Բեռլինի սինագոգում հրեաներն արդեն «Իմ գեղեցիկ Շուշի» են երգում

Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը ջանք չի խնայում, տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում ՝ հրեաներին ու գերմանացիներին վստահեցնելու, որ այդ ազգերի հետ պատմական դարավոր բարեկամության վկայությունները սրբորեն են պահպանվում Ադրբեջանում: Հունիսի 20-ին Բեռլինի Պեստալոցցի սինագոգում հրեական երգչախումբն ի թիվս իրենց մեղեդիների կատարել է ադրբեջանցի կոմպոզիտոր Սեյիդ Ռուսթամովի «Իմ գեղեցիկ Շուշի» երգը, որը ունկնդրել է հոծ բազմություն: Ադրբեջանահրեական անխախտ բարեկամության մասին ելույթ են ունեցել Բեռլինում Իսրայելի դեսպանը, Եվրոպայում, Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի անդամներ, ինչպես նաեւ՝ Ադրբեջանից հատուկ հոգածությամբ Բեռլին ժամանած հրեական համայնքի առաջնորդներ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա