Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Ռա. Բազմաբնույթ արտիստ, լավագույն տերեմինահարը

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՆՅՈՒ ՅՈՐՔ – Արմեն Ռան (Հովհաննեսյան, ծնված 1969 թ., Թեհրանում) իր ողջ կյանքի ընթացքում զբաղվել է ամենատարբեր մասնագիտություններով՝ լինելով ոսկերչական դիզայներ, կատարողական արտիստ, տերեմին (տերմենվոքս) նվագող, նկարիչ-ձեւավորող, բեմադրիչ, երգահան եւ կատարող: Ելույթներ է ունեցել եւ ձայնագրվել տարբեր խմբերի հետ եւ բազմաթիվ նախագծերում: Նրա դեբյուտային «Նվագում է տերեմին» («Բոուլ էնդ ֆորք ռեքորդզ», 2010) սկավառակն ընդգրկում է մի շարք դասական հայկական ողբերգեր եւ ժողովրդական երգեր: 2015 թվականին թողարկել է եվրոպական արիաների «Դասական տերեմին» հավաքածուն: Արմենը նվագել է Շերոն Նիդլսի դեբյուտային ալբոմի համար, Աուրելիո Վոլտերի «Չղջիկներից դաստիարակված» (2014) ալբոմի համար: Նկարահանվել է Սելենա Գոմեսի «Վերածնում» շարքի «Ես եւ իմ աղջիկները» երգում, Գվեն Ստեֆանիի «Չարաճճի» ալբոմում (երկուսն էլ՝ 2016թ.), Բյոռնսի «Կապույտ Տիրամայր» շարքի 11-րդ՝ «Գերբնական» երգում: Հանդես է եկել «Հավաքույթների մոլի սիրահարը» (2003) եւ «Վաղը միշտ գալիս է» (2006) ֆիլմերում: Արմենի «Դլե յամանի» տերեմինով կատարումի ձայնագրությունն օգտագործվել է դիզայներ Մայքլ Շմիդթի եռաչափ զգեստի տեսահոլովակի համար (2015): Նա երաժշտություն է ստեղծել «Կապ» (2010) եւ «Հարակիրի» (2016) ֆիլմերի համար, եղել «Հատում» ֆիլմի ձեւավորող նկարիչը (2012): Նաեւ նկարահանել է գովազդային հոլովակներ էլեկտրո-փոփ արտիստ Բյոռնսի համար («Վերջին հնչյունի որոնումը» եւ «Մարած սիրտ սեանսները»), հայազգի ստեղնահար Դերեկ Շերինյանի «Փյունիկը» (2020) եւ «Վորտեքս» (2022) ալբոմների եւ շատ ուրիշների համար: Արմեն Ռան ելույթներ է ունեցել ողջ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, բարձրաշխարհիկ մասնավոր երեկոներում եւ համերգներին: Նրա կատարումները հնչել են Նյու Յորքի Մոդեռն արվեստի թանգարանում եւ Լինքոլն կենտրոնում, Լոս Անջելեսի Դիսնեյ համերգասրահում եւ Բրոդ թանգարանում, Ֆլորենցիայի Պետրոլիո վիլլայում, Փարիզի Ռոդենի թանգարանում, Դիորի բարձր նորաձեւության կենտրոնում եւ այլուր: Նա համարվում է աշխարհի լավագույն տերեմինահարներից մեկը եւ պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող տերեմինահարը: Նրա տերեմինի ձայնագրություններն ընդգրկող սկավառակներից են՝ «Տերեմին Ամերիկ. ամերիկյան երգարան», «Տերեմին Ծննդյան տոներ», «Տերեմին դիսկմորֆիա», «Սրբազան մտասուզում» (ընդգրկում է հատվածներ հայկական պատարագից եւ Փըրսըլի «Սառը երգ» սինգլը):

Ամռանը Արմեն Ռան առաջին անգամ այցելեց Հայաստան, մենք չհանդիպեցինք, սակայն միմյանց հեռակա ծանոթ լինելով՝ նա սիրով համաձայնեց հարցազրույց տալ հայ մամուլին:

–Արմե՛ն ջան, դու արվեստագետների ընտանիքից ես: Տատիկդ՝ Արաքս Մակարյանը, եղել է առաջին արհեստավարժ դիմահարդարն Իրանում, նրա հուշերի գիրքը հաճույքով կարդացել եմ: Իմ լավ բարեկամներն են մայրդ՝ դաշնակահարուհի Ռուզաննա Մակարյան–Հովհաննիսյանը եւ մորաքույրդ՝ իրանական օպերայի մեներգչուհի Շաքե Մակարյանը, ինչպես նաեւ քույրդ՝ Արմինե Հովհաննիսյանը, որը զբաղվում է գեղարվեստական լուսանկարչությամբ: Զարմանալի չէ, որ դու էլ օժտված ես բազում ձիրքերով: Այնուամենայնիվ, ինչպե՞ս ես քեզ ավելի շատ բնութագրում:

-Ես կասեի՝ ինձ բնութագրում եմ որպես բազմաբնույթ արվեստագետ: Ես միշտ եմ զբաղվել գեղարվեստական ստեղծագործությամբ: Ընտանեկան ծագումն ու նրանց աջակցությունն ինձ համար՝ որպես արվեստագետի, կայուն հիմք են հանդիսացել:

–Քո բեմական Արմեն Ռա անունը ստեղծվել է եգիպտական աստվածություն Ամոն Ռայի անվան նմանությա՞մբ:

-Այո՛: Այնուամենայնիվ, այդ անունն ինձ տվել է իմ առաջին մետաֆիզիկական ուսուցիչը:

–Ես առաջին անգամ քո մասին կարդացել եմ որպես երկարաշունչ տարաշխարհիկ անուն ունեցող բեմական արտիստի: Ինչպիսի՞ն են այժմ գործերդ, շարունակո՞ւմ ես քո ելույթները:

-Ինձ բախտ է վիճակվել մաս կազմել 1980-ականների Նյու Յորքի կենտրոնում, Բրոդվեյից դուրս գտնվող բեմական կյանքին: Այս ընթացքում ես մասնակցել եմ տարբեր տեսակի բեմադրությունների եւ շոուների այնպիսի թատրոններում, ինչպիսիք են՝ «Լա Մամա», «Եվ այլն…», «Փի Էս 122», «Դիքսոն փլեյս» եւ «Թրեդվաքսինգ սփեյս»: Դա ինձ հնարավորություն տվեց դուրս գալ իմ սեփական կերպարից, զվարճանալ եւ սովորել կատարողական արվեստը: Այդ ընթացքում աշխատել եմ նաեւ որպես մոդել, նաեւ՝ գիշերային ակումբներում: Գեղեցիկ լինելու համար վարձատրվելը ճիշտ հակառակն էր այդպիսին լինելու համար բռնությունների եւ ոտնձգությունների ենթարկվելուն: Դա ինձ վստահություն ներշնչեց, բայց երկարաժամկետ գոհունակություն չէր պատճառի: Ես ուզում էի արվեստագետ լինել եւ ի վերջո դարձա:

–Արմե՛ն, հրաշալի է, որ կատարում ես նաեւ հայկական երաժշտություն այնպիսի անսովոր եւ հազվագյուտ գործիքով, ինչպիսին տերեմինն է: Ի դեպ, գիտե՞ս, որ տերեմինի գյուտարար Լեւ Տերմենի զարմիկ Ալֆրեդ Տերմենը 1915-1916 ականներին եղել է Վանի ռուսական նահանգապետը եւ շատ մոտ էր հայ ժողովրդին:

-Այո, գիտեի: Եվ կարծես բազմաթիվ ճանապարհներ են տանում դեպի Հայաստան… Ես գիտեմ Տերմենի ընտանիքը եւ նրա թոռներին, որոնք նույնպես նվագում են տերեմին ու շատ բարի են եղել իմ հանդեպ, միշտ աջակցել են իմ աշխատանքներին: Ես նրանց համար նվագել եմ նաեւ համացանցով եւ հարցազրույցներ ունեցել իրենց կայքի համար: Ես առաջին տերեմինահարն եմ, որը կատարում է հայկական դասական երաժշտություն, եւ ուրախ եմ, որ մեր երաժշտությունը ներկայացրել եմ բազմաթիվ մարդկանց, որոնք այլ կերպ չէին ծանոթանա դրան:

–Իսկ քո ճանապարհները միայն այս տարի քեզ առաջին անգամ բերեցին Հայաստան…

-Այո՛, այս տարի առաջին անգամ եղա Հայաստանում: Դա մեծ փորձառություն էր, եւ ես ոգեւորված էի՝ տեսնելով հնագույն հուշարձաններն ու եկեղեցիները: Սակայն իմ ամենասիրածը Գառնիի տաճարն էր, ինձ թվում էր, թե ես նախկինում այնտեղ արդեն եղել էի…

–Ի՞նչ կուզենայիր փոխել Հայաստանի հասարակության մեջ:

-Կցանկանայի, որ Հայաստանի հասարակությունն ավելի զարգանա եւ ազատվի ատելությունից ու նախապաշարմունքներից: Դա թույն է, որը հետ է պահում երկիրն առաջընթացից:

–Ինչպե՞ս ես հաջողեցնում պահպանել երիտասարդ տեսքդ 50-ից հետո:

-Ես հզոր կախարդ եմ… ուզում եմ ասել, որ երբեք որեւէ դարմանում չեմ ունեցել: Ես կասեի՝ գաղտնիքը գենետիկայի եւ լավ բախտի մեջ է:

–Ես դիտել եմ «Երբ մեռավ իմ վիշտը. Արմեն Ռայի եւ տերեմինի լեգենդը» մրցանակակիր վավերագրական ֆիլմը: Կբացահայտե՞ս այդ լեգենդը:

-«Լեգենդն» ապրում է ուրիշների մտքերում: Այդ վավերագրական ֆիլմը չի լուսաբանել իմ կյանքի փորձառության անգամ մեկ երրորդը: Ինձ անընդհատ հորդորում են գրել ամբողջ կյանքիս պատմությունը ներկայացնող մի գիրք, ինչը կարող եմ անել, սակայն ամեն անգամ, երբ այս մասին խոսվում է, հիշում եմ Օրսոն Ուելսի մի ասույթը. «Հանուն սերունդների աշխատելը նույնքան գռեհիկ է, որքան հանուն հաջողության աշխատելը»:

-Այո՛, քո կյանքի ոդիսականը նույնպես հետաքրքրական կլինի կարդալ: Շատ շնորհակալ եմ, Արմե՛ն, պատասխանների համար…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ արվեստը Հարավային Կորեայում

Հաջորդ գրառումը

Ես՝ քեզ, դու՝ ինձ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Ես՝ քեզ, դու՝ ինձ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական