Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արաղչիի Բաքու այցի առանցքը եւ ուղերձները

Գրիգոր Առաքելյան
12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
52
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով դեկտեմբերի 7-ին այցելել է Բաքու: Սա արտաքին գործերի նախարարի պաշտոնում Արաղչիի՝ Բաքու կատարած առաջին պաշտոնական երկկողմ այցն էր:

ԻԻՀ ԱԳ նախարարին ուղեկցող պատվիրակությանը Բաքվի օդանավակայանում դիմավորել են Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն եւ Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածաշրջանային վարչության պետ Գյուրսել Իսմայիլզադեն: Դիմավորման համեմատաբար ցածր մակարդակի վերաբերյալ փորձագետների շրջանում հնչած մտահոգություններին արձագանքելով՝ ադրբեջանական կողմը պարզաբանել է, որ այն համապատասխանում էր ոչ աշխատանքային օրվա այցերի արարողակարգին:

Մինչ այցը՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արաղչիի այցին, կարեւորել է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները եւ խոսել երկու երկրների կրոնական ու մշակութային ընդհանրությունների մասին՝ ընդգծելով, որ Իրանի ջանքերը մշտապես ուղղված են եղել փոխայցելությունների եւ դիվանագիտական շփումների միջոցով հարաբերությունների ընդլայնմանը, փոխըմբռնման, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը Կովկասյան տարածաշրջանում:

Բարձր մակարդակով արարողակարգային հանդիպումներից բացի (հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիեւի եւ Մեջլիսի խոսնակ Գաֆուրովայի հետ) Արաղչին իր երկօրյա այցի ընթացքում հնարավորություն է ունեցել ԱԳ նախարար Բայրամովի հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Օրակարգային հարցեր

Միջանցիկ ճանապարհներ

Անշուշտ, երկու արտգործնախարարների բանակցությունների առանցքային թեմաներից են եղել «Թրամփի ուղու» եւ իրանական կողմի առաջարկած «Արաքսի միջանցքի»  հարցերը: Ընդ որում, Իրանի պատկերացմամբ՝ «Արաքսի միջանցքը» կարող է դիտվել որպես «Թրամփի ուղու» այլընտրանք:

Ի դեպ, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանն ու Բաքուն դեռ նախորդ տարվա ընթացքում պայմանավորվածության էին եկել «Արաքսի միջանցք» անվանումը ստացած տրանզիտային ուղու հիմնական սկզբունքների շուրջ, որը պետք է անցնի Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգով եւ Աղբենդ գյուղը Զանգելանի հարավ-արեւմտյան հատվածում կապի Նախիջեւանի հարավում գտնվող Օրդուբադի շրջանի հետ:

Ենթադրաբար Արաղչին իր ադրբեջանցի գործընկերներին զգուշացրել է, որ որեւէ տրանզիտային նախագիծ չպետք է հանգեցնի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը: Թեհրանին առավելապես մտահոգում է «Թրամփի ուղու» պատճառած մարտահրավերների չեզոքացումը, որն իր հերթին սպառնում է Իրանին դուրս մղել առեւտրային մայրուղիներից:

Իրանցի վերլուծաբան, Կովկասյան հարցերի փորձագետ Բեհեշթիփուրը լավատեսորեն է տրամադրված եւ համոզված է, որ Իրանը նույնիսկ կարող է որոշակի դեր ստանձնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կապ հաստատող միջանցքի գործում: Վերլուծաբանի կարծիքով, Թրամփի ներկայացրած նախագծի արտաքին տեսքը վկայում է, որ Հայաստանի ազգային ինքնիշխանությունը չի խախտվելու եւ Իրանի սահմանը նույնպես չի վերանալու:

Անվտանգային հարցեր

Թեհրանին մշտապես մտահոգել է նաեւ արտատարածաշրջանային խաղացողների (հատկապես՝ Իսրայելի) ներկայությունն իր հյուսիսային սահմաններում: Իսրայելի աճող ակտիվությունն Ադրբեջանում եւ վերջերս այդ երկրի ռազմական պատվիրակության այցը Բաքու, ինչպես նաեւ այն ենթադրությունները, թե Ադրբեջանը «կանաչ լույս» է տվել Իսրայելին՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման դեպքում իր օդային տարածքն օգտագործելու համար, Թեհրանին դրդում են ուղիղ շփման ձեւաչափով բարձրաձայնել սեփական անվտանգության վերաբերյալ մտահոգությունները:

Հետեւաբար Արաղչիի այցի նպատակներից մեկը կարող էր լինել անվտանգության երաշխիքների ձեռքբերումը: Ըստ երեւույթին՝ իրանցիները ձգտելու են հասնել այնպիսի պայմանավորվածության, համաձայն որի Բաքուն պարտավորվի իր տարածքը չվերածել Իրանին սպառնացող հարթակի:

Թեհրանի մտահոգությունների հիմքում են նաեւ 12-օրյա պատերազմի ընթացքում, ենթադրաբար, Ադրբեջանի տարածքից Իրանի ուղղությամբ հասցված հարվածների մասին շրջանառվող տեղեկությունները:

Այսուհանդերձ, Բեհեշթիփուրը նաեւ այս հարցում է լավատեսորեն տրամադրված: Նրա կարծիքով, Իրանին ուղղված հնարավոր իսրայելական հարձակումներն Ադրբեջանի տարածքով կարող էին իրականացվել առանց Ադրբեջանի իմացության, ինչպես, ըստ նրա, տեղի է ունեցել Իրաքում, երբ Իրանի դեմ հարձակման համար օգտագործվել է Իրաքի օդային տարածքը՝ առանց Բաղդադի կառավարության գիտության: Բեհեշթիփուրի համոզմամբ, Իրանի խնդիրը Ադրբեջանի՝ Իսրայելի հետ հարաբերությունները չեն, քանի որ չկան այդ համագործակցությունը հաստատող ապացույցներ:

Համագործակցություն Հյուսիս-Հարավ մայրուղում

Երկկողմ բանակցությունների մյուս ուղղություններից մեկը կարող է լինել Հյուսիս-Հարավ միջազգային տրանզիտային միջանցքի նախագծի ավարտին վերաբերող պայմանավորվածությունը, հատկապես դրա արեւմտյան ուղղությամբ, որն անցնում է Իրանի եւ Ադրբեջանի տարածքով եւ կենսական նշանակություն ունի երեք երկրների՝ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար:

Փորձագետների կարծիքով, Բաքվի համար այս ուղին կրկնակի կարեւորություն ունի, քանի որ այն ամրապնդում է երկրի դիրքը որպես հիմնական տրանզիտային հանգույց՝ կապելով Հնդկական ենթամայրցամաքն ու Պարսից ծոցը Ռուսաստանի եւ Հյուսիսային Եվրոպայի հետ:

Ընդհանուր տնտեսական շահերի վրա կենտրոնացումը կարող է ծառայել որպես քաղաքական լարվածությունը նվազեցնող գործոն: Թվում է, որ սա նույնպես Արաղչիի այցի նպատակներից է, քանի որ Բաքվի շահերի փոխկապակցումը Թեհրանի տրանզիտային ուղիների հետ մեծացնում է Ադրբեջանի քաղաքական ապահովությունն այդ գործընթացներում:

Այս համատեքստում Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման ավարտը զգալիորեն կկրճատի բեռների փոխադրման ժամանակն ու ծախսերը՝ համեմատած Սուեզի ջրանցքի նման ավանդական ծովային ուղիների հետ: Դա միջանցքն ավելի գրավիչ կդարձնի միջազգային առեւտրի եւ Ռուսաստանի նման խոշոր խաղացողների համար, որոնք փնտրում են այլընտրանքային եւ ապահով երթուղիներ, ու կմեծացնի երկու երկրների դերը եվրասիական տրանզիտում:

Ադրբեջանն, իր հերթին, ավարտին հասցնելով երկրի ներսում մինչեւ Իրանի սահման ձգվող երկաթուղային հատվածների կառուցումը, ամրապնդում է իր դիրքը որպես տրանզիտային հիմնական հանգույց: Բաքվի տեսանկյունից՝ Իրանի կողմից Ռեշտ-Աստարա նախագծի ավարտը կարեւոր քայլ է այս միջանցքի լիարժեք գործարկման համար:

Սակայն, չնայած Իրանի ԱԳ նախարարի այցին, երկու երկրների հարաբերությունների մակարդակը դեռեւս թույլ չի տալիս այն անվանել «ռազմավարական դաշինք»: Տարածաշրջանային հարցերով զբաղվող փորձագետների գնահատմամբ՝ այս կարգի տրանզիտային համագործակցությունը կարելի է բնորոշել որպես «կառավարելի համակեցություն»:

Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաեւ արտգործնախարարների մակարդակով 3+3 ձեւաչափով Բաքվում անցկացվելիք հանդիպման հարցը, որի մասին վերջերս անդրադարձել էր նաեւ հայկական մամուլը:

Այցի շրջանակներում կայացել է նաեւ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական եւ դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի ադրբեջաներեն թարգմանության շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի էր ունեցել 8 ամիս առաջ Երեւանում՝ Արաղչիի Հայաստան կատարած  այցի ընթացքում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի դեսպանին հակադարձենք՝ դադարեցրե՛ք հայոց մշակույթի դեմ վանդալիզմը

Հաջորդ գրառումը

Դուք կրքերը տաք պահեք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Դուք կրքերը տաք պահեք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական