Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհը փոխվում է, մենք չենք կարող մնալ նույնը

Հակոբ Ավետիքյան
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
84
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս օրերին աշխարհի ուշադրությունը սեւեռված է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի վրա, որտեղ վճռվում է ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու, այլեւ, հրատապ այլ հարցերի շարքում, նոր աշխարհակարգի, ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական նոր սկզբունքների խնդիրը: Թելադրողը թրամփյան Ամերիկան է՝ գործնապաշտ ու վճռական: Սեթեւեթանքների ժամանակն անցել է, պոպուլիզմինը՝ նույնպես: Ի՞նչ ունես եւ ինչի՞ ես ընդունակ. կարեւորը դա՛ է, միայն դա՛ է այսուհետեւ հաշվի առնվելու, ինչպես բիզնեսում, այնպես էլ քաղաքականության մեջ:

Դեռ վաղ է ռազմական գործողությունների դադարեցման օրն ու ժամը հնչեցնելու: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ նոր են կազմել աշխատանքային խառն հանձնաժողովը, որը (մինչ Վոլոդիմիր Զելենսկին Կուրսկի ճակատում թեժացնում է կրակը եւ օգնության համար Թուրքիա մեկնում) նախապատրաստելու է զինադադարի պայմանները, իսկ ավելի ուշ, հավանաբար կրկին մայրաքաղաք Ռիադում, նախագահները ստորագրելու են խաղաղության պայմանագիրը: Ո՞ր նախագահները: Ամենայն հավանականութամբ՝ Պուտինն ու Թրամփը: Այսինքն՝ պարտադրված խաղաղություն, որում Ուկրաինան անշուշտ ներկա կգտնվի, սակայն ո՛չ Զելենսկու դեմքով, որին Թրամփը, ի գոհունակություն Մոսկվայի, եղունգի ծայրով դուրս գցեց խաղից՝ կասկածի տակ դնելով նրա լեգիտիմությունն ու պարկեշտությունը: Թրամփը, իրեն հարազատ բիզնեսի լեզվով ասաց, որ Զելենսկին այդքան մեծ գումարներ ստանալուց  հետո նույնիսկ մեկ ցենտի հաշվետվություն չի ներկայացրել որեւէ մեկին, եւ որ նա բռնատեր է եւ իր երկրում չի վայելում ժողովրդականություն:

Մյուս կողմից, ուշագրավ է նաեւ, որ (ի լուր հայաստանյան եվրոսիրահարների ու նրանց առաջնորդի շեշտենք) խաղաղության գործընթացից դուրս թողնված ԵՄ երկրները, ինչ-որ կերպ խաղի մեջ մնալու ցանկությամբ, հավաքվեցին Փարիզում եւ շրջանցելով Թրամփին՝ կրկին լուտանքներ թափեցին Պուտինի հասցեին, ինչը արժանացավ Լավրովի վիրավորական պատասխանին:

Ամենից ուշագրավը սակայն բանակցությունների համար ընտրված վայրն է: Ճիշտ է, որ Սաուդյան Արաբիան հանդիսանում է Արաբական աշխարհի խորհրդանշական կենտրոնը, սակայն ցարդ չէր հյուրընկալել նման մակարդակի ու տարողության որեւէ բանակցություն, ինչը բարձրացնում է այդ երկրի կշիռը ողջ տարածաշրջանում: Միաժամանակ պարզվում է, որ սաուդցիք, գլխավորությամբ գահաժառանգ իշխան Մոհամադ բին Սալմանի, տարիներ ի վեր համագործակցում են պաշտոնական Մոսկվայի հետ նավթի արտահանման ու բաշխման եւ այլ հարցերում: Ավելին՝ նրանք շուրջ մեկ տարի առաջ 400 մլն. դոլարի մարդասիրական օգնություն են տվել Ուկրաինային: Իսկ ինչ վերաբերում է Մ. Նահանգների հետ նրանց սերտագույն կապերին, դա հայտնի է բոլորին, առավել եւս հիմա՝ Թրամփի օրով, որի ընտանիքի հետ միլիարդավոր դոլարների հասնող փոխշահավետ բիզնես կապեր ունի գահաժառանգը:

Նկատի ունենալով այս եւ այլ հանգամանքներ, Արաբական աշխարհում հույս են տածում, որ Մոհամադ բին Սալմանին կհաջողվի նախագահ Թրամփին համոզել, որ վազն անցնի Գազան «Ռիվիերայի» վերածելու իր ցնորական մտքից, եւ հօգուտ պաղեստինցիների զսպի Նաթանյահուի գիշատչային ախորժակները: Նույն շրջանակները, զուգահեռաբար, ակնկալություն ունեն, որ Թրամփը չի խուսափի նաեւ Իրանի հետ փոխպայմանավորվածությամբ,- միջուկային զենքի ծրագրից հրաժարում՝ պատժամիջոցների վերացման դիմաց,- բանակցությունների սեղան կնստի Թեհրանի հետ, մանավանդ որ իրանյան պետական որոշակի շրջանակներ պատրաստ են նման երկխոսության:

Մեր հերթին, լավատեսությամբ հետեւելով Ռիադում ընթացող բանակցություններին եւ սպասելով դրանց բարեհաջող ավարտին, կարող ենք արձանագրել, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կթուլացնի լարվածությունը ողջ տարածաշրջանում ու Կովկասում, մի կողմից կզսպի Բաքվի հոխորտալից, ագրեսիվ պահվածքը մեր թուլացած երկրի նկատմամբ, իսկ, մյուս կողմից, չափուսահման կդնի տարածաշրջանում հեգեմոն դիրք զբաղեցնելու Էրդողանի հավակնություններին:

Ու հենց այդ հեռանկարվ տոգորված՝ պետք է համաձայնվել մեր խելացի ու հայրենասեր գործիչների հետ, որ անհապաղ պետք է ձերբազատել մեր պետություն-հայրենիքը կործանող, մեզ թուլացնող ու պառակտող, ապիկար ու համբակ իշխանությունից: Ինչպես վերեւում ասվեց՝ պոպուլիստները, ծակ-փիլիսոփաները այլեւս տեղ չունեն ժամանակակից աշխարհում, հետեւաբար նաեւ՝ մեր երկրում:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքական ուրվագծումներ

Հաջորդ գրառումը

Եւրոպացիները յանուն Արցախի. պատասխան ՀՀ վարչապետի Ցեղասպանութեան ժխտման յայտարարութիւններուն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Եւրոպացիները յանուն Արցախի. պատասխան ՀՀ վարչապետի Ցեղասպանութեան ժխտման յայտարարութիւններուն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական