Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բուռն հակազդեցություն Թուրքիայում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսին

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլի գլխավորությամբ երկրի խոշորագույն քաղաքաներում բազմահազարանոց հանրահավաքներ էր կազմակերպում, հռչակելով Իսրայելը «պատերազմի հանցագործ» եւ մեղադրում վերջինին Գազայում «պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու» մեջ, որպեսզի բարձրացնի թուրքական պետության հեղինակությունը, եթե ոչ միջազգային ասպարեզում, ապա գոնե Պաղեստինում եւ արաբական աշխարհում, թուրք քաղաքական դիտորդներն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող  Halk TV -ի էկրանից հայտարարեցին. «Իսրայելը չի վստահում Թուրքիային, զարմանալի է, որ ոչ էլ Համասը, վստահության հարցում տալով նախապատվությունը Քաթարին»:

Հատկաշական է, որ մինչ Էրդողանի հանրահավաքներում հնչեցրած կարգախոսները հակաիսրայելական եւ հակահրեական հիստերիա էին բարձրացնում գրեթե Թուրքիայի ողջ տարածքում, ահա Թուրքիայում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս դոկտ. Իբրահիմ Նեբիօղլում սոցցանցում հանդես է գալիս Իսրալելին գովաբանող գրառումներով:

Այդ մասին հոկտեմբերի 28-ին տեղեկացրել է  Time Turk -ը, առանց ներկայացնելու նախկին հյուպատոսի գրառումները: Թուրքկան կայքէջը պարզապես նշել է, որ Նեբիօղլուն ինտերնետի իր էջում տեղ է տվել արեւմտյան լրատվամիջոցների իսրայելամետ հրապարակումներին, ինչպես նաեւ նոր պահպանողականների օրգան  Wall Street Journal    թերթի պնդումներին, որոնցում ամերիկյան թերթն անվերապահորեն պաշտպանել է Իսրայելին:

Այդ պնդումների մեջ, որոնց այնուհետեւ թուրք լրագրող Քենան Ալփայի վկայությամբ հենց Իսրայելն է հերքել, ադրբեջանցի հյուպատոսը տեղ էր տվել «40 նորածինի գլուխը կտրելու» մասին պաղեստինցիներին վերագրվող հանցագործությանը: Ելնելով այս հանգամանքից՝ Ալփայը հարցնում է Նեբիօղլուին. «Դուք Թուրքիայում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսն եք եղե՞լ, թե՞ Իսրայելի օգտին աշխատող գործակալ: Գուցե ձեզ մեր պաղեստինցի եղբայներին վարկաբեկելու եւ մահմեդականների մեջ խժդժություն սերմանելու առաջադրանք են տվե՞լ»:

Թեեւ զավեշտական կթվա, բայց այդ նույն Նեբիօղլում մի քանի ամիս առաջ, մայիսի 15-ին, ինքն էր հակազդել եւ դատապարտել հեռուստալրագրող Ֆաթիհ Փորթաքալին, տեղական հեռուստատեսություններից մեկի հաղորդմանը, ուղիղ եթերում բառացի արտասանած խոսքերի համար, թե «Ադրբեջանից բարեկամ դուրս չի գա Թուրքիային»:

Ի պատասխան թուրք լրագրողին, Թուրքիայում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Իբրահիմ Նեբիօղլուն ասել է. «Էությամբ փչացած Փորթաքալ (նարինջ է նշանակում), Ադրբեջանը բարեկամից էլ վեր՝ եղբայր է: Այնքան ողորմելի ես, որ այս պարզ ճշմարտությունն անգամ չես հասկանում»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ. Հայաստանը պետք է խուսափի արտաքին քաղաքականության դիվերցիֆիկացիան հակառուսական մարտավարությամբ փոխարինելուց

Հաջորդ գրառումը

Երկու դիտարկում՝ Հ 1-ի եւ անձնագրերի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Երկու դիտարկում՝ Հ 1-ի եւ անձնագրերի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական