Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առողջություն Աննալենա Բերբոքին

Անահիտ Հովսեփյան
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
51
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաղը Բաքվում կավարտվի COP 29 երկշաբաթյա գագաթնաժողովը: Եթե հեռակա արձանագրենք, որ գրեթե 200 երկրներից տասնյակ հազարավոր մասնակիցների ներկայությամբ անցկացված համաժողովը, ըստ Բաքվում ներկա մեր գործընկերների հաղորդածի, չի արդարացրել կլիմայի պահպանմամբ մտահոգ հանրության սպասելիքները, չափազանց ժլատ ու մեղմասաց կլինենք: Արցախը հայազրկած, հայկական հիշատակները պղծող, ցեղասպանի իր ցանկությունը խոսքով ու գործով ցուցադրող ոճրագործ Ալիեւին Հաագային հանձնելուց առաջ, միջազգային հանրությունը, մանավանդ ՄԱԿ-ը, ոսկեսեր կառավարիչները Ալիեւի հյուրընկալությունը չմերժեցին, նրա սեղանակիցը եղան… «Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովում վիճելի կետերի մեծ մասը մնում է չլուծված», երեկվա համարում գրում է ավստրիական «Դեր Շտանդարտը»՝ մասնավորեցնելով, թե աղքատ երկրներին տրվելիք կլիմայական օգնության հավելյալ միջոցների շուրջ վեճը չի հարթվել: Ըստ ՄԱԿ-ի փորձագետների անկախ խմբի, մինչեւ 2030 թվականը արտաքին օգնության կարիքը կկազմի տարեկան մոտ մեկ տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ մինչեւ 2035 թվականը՝ նույնիսկ 1,3 տրիլիոն դոլար:

Ադրբեջանի նախագահությունը Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսում ներկայացրել է բանաձեւի նախագիծ, սակայն առանց հստակ գումարների: Նոյեմբերի 21-ին՝ երեկ առավոտյան հրապարակված 10 էջանոց տեղեկագրում չլուծված են մնում նաեւ վիճելի այլ կետեր, նկատել է տալիս ավստրիական թերթը:

COP 29-ի մասին վերլուծություն դեռ շատ կարվի, ստորեւ անդրադառնանք սակայն մի պաշտոնյայի, որ Բաքու մեկնելու ճանապարհին անակնկալ կանգ առավ Երեւանում, իսկ Բաքու հասնելուն պես՝ հիվանդացավ: Արդեն երկու օր է, ինչ Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը հյուրանոցի իր սենյակից դուրս չի գալիս:

Այն, որ Բերբոքը Բաքու ժամանելուն պես հիվանդացել է, նաեւ երկրորդ օրը՝ հինգշաբթի առավոտյան է Բաքվում չեղարկել բոլոր նախատեսված հանդիպումները, գրում է գերմանական «Մերկուրը» նոյեմբերի 21-ին՝ հաղորդելով, թե լավ զգալու պարագայում հավանական է, որ Բերբոքը հետմիջօրեից հանդիպումներին մասնակցի: Ի՞նչ հիվանդություն ունի, որեւէ լրատվամիջոց չի նշում: Նրա հետ Բաքու մեկնած գերմանացի լրագրողները՝ մասնավորապես «Բեռլիներ ցայթունգի» թղթակիցը նոյեմբերի 20-ին ծանուցում էր, որ ԳԴՀ արտգործնախարարը COP 29-ին ներկայացնելու էր «մաստերպլանը», ինչի մասին նախորդ օրը Վարշավայում զեկուցել էր արտգործնախարարների հավաքին: «Շպիգելի» մատուցմամբ արտգործնախարարը ելույթ պիտի ունենար կլիմայի գագաթնաժողովի ժամանակ, հանդիպումներ ունենար, նաեւ մամուլի ասուլիսին ներկայանար, սակայն հիվանդությունը նախապես ծրագրածն ի չիք է դարձրել, եւ Կանաչների կուսակցության անդամ Աննալենա Բերբոքը բավարարվել է միայն X- ի հարթակում գրելով՝ «Կլիմայական ճգնաժամն արդի ժամանակների անվտանգության քաղաքականության ամենամեծ մարտահրավերն է», ձեւակերպել էր ԳԴՀ արտգործնախարարը՝ կոչ ուղղելով  կլիմայի պահպանման համար անզիջում լինել: Բաքվում գլխավոր պայքարը կլիմայի պահպանման նպատակով միջազգային ֆինանսավորման հարցն է, որ թեժ բանակցությունների առիթ է ստեղծել: Բերբոքի ասելով, առանց միասնական կամքի, մարտահրավերները հաղթահարելն անհնարին է, Գերմանիան եւ նրա գործընկեր երկրները բոլոր մայրցամաքներից աշխատում են ստեղծել կլիմայի կոալիցիաներ:

«ԳԴՀ ԱԳ նախարարը երեքշաբթի ուշ երեկոյան ժամանեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ հարեւան Հայաստանում կանգառից հետո: Բացի լիագումար ելույթից, չորեքշաբթի նախատեսվում էին երկկողմ բանակցություններ, այդ թվում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԵՄ կլիմայի հարցերով հանձնակատար Վոպկե Հյոկստրայի հետ: Նախատեսված էր նաեւ մամուլի ասուլիս», հաղորդում էին t-online լրատվական պորտալը, նաեւ «Զյուդկուրիերը»՝ առանց մանրամասնելու, թե Երեւան վայրէջք կատարած Բերբոքն ի՛նչ է խոսել իր հայաստանցի պաշտոնակից Միրզոյանի հետ:

Երեւան այցն, ըստ ամենայնի, հապճեպ է կազմակերպվել: Դրա մասին է վկայում է գերմանական ԶԼՄ-ների՝ վերոնշյալ սակավ տեղեկույթը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի «նոյեմբերի 19-ին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Երեւան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը: Միրզոյանը եւ Բերբոքը քննարկել են երկու երկրների միջեւ գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները:

Արարատ Միրզոյանը եւ Անալենա Բերբոքը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով պայմանագրի ստորագրման կարեւորությունը»: ՀՀ ԱԳՆ կայքում զետեղված տեսանյութն էլ հաստատում է, որ Բերբոքը Միրզոյանին եւ ԱԳՆ պաշտոնատարներին ասում է, թե Բաքու մեկնելուց առաջ ուզեցել է տեղեկանալ խաղաղության բանակցությունների ընթացքի, վերջին զարգացումների մասին:

Հետո ժամանում է Բաքու եւ հիվանդության պատճառով չեղարկում է բոլոր հանդիպումները, նաեւ՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հիշում ենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ Բերբոքը բարձր ձայնով էր տպավորում հատկապես հայ անկնդիր-ունկնդիրներին, երբ ամբիոնից ասաց, թե Ադրբեջանը ուժ է կիրառել ԼՂ հայերին սպանելու եւ տեղահանելու նպատակով: Բաքվում մամլո ասուլիսին, ամենայն հավանականությամբ նրան հիշեցնելու էին վերոհիշյալ խոսքերը, վերահաստատելո՞ւ էր Բերբոքը մեկ տարի առաջ իր արտասանածը: Դժվար թե: Անցյալ նոյեմբերին, երբ Երեւանից Բաքու մեկնեց, արժեքադավան  Բերբոքը նախընտրեց մեղմ քննադատությունը, գերմանա-ադրբեջանական հարաբերություններն ու շահերը չվտանգեց:

Գերմանիան Կանաչների անդամ Բերբոքի եւ սոցիալ-դեմոկրատ կանցլեր Շոլցի ջանքերով անընդհատ ընդգծում է ՀՀ- Ադրբեջան հարաբերություններում չեզոք միջնորդի իր պատրաստակամությունը: Միջնորդ լինելու, այլ երկրների հետ մրցակցելու ցանկությունը տեսանելի է, չեզոքությունն, ավաղ, մեծ ցանկության դեպքում էլ նշմարելի չէ:
Ոճրագործի, ցեղասպանի հանդեպ չեզոք լինո՞ւմ են… չարիքն արմատախիլ են անում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Հաջորդ գրառումը

Բաքվի ֆիասկոն ու մեր անկարողությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի ֆիասկոն ու մեր անկարողությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական