրամասնություններին պաշտպանության հարցում համեմատաբար լավ օրինակ է », նկատել տվեց Մաքս Լուքսը: Բունդեսթագի պատգամավորը քննադատեց եվրոպական քաղաքական կառույցների՝ Ալիեւից կաշառառությունը, գազային պայմանագրով կախվածությունը: Ի տարբերություն Մայնի Ֆրանկֆուրտի քաղաքապետի, Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնախմբի անդամ Լուքսը հստակ նշեց ագրեսոր Ադրբեջանի անունը: «Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնագաղթից հետո, Բաքվի անիրավ ռեժիմին նույնիսկ պարգեատրեցին: Շատ մեծ սխալ էր, որ մասամբ պայմանավորված էր նրանով, թե ում ենք լսում, ով է մեր գործակիցը: Վերջինը, իմ կարծիքով, պետք է լինի Հայաստանի ուժեղ քաղաքացիական հանրությունը, ոչ թե Հայաստանի կառավարությունը, որ մի շարք տեղերում միջնորդում էր, թե այնքան էլ վատ չի լինի, որ COP29-ը Բաքվում կայանա»: Լուքսի կարծիքով  Հայաստանի ամրապնդումը հնարավոր է հիմնարար այնպիսի փոփոխությամբ, որ Հայաստանի պաշտոնական տեսակետը ներկայացնողները լինեն այն մարդիկ, որ իրենց ողջ ուժը ներդնում են ոչ թե սեփական բարօրության, այլ՝ իրենց ժողովրդի համար: «Պիտի այնպես անենք, որ ապագայում Հայաստանի հանդեպ ագրեսիան չկրկնվի», խոսքը եզրափակեց Լուքսը:

«Միասին»-ը պաշտպանում է գերմանայ ուսանողների շահերը, առաջնահերթ քաղաքական շահերը: 2020-ի պատերազմից հետո, Գերմանիայում «Գորշ գայլերին»  դիմագրավելու համար գերմանահայ երիտասարդները վճռել են համախմբվել եւ պայքարել:  «Միասին»-ը դրա վառ արտահայտությունն է: Նրա հիմնադիր անդամներն են Արամ Անտոնյանը, Աննա Ղազարյանը, Կարինա Գրիգորյանը, Արսեն Անտոնյանը, Կարինա Պետրոսյանը, Խորեն Գրիգորյանը, Սահակ Արտազյանը, Արփի եւ Սաթենիկ Գույումճյանները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ճշմարիտ խոստում-2»

Հաջորդ գրառումը

Տարածաշրջանում տեղի ունեցողը կարող է բոլորի օրակարգերը փոխել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026
Հրապարակախոսություն

ՀՀ-ում իրավական ընթացակարգերի քաղաքականացման և ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ. հայտարարություն

24/05/2026
Հաջորդ գրառումը

Միասնականության կորցված եւս մի առիթ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական