Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանալեզու լրահոսն ահազանգում է՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման է պատրաստվում

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ շաբաթ իրազեկել էինք արդեն, որ Հայաստանի մասին գերմանալեզու լրահոսն այս օրերին նկատելի աշխույժ է, եւ որ սակավ է պատահում, թղթակիցները գրում են նաեւ մեր երկրում լինելով: Հայաստանյան ԶԼՄ-ներում ծանուցում եղավ, որ գերմանացի լրագրողների Հայաստան այցին աջակցել է գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը, ինչպես նաեւ մի հավելյալ տեղեկություն՝ ի շարս տարբեր հանդիպումների, նրանց ընդունել են «Թաթոյան» հիմնադրամում: Այսինքն՝ լրագրողներին տրամադրվել են հստակ, ստույգ, մանրամասն փաստեր: Տեղի սղության պատճառով հակիրճ արձանագրենք հրապարակումներում նկատելի շեշտադումները:

t-online կայքում Թոբիաս Էսերի (Tobias Eßer) հոդվածներին անդրադարձել էինք, նա իր հայաստանյան շարքը շարունակեց Սոթքի եւ Ջերմուկի, Շուռնուխի մասին պատմելով: Մարտի 27-ին  հրատարակված նրա հոդվածի վերնագիրը՝ «Եթե ռուսներն այստեղ չլինեին, իրադրությունն ավելի վատ կլիներ», թեեւ ուղղակի մեջբերում է Շուռնուխի մի բնակչի խոսքից, սակայն այլ լրատվամիջոցներում էլ կարծես նշմարվում է ռուսներին ուղղված քննադատության մեղմացում:

«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» մարտի 25-ի տեղեկատվությունն այսպես  է վերնագրել՝ «Սահմանամերձ շրջանի շուրջ վեճ. Ռուսաստան. Ադրբեջանը խախտել է Հայաստանի հետ հրադադարի համաձայնագիրը»: «ՖԱՑ»-ը փոխանցում է «Ֆրանսպրեսի» լուրը՝ հղում անելով «ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներին՝ ադրբեջանական զինուժը հատել է սահմանազատման գիծը: Ռուս զինվորներն այժմ էսկալացիան նվազեցնելու միջոցներ կձեռնարկեն»:

Մարտի 26-ին «Դոյչե վելլեի» թղթակից Անյա Քոխը Երեւանից գրած հոդվածում պատմում է, որ Հայաստանում աճում է վախը, թե նոր պատերազմ կսկսվի: Նա նկարագրում է, թե 5000-6000 հոգի արդեն ռազմական նախապատրաստական փորձառություն են կուտակել ՈՄԱ կազմակերպության եռամսյա պարապմունքներին մասնակցելով: Անյա Քոխը պատմում է լքված Սոթքի մասին, գարնանը ենթադրվող Ադրբեջան-Հայաստան լարվածության աճի, ռուս խաղաղապահների պարտավորությունների ոչ լիարժեք կատարման, ԵՄ խաղաղարար առաքելության հետ՝ ՀՀ բնակչության հույսի: «Դոյչե վելլեն» փոխանցում է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթթերի խոսքը, թե իրենք հեռադիտակ եւ տեսախցիկ ունեն միայն, հարձակման ժամանակ միջամտել չեն կարող: Եւ քանի որ դիտորդներին արտոնված չէ ադրբեջանական տարածքում գործել, նրանք չեն կարող դատել, թե զորքերի տեղաշարժ, նոր հարձակման նախապատրաստություն կա՞, թե՞ ոչ: Եթե գարնանը Ադրբեջանի ենթադրվող հարձակումը տեղի չունենա, ուրեմն «մեր առաքելությունն արդեն հաջողված կլինի», ասում է Ռիթերը: op-online առցանց լրատուն մարտի 29-ին թարմացված տարբերակով վերնագրային հիշեցում տեղադրեց՝«Հրադադարը վտանգի տակ է. Հայաստանն ու Ադրբեջանը զինվում են՝ հաջորդ հակամարտության համար»: Տեքստի ընթերցանությունն իհարկե պարզաբանում է, որ զինվելը Ադրբեջանի պարագայում հարձակումն է՝ զենքուզորքն առաջ մղելն է, իսկ Հայաստանում՝ այն պաշտպանական բնույթ ունի՝ նոր հավանական պատերազմին պատրաստվելը, եւ հղում անելով «Դոյչե վելլեի» հոդվածին, իրազեկում է հայ երիտասարդների՝ ՈՄԱ-յի դասընթացներին հաճախելիության աճի մասին:

«Նոյե ցյուրխեր ցայթունգը» մարտի 27-ին անդրադառնում է Արցախում տիրող մտահոգիչ իրավիճակին, ընդգծելով նաեւ այն հանգամանքը, որ Բաքուն չի կատարում Հաագայի պահանջը: Շվեյցարական SRF-ի աշխատակից Յուդիթ Հուբերը (Judith Huber) նույնպես մարտի 23-ի հրապարակմամբ անդրադառնում է Ջերմուկին: Գերմանալեզու հոդվածներում ակնարկ կա նաեւ, թե Ռուսաստանը Հայաստանի հանդեպ լուրջ հետեւանքներ ենթադրող սպառնալիք կկիրառի, եթե Միջազգային քրեական դատարանի վավերացումը լինի:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էնդեմիկներից սարսափած

Հաջորդ գրառումը

Միջազգային հասարակությունը խղճալիորեն ձախողվեց Լաչինի միջանցքի արգելափակման լակմուսյան փորձաքննության մեջ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Զախարովան վրդովվել է հայ լրագրողի՝ Արցախում  պատմական հուշարձանների ոչնչացման մասին հարցից

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
Հաջորդ գրառումը

Միջազգային հասարակությունը խղճալիորեն ձախողվեց Լաչինի միջանցքի արգելափակման լակմուսյան փորձաքննության մեջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի. որոնողական աշխատանքները դադարեցվել են

11/06/2025

Այսօր Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, և դեպքի...

ԿարդալDetails

Սեյրան Օհանյանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունը իմպիչմենտի համար

11/06/2025

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական