Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհը փոխվում է, աշխարհագրությունը՝ ոչ

19/05/2023
- 19 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եզը երբ գալիս է պալատ, թագավոր չի դառնում, բայց պալատը դառնում է գոմ:

Հայկական ժողովրդական ասացվածք

Վերջերս ամենուրեք ասվում է, որ եթե Արցախը տանք, հանգիստ ու խաղաղ կապրենք: Սկսենք նրանից, որ միջազգային հանրությունը երբեք Արցախը մերը չհամարեց, հետեւապես այն մեր տալուն ու չտալուն երբեք էլ չսպասեց: Ավելին, 44-օրյայի արդյունքներն ու դրան հաջորդող մեր համար ցավալի իրողություններին նրանք ոչ միայն նորմալ են վերաբերվում, այլեւ գտնում են, որ ընդամենը արդարությունն է վերականգնվել: Այսօր խելահեղ աշխարհում էլ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր անվտանգության պոտենցիալ երաշխավորներն իրենք իրենց անվտանգությունը չեն կարողանում երաշխավորել, էլ ուր մնաց մերը երաշխավորեն: Իսկ մեր նոր Հայաստանում նոր փայլուն օրենք ենք ընդունել՝ սեռական ոտնձգությունն աշխատավայրում այլեւս արգելվում է: Իհարկե գիտենք, որ սա վնասակար, մարդկային, միջանձնային հարաբերությունների քայքայմանն ուղղված դեգեներատ ամերիկյան օրենք է եւ, բնականաբար, հարցեր է առաջացնում.

ա) Նախ՝ ո՞վ եւ ի՞նչ չափորոշիչներով է որոշելու սեռական ոտնձգության փաստի կայացումը, կատարումը: Ընդունենք, մի տղամարդ իր գործընկեր կնոջը հրավիրում է ճաշի կամ սուրճի, դա կարելի՞ է բնութագրել որպես ոտնձգություն: Իսկ եթե ճաշի ժամանակ ձեռքը դնի այդ կնոջ ոտքի՞ն, ասենք, ծնկից վերեւ: Իսկ եթե ձեռքը դնի ծնկից ներքեւ, արդեն ոտնձգություն չէ՞: Մի բան հստակ է, որ սա ենթադրում է ՀՀ բոլոր աշխատանքային կոլեկտիվներում անառողջ մթնոլորտի բոլոր նախադրյալների ստեղծում եւ, բնական հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ է դա պետք եւ ինչո՞ւ:

բ)  Հայաստանում, ինչպես եւ բոլոր երկրներում, ընտանիքների զգալի մասը կազմվում է աշխատավայրում: Այսինքն, այդ միջավայրում մարդիկ ծանոթանում են, հրապուրվում մեկը մյուսով, հետո արդեն՝ ժանրի բոլոր կանոններով սիրահարվում են, ընտանիք կազմում: Հիմա, կարո՞ղ եմ ենթադրել, որ նոր օրենքը միտված է վերացնել կամ քայքայել հայ ընտանիքի ստեղծման օջախներից, աղբյուրներից մեկը: Հիշեք ձեր ծանոթ, ազգական բոլոր ընտանիքներին եւ հաշվեք, թե դրանցից քանիսն են կազմվել աշխատավայրում կամ դրան հարակից տարածությունում: Եվ շատ բան պարզ կդառնա:

գ) Լավ, եթե ոտնձգությունն արգելում եք աշխատավայրում, քանզի դա վատ բան է, ինչո՞ւ դա չարգելել ամենուրեք: Ինչո՞ւ ընդհանրապես օրենքի ուժով չարգելել տղամարդու կողմից կնոջ հանդեպ ուշադրության բոլոր տեսակի դրսեւորումները, չէ՞ որ ամերիկացիները սիրում են նման բաները ոտնձգություն բնութագրել, իսկ ամերիկացիների նախասիրությունները սրբազան են, չէ՞, Նոր Հայաստանի քաղաքական էլիտայի եւ ամբոխի համար: Տո այ տխմարներ, բանն անում եք՝ մինչեւ վերջ արեք, տղամարդ-կին պոտենցիալ բոլոր կապերը վիժեցրեք, դատարանները հեղեղեք ստոր հայցերով, ամեն ինչի հերն անիծեք: Էլ ուրիշ ինչի՞ եք դուք ունակ…

Ժամանակակից քաղաքական իրականության մեծագույն պրոբլեմը ստի ու կեղծիքի քառուղիներում մոլորված լինելն է: Բոլորը բոլորին խաբում են` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը: Էս վիճակը նույնիսկ դարձել է հարմարավետ: Քաղաքական խոսքը վաղուց արժեզրկված է, իսկ քաղաքական կամքը` հարմարեցված կեղծիքի անհամար կոմբինացիաներին: Քաղաքական մարդը մեր օրերում չի ցանկանում ուղղակի դուրս գալ հարմարավետության այդ վիճակից ու փիլիսոփայորեն նայել ճշմարտությանը, որովհետեւ վախենում է նոր հարմարավետություն չգտնել, իսկ հինն` անդարձ կորցնել: Քաղաքական մարդը խուսափում է անգամ ինքն իր հետ ազնիվ լինելուց, ինքն իրեն պարզագույն հարցեր ուղղելուց, բայց ուզում է, որպեսզի իրեն անվերապահ հավատան: Օրինակ՝ իշխանության այսօրյա մոլեգին ձգտումը ավելի ուժեղ պետություն ունենալու հանգամանքո՞վ է պայմանավորված, թե՞ հավելյալ գայթակղություններից օգտվելու մասնավոր ցանկությամբ, որն ընձեռում է միայն իշխանությունը: Մերօրյա իշխանավորն ուղղակի վախենում է առերեսվել ճշմարտությանը եւ կորցնել քաղաքականությամբ զբաղվելու մոտիվացիան` անդարձ կորցնելով հարմարավետությունը, որտեղ խաբում են բոլորը բոլորին:

Իրականում քաղաքականությամբ զբաղվելն իր համապատասխան միջավայրով այնպիսի ոլորտ է, որ ձախողածները պետք է հեռանան: Օրինակ, մեկ պարզ հարց եմ ուզում ուղղել Հայաստանի երրորդ նախագահի կողմնակիցներին ու հետեւորդներին: Նրա կառավարման արդյունքը չէ՞ր, որ աճեց այսօրյա  թյուրիմացությունը, որի առաջ երրորդ նախագահը ներքին քաղաքական կապիտուլիացիա ստորագրեց, իսկ հետո ինքնարդարացման համար հայտարարեց. «Ես Նիկոլին չեմ պարտվել, այլ շատ ավելի հզոր ուժերի»: Ի դեպ, այս արտահայտությունը վկայում է այն մասին, որ իր կառավարման ժամանակահատվածում, նրա կողմից վարվող արտաքին քաղաքականությունն այնպիսին է եղել, որ երկիրը թշնամացրել է այդ «հզոր ուժերի» հետ: Չի կարողացել ճիշտ մանեւրել, որի հետեւանքով ինքն է կանգնել կրախի առաջ, երկիրն էլ հետը…

Ձախողվածներն ու ձախողածները պետք է ընդմիշտ հեռանան, սակայն հիմա այդ ձախողած անձը թունդ ընդդիմադիր է դարձել.

«…Մենք հպարտ էինք մեր հաղթանակով եւ այն մեզ համար սովորական էր դարձել: Մենք, սակայն, չնչին բացառությունները հանած, չգնահատեցինք մեր հաղթանակը, այն չամրապնդեցինք պետական վարչակառավարչական համակարգերով, իսկ ոմանք էլ այդ հաղթանակը սկսեցին շահագործել իրենց նեղ անձնական, շահադիտական նպատակներով: Եվ մենք կորցրինք մեր Հաղթանակը, մենք կորցրինք մեր հպարտությունը: Մեր Հաղթանակը գողացան…»:

Ուզում եմ հավատալ, որ Շուշին կրկին ազատագրվելու է, հայոց քաղաքները մեկ անգամ չէ, որ ազատագրվել են: Եվ հակասական այս օրով բոլորիս ընդամենը ուժ ու իմաստնություն եմ ցանկանում: Ուժ, որպեսզի պահպանենք մեր հավատը եւ վերակերտենք մեր հաղթանակը, իմաստնությունը… որպեսզի պաշտպանենք եւ այլեւս չկորցնենք մեր նույն այդ հաղթանակը:

Ուզում եմ գոռալ՝ փառք իրական հերոսներին, մենք դեռ հաղթելու ենք:
Այս առիթով հիշեցի, թե ինչպես եղավ, որ մեզ այսօր պարտադրել են Չերչիլի նման մեկին: Իսկ հայտնի է, որ Վինստոն Չերչիլը, չնայած հետխորհրդային գայթակղությունների ազդեցությամբ այլ պատկերացում է ձեւավորվել, քաղաքականության պատմության միջակ գործիչների շարքին էր պատկանում: Նրա ձախողումներն իրականում շատ ավելին են, քան հաջողությունները: Նրա հաջողության հիմնական բանալին ազնվական ծագումն էր եւ անգլիական պատմական սովորույթը, որը կարեւորություն էր հատկացնում այդ հանգամանքին: Նա իրականում ծույլ էր եւ մեծամիտ, նայիվ ու անփորձ էր արտաքին քաղաքականության հարցերում, եւ հենց այդ մեծամտությունը նրան համոզմունք էր ներշնչել, որ իրենից լավ ոչ-ոք չէր կարող պատերազմ վարել: Բայց եւ մի հարցում Չերչիլի իրավացիությունը չեմ կարող վիճարկել: Որեւէ ազգի տիրելու համար,- ասում էր նա,- անհրաժեշտ են փոքրաթիվ դավաճաններ եւ մեծաթիվ հիմարներ: Իրոք` հանճարեղ է ասված…: Եթե Չերչիլը լիներ այնպիսին, ինչպիսին ներկայացնում են նրան, 1945 թ. հուլիսին ընտրություններով դուրս չէին շպրտի: Պոտսդամի կոնֆերանսի սկզբում մեծ-մեծ փրթում էր, թե մի քանի օր սպասեք գնամ վերընտրվեմ ու գամ, գնաց, մի քանի օր հետո տեղը եկավ նոր վարչապետ Էտլին: Ինքն էլ նեղացած թռավ Ամերիկա ու մի տարի անց Ֆուլտոնի ապուշ ճառով Սովետական Միությանը հռչակեց Չարիքի կայսրություն ու պահանջեց երկաթե վարագույր իջեցնել իրենց ու ԽՍՀՄ-ի միջեւ: Կանխատեսում ենք, ինչ է լինելու նաեւ մեր չերչիլների հետ:

Այսօր էլ հասել ենք մի կետի, երբ Ալիեւն ու իր շրջապատն սկսել են ավելի շատ խոսել ադրբեջանցի փախստականների դեպի Ղարաբաղ եւ Հայաստան վերադարձի մասին: Ռուսական եւ եվրոպական կենտրոններում լուռ են, կամ առանց դիրքորոշման անիմաստ մեկնաբանություններ են անում: Ի դեպ, հետաքրքրական է նաեւ այն, որ Ադրբեջանից տեղահանված հայ փախստականների վերադարձի մասին նրանք լռում են, կամ էլ կրկին վերացական արտահայտություններ են անում մարդու իրավունքների մասին: Նրանց ձեռնտու է, որ այս պարագայում մոռացության է մատնվում էթնոքաղաքական կոնֆլիկտները մարելու միջոցներից առաջնային նշանակություն ունեցող գործիքներից մեկը. որն է՝ արդեն երկարատեւ ու խորքային թշնամության եւ անհանդուրժողականության մեջ ընկղմված էթնիկ բնակչության տարանջատումը եւ տեղափոխությունը՝ հարկադիր տեղահանությունը, կոնֆլիկտը արմատապես մարելու համար: Թերեւս ամենացայտուն օրինակը հակաֆաշիստական կոալիցիայի դաշնակիցների կողմից վեց միլիոն գերմանացիների տեղահանությունն էր Լեհաստանին, Չեխիային եւ ԽՍՀՄ-ին անցած գերմանական տարածքներից: Այդ մեծ տեղահանության արդարացումը բացատրվում էր հետպատերազմյան Եվրոպայում ազգամիջյան բախումների եւ նոր պատերազմների կանխման անհրաժեշտությամբ: Այդպես եղավ նաեւ, երբ 1990-ական թթ. բոսնիական հակամարտության կարգավորման ընթացքում սերբ, խորվաթ եւ մուսուլման բնակչության լայնածավալ տեղափոխություններ իրականացվեցին: Ասելիքս այն է, որ հայերին ու ադրբեջանցիներին նորից խառը բնակություն պարտադրելով մերօրյա «հումանիստները» աչք են փակում այն իրողության վրա, որ թշնամությունն ու հակակրանքը հաղթահարելու համար դեռ երկար ժամանակ է պետք: Չեմ կարծում, թե քաղաքական գիտելիքներ ունեցող մարդը չի հասկանում այս պարզունակ ճշմարտությունը: Սակայն հասկանալով պնդել փախստականների «իրավունքների» մասին, նշանակում է տառապել արյան տեսարարանների ծարավով: Ահա թե ինչ ահավոր բան է մեծ տերությունների երկակի ստանդարտների երկերեսանի քաղաքականությունը:

Այս իրավիճակում մնում է միայն ասել՝ Աստված, փրկեա՛ զմեզ ի չարէ…

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Պրոֆեսոր

10-16.05.2023

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առակս զի՞նչ ցուցանէ

Հաջորդ գրառումը

Թիրախում՝ Սփյուռքը

Համանման Հոդվածներ

27 հունիսի, 2025

Նեո-օսմանիզմը արդեն Հայաստանում

27/06/2025
27 հունիսի, 2025

12-օրյա պատերազմի ավարտն ազդարարող հրադադար

27/06/2025
OLYMPUS DIGITAL CAMERA
27 հունիսի, 2025

Հեղափոխականից բոնապարտիստ. Հայաստանը շրջադարձային փուլում

27/06/2025
27 հունիսի, 2025

Հայաստանի ֆեյսբուքացման հաղթանակը  թե՛ պատմական, թե՛ իրական Հայաստանի պարտությունն է

27/06/2025
Հաջորդ գրառումը

Թիրախում՝ Սփյուռքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին

30/06/2025

Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին։ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հայտնում...

ԿարդալDetails

Ամենուր կարմիր թելի պես անցնում է Միքայել Սրբազանին «ահաբեկիչ Բագրատ Սրբազանից» տարանջատելու միտքը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

30/06/2025

Վերջնախախղի մեջ ենք. Վլադիմիր Մարտիրոսյան

30/06/2025

Տեսանյութ. «Սպուտնիկ Ադրբեջան»-ում, խուզարկության ժամանակ ձերբակալվել է Ռուսաստանի ФСБ-ի երկու գործակալ. ադրբեջանական զլմներ

30/06/2025

Ինչպե՞ս եք զորակցում Հայ եկեղեցու դեմ պայքար հայտարարած, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամենագռեհիկ արտահայտություններով հանդես եկող անձին

30/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական