Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԴՀ նախագահ Շթայնմայերի առաքինի գործը կլինի հայ ռազմագերիների եւ պատանդների ազատարձակումը

Անահիտ Հովսեփյան
21/03/2025
- 21 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
166
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 14-ին առցանց «Ազգ»-ում հաղորդել էինք, որ մարտի 30-ից ապրիլի 2-ը ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը տիկնոջ՝ Էլքե Բյուդենբենդերի հետ կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես մարտի 13-ին ծանուցել էր ԳԴՀ նախագահի գրասենյակը: Նա դաշնային առաջին նախագահն է, որ ժամանելու է Հայաստան եւ Ադրբեջան:

Երկու երկրներում Շթայնմայերի հետ քննարկվելիք թեմաների առանցքում կլինեն տեղական տնտեսությանը, Գերմանիայի հետ հետազոտական համագործակցությանը, կրոնական ու մշակութային խնդիրներին վերաբերող հարցեր: Գերմանիայի նախագահը Հայաստանում հանդիպումներ կունենա իր պաշտոնակից Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահ Շթայնմայերը կայցելի Թումո ուսումնական կենտրոն, իսկ Հայաստանում գտնվելու երկրորդ օրը կմեկնի Դիլիջան, կհանդիպի հայ կին ձեռներեցների հետ, Սեւանի ափին կայցելի Հայ առաքելական եկեղեցի, ապա՝ հիդրոօդերեւութաբանական չափիչ կայան, որտեղ ներգրավված է գերմանական Հելմհոլց բնապահպանական հետազոտությունների կենտրոնը:

Ադրբեջանում Շթայնմայերը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: ԳԴՀ նախագահը կլինի Բաքվի պատմական կենտրոնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս է համարվում: Գերմանիայի նախագահը մտադիր է քրիստոնյա, մահմեդական եւ հրեա հոգեւորականների հետ քննարկել կրոնների միջեւ հանդուրժողականության հարցը, ինչպես նաեւ մասնակցել Ադրբեջանում կանանց խնդիրներին վերաբերող քննարկմանը: Նախագահի գրասենյակն այլ մանրամասներ չի հաղորդում:

Սակայն լուրը հաղորդած գերմանական ԶԼՄ-ները չեն մոռանում վերջին պարբերությամբ նշել՝ «Դաշնային նախագահի գրասենյակի հայտարարության մեջ չի նշվում՝ արդյոք քննարկվելո՞ւ է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու երկրների միջեւ ռազմական հակամարտության հարցը»:

Գերմանիայի նախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան կազմակերպում են տեղի երկու երկրների դեսպանությունները: Չենք կարող կռահել, թե ո՛ր կողմն է թերացել իր պարտականությունների մեջ, սակայն նախագահ Շթայնմայերի Հայաստան պետական պաշտոնական այցի ամենամեծ բացթողումը ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին 2002 թվականի մարտի 16-ի օրենքով սահմանված պետական արարողակարգի անբաժան մաս համարվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը չներառելն է: Այցն իհարկե կայանում է կողմերի համաձայնությամբ, ո՞ր կողմն է որոշել այն ստորադասել՝ այլ միջոցառումների նախապատվություն տալով:

Ինչպես գիտենք, Հայաստան այցելող պատվիրակությունների համար նախատեսվում է հետեւյալ օրակարգը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը՝ հուշահամալիրում ծաղիկներ կամ ծաղկեպսակ խոնարհելը, շրջայցը թանգարանում, պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում կատարելը եւ Հիշողության պուրակում եղեւնի տնկելը: Շթայնմայերը Հայաստանում եղել է 2014-ի հոկտեմբերի 23-ին, երբ Գերմանիայի դաշնային հանրապետության արտգործնախարարն էր: Նա այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ինքն էլ խոնարհվեց, թեպետ Հայոց ցեղասպանություն իրավական ձեւակերպումից մինչեւ օրս հրաժարվում է մասնագիտությամբ իրավաբան Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:  2014-ին նա կիրառում էր Massaker (կոտորած, եղեռն) ձեւակերպումը, որ նվազեցնում է ոճրագործության բնույթը, սակայն նույնին հավատարիմ մնաց 2015-ին, երբ իր երկրի նախագահ Յոահիմ Գաուքը Բեռլինի Մայր տաճարում ապրիլի 23-ին արտասանեց՝ «ցեղասպանություն էր»: Գերմանական մամուլն էլ, մասնավորապես «Շպիգելը», 2015-ի ապրիլի 17-ին նկատել էր տվել արտգործնախարար Շթայնմայերի «դիվանագիտական շպագատը»՝ չի ճանաչում ցեղասպանությունը, բայց այցելում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: 2016-ի հունիսի 2-ի նիստին, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանության բանաձեւը, Շթայնմայերն իր ղեկավարի՝ Անգելա Մերկելի հետ չէր մասնակցում, եւ դրանից հետո էլ հավատարիմ մնաց իր բառընտրությանը՝ մեկնաբանելով, թե գործադիրի համար օրենսդիր մարմնի բանաձեւը պարտադիր բնույթ չունի: 2014-ին արտգործնախարար Շթայնմայերը Հայաստանում հայ-թուրքական հաշտեցման ծրագիրն էր հետապնդում, այդ պատճառով հանդիպեց նաեւ հասարակական կազմակերպությունների մի շարք ղեկավարների հետ, որոնք, սիրալիր հանձնառությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին փորձում էին հաշտեցնել ոճրագործի եւ զոհի ժառանգներին: Շթայնմայերը գիտի, որ իր հոր եւ պապերի սերունդը ոճրագործի իր վարկը մաքրել է մեղքի ճանաչմամբ, հատուցմամբ: Շոայի, Ողջակիզման պարագայում Շթայնմայերը գիտակցում է, որ այն կարող է կրկնվել, եթե ինքը՝ որպես ԳԴՀ նախագահ չերաշխավորի հրեաների ազատությունն ու անվտանգությունն իր երկրում, Իսրայելի գոյության իրավունքը, Իսրայելի պետական շահն անտեսի: Նախագահ Շթանմայերը հրաշալի հռետոր է, զգայուն՝ իր երկրի քաղաքացիներին ուղղված գրավոր հաղորդագրություններում: Որեւէ անգամ ապրիլի 24-ին չի դիմել իր երկրում բնակվող հայերին, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, վերապրողներին ուղղված գթասրտության որեւէ խոսք չի լսվել նրա շուրթերից: Մարտի 30-ին Երեւան ժամանելով՝ նախագահ Շթայնմայերը կարող էր սրբագրել ուրացողի իր վարկը, եթե Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի նախօրեին Ծիծեռնակաբերդում խոնարհվեր զոհերի հիշատակի առջեւ, այցելեր թանգարան- ինստիտուտ, ծանոթանար գերմանացի ականատեսների վկայություններին, եղեւնի տնկեր Հիշատակի պուրակում, որ հայ մարդը խնամելով, կանաչ պահելով կնորոգեր գերմանացի եւ հայ ժողովրդի դարավոր ուխտը՝ քրիստոնյա մշակույթների հարազատությունը: Ի դեպ, Շթայնմայերի այցի ծրագիրը կազմողները մասամբ մոռացել են, որ Գերմանիան աշխարհիկ պետություն լինելով կարեւորում է հոգեւորի դերը: Բաքվում հոգեւոր առաջնորդների հետ Շթայնմայերը հանդիպելու է, իսկ ու՞մ կամքով է  Հայաստանում ԳԴՀ նախագահը զրկվում նորոգությունն ավարտած Սուրբ Էջմիածին այցից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից, մանավանդ որ Գարեգին Երկրորդը 1975-ին  գերմանահայ համայնքի հոգեւոր հովիվ է նշանակվել,  միաժամանակ Վիեննայում ստացած իր աստվածաբանական կրթությունը շարունակել Բոննի համալսարանում:

Հայաստանից հետո Գերմանիայի նախագահը մեկնելու է Բաքու: Շթայնմայերը հմուտ դիվանագետ է, պատմությանն ու իրավունքին քաջատեղյակ, եւ գիտի, որ առանց մեղքի ճանաչման ոճրագործի եւ զոհի միջեւ չի կարող լինել իրական ու տեւական հաշտություն, չի կարող լինել այն ժամանակ, երբ զոհը նորից զոհ է դառնում՝ հաշտության, խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր է ուզում կնքել երկյուղից դրդված ու նաեւ վստահեցնելով, թե երրորդ կողմին՝ դատարանին չի հանձնի իր դահճին… Խաղաղարարության քարոզով, մարդասիրությանն հավատարիմ մեր երկիր այցելող ղեկավարները, մանավանդ Գերմանիայի նախագահը լավ գիտեն, որ արդարադատության կարոտ հայ ժողովուրդն աշխարհի խեղճը չէ, խի՛ղճն է, եւ երբ աշխարհը չի խոսում, Բեռլինում ապաստան գտած Թալեաթի հանդեպ վերապրող Թեհլիրյանն է արդարադատություն իրականացնում, հետո Գերմանիայի դատարանը վճիռ է ընդունում:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը մարտի 20-ին Բունդեսթագի պատգամավորներին, ինչպես նաեւ հանրային դեմքերին հղած նամակով ի թիվս այլ հարցերի խնդրում էր դիմել նախագահ Շթայնմայերին, որ վերջինս ջանք գործադրի Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին եւ պատանդներին ազատ արձակելու հարցով:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ ԳԴՀ արտգործնախարար Շթայնմայերը 2014 թվականի հոկտեմբերին սպիտակ մեխակներ է խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի լոբբիստները շահարկում են՝ լեզվատրամաբանական մտավարժանքներով

Հաջորդ գրառումը

‘Peace Treaty’ Alone Is No Guarantee of Real Peace

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

‘Peace Treaty’ Alone Is No Guarantee of Real Peace

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական