Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անսանձի սանձահարումը

10/03/2023
- 10 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի ու նրա ենթակաների օրումեջ հայտարարությունները, թե Հայաստանը տնտեսական աննախադեպ առաջընթաց է ապրում, ՀՀ շարքային քաղաքացիներն ամեն օր իրենց մաշկի վրա են զգում, օրինակ՝ դեղատներում, 60 տոկոսով թանկացած դեղերի  կամ խանութներում՝ 100-200 տոկոսով  թանկացած սննդամթերքի ֆոնին: Էլ չասենք, որ ողնաշարով ենք զգում,թե ինչ մոտ է Աջափնյակի ու Փեթակի մետրոներով երթեւեկելու հաճույքն ու հարմարավետությունը:

25 տոկոս տնտեսական աճ՝  5 տարում, այսինքն՝ եղել է 6 միլիարդ դոլարի աճ, բայց դրա համար ծախսվել է 26 միլիարդ դոլար:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, իհարկե, սոցիալական հարթակներում ու հարցազրույցներում միշտ ներկայացնում է Հայաստանի տնտեսական այլայլված պատկերը՝ իշխանական խոսափողերից հնչող թվերից ու տվյալներից խիստ տարբեր: Ով ուզում է առերեսվել դաժան իրականությանը, նա լսում է Բագրատյանին, ով նախընտրում է իրականությունից կտրված,  ականջահաճո ստերը, լսում է Փաշինյանին ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ԿԲ նախագահին:

26 միլիարդ դոլարը մսխում են, որ  6 միլիարդի գլուխ գովեն

«Այսպիսի թանկ տնտեսական աճ Հայաստանը երբեւէ չի ունեցել: Ծախսում ես մեկ դոլար,որպեսզի ունենաս 18 ցենտի աճ: Ավելանում է ոչ միայն  պետական պարտքը,այլեւ բանկերի տոկոսները:  Անցյալ տարի մենք 5 միլիարդ 200 միլիոն դոլարի տրանսվերտ ենք ստացել ու քոռուփուչ արել՝ դրամն արժևորելով: Գնաճը դրամով կազմել է  9 տոկոս, իսկ դոլարով՝ 38 տոկոս: Եվ Կենտրոնական բանկի նախագահը մինչեւ հիմա աշխատանքից չի ազատվել: Կենսաթոշակը 40 հազար դրամից դարձել է 46 հազար դրամ, իսկ գնաճը 23,9 տոկոս է կազմել: Ո՞վ պետք է սրա համար պատասխան տա»,- ոչ հռետորական հարց  է ուղղում  տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Իսկ Էկոնոմիկայի նախարարը դեմքի գոհ արտահայտությամբ միայն տնտեսական աճի թվերն է ասում՝ մանիպուլացնելով հանրությանը: Իսկ հանրությունը տնտեսագիտական վերլուծություն, բնականաբար, չի անում՝ պարզելու, թե երբ իշխանությունները  25 տոկոս տնտեսական աճից են խոսում, դրա համար քանի՞ հազարապատիկն են ծախսում  պետբյուջեի, հարկատուների հաշվին: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ: Իսկը «Սուտլիկ որսկանի» պատմությունն է. Փաշինյանն էլ, կարծես Թումանյան շատ է սիրում, շուտ-շուտ մեջբերումներ է անում նրանից: «Բադն ու բրինձը անտակ կաթսայում եփեցինք, եփեցինք, ոչ աչքներս բան տեսավ,ոչ բերաններս բան մտավ»:  25 տոկոս տնտեսական աճ եք թմբկահարում, 46 հազար դրամը թոշակառուից վերցնենք, տանք   միջին վիճակագրական չինովնիկին: Տեսնենք՝  քանի՞ օր կապրի:

Տնտեսական կապիտուլյանտիզմ

Իշխանական շրջանակներում վախենում են տնտեսագիտական վերլուծություն անել ու հրապարակային ներկայացնել, բացատրել ժողովրդին, թե «տնտեսական աննախադեպ աճերի» հրճվալից հայտարարությունների տակ իրականում ինչ խայտառակ, կործանարար, տապալված պատկեր է թաքնված: «Տնտեսական հեղափոխության» հետ կարելի է, չէ,՞ համեմատականներ անց կացնել նախորդ հնգամյակների, օրինակ՝ 2003-2008 թվականների «տնտեսական Չհեղափոխությունների» հետ, որպեսզի Նիկոլի իշխանավարման «հրաշքներն» ու «կատարելությունն» ավելի ճչացող ու ակնբախ լինի:

Բայց չէ, ոչ մի վերլուծություն էլ չի արվում, որովհետեւ Նիկոլից առաջ Հայաստանում կյանք չի եղել, ոչ էլ տնտեսություն է եղել, Նիկոլից առաջ Հայաստանը չոլ ու անապատ է եղել:

«Տնտեսության ոլորտում անհաջողությունները նույնքան ակնառու են, որքան Հայաստանի ու Արցախի տարածքային կորուստները: Նույն կապիտուլյանտիզմը  տնտեսության մեջ է»,- համոզված  է Հրանտ Բագրատյանը:

Փաշինյանը, ռուսներից ազատվելով,  վերացնում է  նոյեմբերի 9-ի վկաներին

«Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգության երաշխավորն ենք: …Հայերը կլինեն, բայց պետականություն գուցե չլինի: …Նստել եմ մեքենայի ղեկին ու քշում եմ, մեկ էլ պագրիշկեն վրից թռնում ա»,- ասաց Փաշինյանը գերմանահայ համայնքի հետ հանդիպմանը: Նա նաեւ «սառույցին գրեց» Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, թե պետք է հարգվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Փաշինյանը բացահայտ ասաց՝ ի՞նչ Արցախ, ի՞նչ ինքնորոշման իրավունք, դուք մտածեք, որ կարող է Հայաստանն ընդհանրապես չլինի:

Արցախը ոչնչացրեց, հիմա էլ Հայաստանի հետեւից է ընկել, որ չունենք պետականություն, երկիր: Իսկ ինչո՞ւ:

«Ինչո՞ւ  չունենք երկիր ու պետականություն, ամեն ինչ անում ես, որ Հայաստանում քեզնից հետո իշխանություն չլինի, որովհետեւ գիտես՝ քեզնից հետո եկողը քեզ դատի է տալու: Ինչո՞ւ ես ռուսների դեմ թշնամացել, երբ անգամ Արեւմուտքն է ասում՝ ՀԱՊԿ-ից դուրս մի արի: Ռուսատյացության պատճառն այն է, որ գիտես՝ ռուսները գալու են ու պատմելու են, թե նոյեմբերի 9-ին իրականում ինչ է տեղի ունեցել»,- փաշինյանական խորամանկությունը մեկնաբանում է Բագրատյանը:

Ռուսաստանն իրեն թշնամացողներին չի ներում

Երկու թշնամի՝ Ադրբեջան, Թուրքիա, արդեն կան. Փաշինյանը 3-րդ թշնամուն «վասատակելու» գործին է լծվել՝ Ռուսաստան, ընդ որում՝ փոխարենը Հայաստանը ոչ մի պաշտպան դեռ չունի:

ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում անցկացնելու առաջարկը Փաշինյանն ինչո՞ւ մերժեց: Չէ՞ որ Ռուսաստանը զորավարժության անվան տակ զենք ու զորք էր բերելու այստեղ՝ ցույց տալու, որ Հայաստանի կողքին կանգնած է:

«Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ Ռուսաստանը մեր թշնամին չդառնա: Իսկ երբ Ռուսաստանին ասում ենք՝ գնա, նա դառնում է մեր թշնամին, չէ՞:  Ռուսաստանն ավելի շուտ կհամաձայնի, որ Հայաստանն ու Արցախն ամբողջությամբ լինեն թուրքական տիրապետության տակ, քան այստեղ գան Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն եւ Իրանի ճանապարհը  փակեն: Ռուսաստանը հայտարարեց, որ իրենց համար Ադրբեջանն ու Հայաստանը հավասարազոր են: Դրանից ավելին մենք Ռուսաստանից պահանջել չենք կարող: Ու ի՞նչ, Ռուսաստանից հրաժարվես, որ գնաս Գերմանիա, հայտարարես, թե Հայաստանն էլ կարող է չլինե՞լ:

Այս տարածաշրջանը միշտ հետաքրքրել է Ռուսաստանին ու Թուրքիային: Թուրքիան ուզում է, որ Հայաստանը չլինի, Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը լինի, որ Թուրքիան Հայաստանի հետ միշտ խնդիր ունենա»,-պարզ բացատրում է Հրանտ Բագրատյանը:

Ալիեւից սարսափած

Մինչեւ մեր օրեր հասած ու այսօր էլ արդիական-պատմական ճշմարտությունն այն է, որ ո՛չ ռուսները կարող են հայերից բացի, ռազմավարական այլ դաշնակից ունենալ, ո՛չ էլ հայերը կարող են ռուսներից բացի, ռազմավարան այլ դաշնակից ունենալ:

Հայաստանի՝ դարերով եկած  անվտանգության համակարգը ՀՀ իշխանությունը ոչնչացնում  է՝ ՀԱՊԿ չկա, Ռուսաստան չկա,  գնում  է Գերմանիա ու հայտարարում՝ ոնց որ թե մենք անվտանգություն չունենք:

«Ո՞վ ոչնչացրեց Հայաստանի անվտանգությունը: Դո՛ւ: Բանակը, գեներալներին, մեր պաշտպանության գոտիները ոչնչացրիր, հիմա էլ ռուսներին ես խաղից հանում ու նպատակ ունես նաեւ Իրանից հրաժարվել: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն  էլ հայտարարում է՝ պետք լինի, գազին փոխարինող էլ կգտնենք: Դու ո՞վ ես, որ այդպիսի հայտարարություն անես»,- իր ու բոլորիս անունից հարցնում է Հրանտ Բագրատյանը:

Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե 1990-ականներին Հայաստանից  դուրս եկած ադրբեջանցիները վերադառնալու են ու ապրեն իրենց տներում: Նրանք հատկապես շեշտում են Սյունիքը, որտեղ մոտավորապես 180 հազար ադրբեջանցի է ապրել:

Շատ լավ, այդ դեպքում Բաքվում, Սումգայիթում, Նախիջեւանում, Գանձակում 580 հազար հայ է ապրել, Բաքվի կենտրոնում եղել է հայկական թաղամաս: Ուրեմն 1990-ականներին բռնագաղթած հայերն էլ պետք է վերադառնան իրենց տները: Կհամաձայնի՞ Ադրբեջանը: Հայտնի չէ, որովհետեւ Հայաստանի իշխանություններից ոչ ոք չի համարձակվում Ալիեւին ասել նաեւ բռնագաղթած հայերի իրավունքների, հայերի վերադարձի մասին:

Խոսում են անկլավների՞ց, շատ լավ, Ադրբեջանի օկուպացրած հայկական  Արծվաշենը 40 քկմ է, իսկ այսպես կոչված՝ ադրբեջանական անկլավները բոլորը միասին 40 քկմ չեն կազմում: Ադրբեջանը կփոխարինի՞ Արծվաշենը: Դարձյալ հայտնի չէ, քանի որ ՀՀ իշխանությունը զբաղեցրածները չեն համարձակվում Ալիեւին նաեւ սրա մասին ասել:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի կաբինետը բարձր պարիսպների նոր նշաձող սահմանեց

Հաջորդ գրառումը

Ինչո՛ւ են «Իզվեստիա»-ն, «Պրավդա»-ն ու մյուսները արցախյան խնդրի մասին սադրիչ ապատեղեկատվություն տարածում

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՛ւ են «Իզվեստիա»-ն, «Պրավդա»-ն ու մյուսները արցախյան խնդրի մասին սադրիչ ապատեղեկատվություն տարածում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

16/05/2025

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: ՛՛Մենք գործարկել ենք մեր նոր...

ԿարդալDetails

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական