Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ում ի շահ Ադրբեջանի քարոզչությունը օրինախախտումներով է իրականացվում

ԱԶԳ
27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես իմ նախորդ հոդվածում նշել էի (տես «Ազգ»-ի 6-12 հունիս, 2025- համարը) ԱՄՆ-ում քաղաքականություն մշակողների վրա ազդեցություն բանեցնելու արդյունավետ միջոցներից մեկը քարոզչական կազմակերպությունների (lobbyng organizations) ծառայություններից օգտվելն է: Այս միջոցից օգտվում են ինչպես իրենք` ամերիկաբնակները, այնպես էլ օտար կառավարությունները` դինելով ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված քարոզչական կազմակերպություններ, որպեսզի առաջ տանեն իրենց շահերը:

Համաձայն Մ. Նահանգների օրենսդրության, այդ կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ է, եւ Ամերիկայում ազդեցություն գործելու նպատակով օտար երկրների ծախսերի ծավալներն ու այլ տվյալները հասանելի են հանրությանը:

Հայաստանը միայն վերջերս է օգտվել այդ արհեստավարժ կազմակերպությունների ծառայություններից: Մինչդեռ Ադրբեջանը արդեն երկար տարիներ է, ինչ օգտվում է դրանցից` հատկացնելով միլիոնավոր դոլարներ այդ նպատակի համար: Հակառակ որոշ դեպքերում ամերիկյան օրենքները շրջանցելու Ադրբեջանի գործադրած ջանքերին, կազմակերպությունների գործելակերպի թափանցիկության շնորհիվ հնարավոր է բավականաչափ տեղեկություն գտնել Ադրբեջանի ներդրած գումարների եւ նպատակների մասին:

Ադրբեջանի քարոզչական թիրախները վերջին տարիներին զգալի փոփոխության չեն ենթարկվել: Այդ նպատակները նշված են ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված քարոզչական կազմակերպությունների եւ Ադրբեջանի կառավարության (ԱՄՆ-ում գործող դեսպանատան միջոցով) միջեւ ստորագրված պայմանագրերում Դրանք չեն սահմանափակվում իրենց սոսկ ընդհանրական հակահայկական բնույթով, այլ հաճախ ներառում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից որոշակի հատվածներ, որոնք պաշտպանում են Ադրբեջանի քաղաքական կուրսը:

Դրանց թվում են, օրինակ, Փաշինյանի հարատեւ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը ամուր կապեր ունի Իրանի եւ Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը` Իսրայելի: Ինչպես հայտնի է, Իրանն ու Ռոսաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են, եւ դրանց շեշտադրմամբ Ադրբեջանը փորձում է ամերիկացիներին հասկացնել, որ Հայաստանը չի կարող վստահելի գործընկեր դառնալ ԱՄՆ-ի համար:

Մյուս կողմից, Ադրբեջանը ներկայացվում է որպես բազմամշակույթ, հանդուրժողական պետություն, որպեսզի հնարավոր լինի վերացնել «Ազատություների պաշտպանության ակտի» 907 հոդվածը, որն արգելում է անմիջական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը: Նաեւ կազմակերպվում են կլոր սեղանի շուրջ հանդիպումներ ամերիկյան վարչակազմի եւ Կոնգրեսի ազդեցիկ անձնավորությունների հետ: Հետազոտությունների արժանի են հատկապես մի քանի քարոզչական կազմակերպություններ, որոնց Ադրբեջանը վերջին տարիներին վարձել է որոշակի նպատակներ իրականացնելու համար: Դրանց թվում են «Skyline Capital LLC-ն», «Friedlander Consulting Group LLC-ն» եւ «Teneo Strategy LLC-ն», որոնք Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները խորացնելու նպատակով աշխատում են երկու գլխավոր կուսակցությունների հետ:

Բայց Ադրբեջանը այդ քարոզչական կազմակերպությունները վարձելուն զուգահեռ փորձում է անընդհատ խախտել Մ. Նահանգների օրենքները` թաքցնելու համար իր գործարքները այդ ընկերությունների հետ: Համաձայն վերջիններիս կողմից հրապարակված զեկուցագրերի, որոշ կազմակերպություններ, որոնք նախընտրել են ջնջել իրենց անունները, չեն համաձայնել գործակցել ազերիների հետ, որովհետեւ Ադրբեջանի կառավարությունը փորձել է պայմանագիրը կնքել առանց համապատասխան մարմինների (մասնավորապես Foreign Agents Registration Act-ի) մոտ գրանցվելու եւ հայտնելու իր նպատակները: Այդուհանդերձ, պարզվել է, որ Տեխասից դեմոկրատ ներկայացուցիչ եւ Կոնգրեսում Ադրբեջանական հարցերի խմբավորման համանախագահ Հենրի Կուելլարն ու իր կինը` Իմելդան, ենթադրաբար մոտ 600,000 դոլարի կաշառք են ստացել` ի շահ Ադրբեջանի ազդեցություն բանեցնելու համար, նավթի եւ գազի կառավարական մի ընկերության կողմից, եւ դրա համար մեղադրանք է առաջադրվել նրանց:

Մյուս կողմից, Ադրբեջանի քարոզչական ջանքերն ԱՄՆ-ում կարծես թե բավականին արդյունավետ են գործում: Այդ երկիրը միլիոնավոր դոլարներ է ծախսում այդ նպատակի համար, եւ արդյունքն ակնհայտ է: Հակառակ ԱՄՆ-ի ներսում գործող հայկական քարոզչական կազմակերպությունների («Ամերիկայի Հայ Ազգային (Հայ Դատի) կոմիտեն» (ANCA) եւ (AAA-ն)` «Ամերիկայի հայկական համագումարը» անդուլ ջանքերի՝ FSA-ի 907 հոդած: Բազմիցս է վերացվել Ամերիկայի նախագահների կողմից: Ադրբեջանին հաջողվել է Կոնգրեսում ձեռք բերել ավելի շատ պատգամավորների, որոնք կպաշտպանեն իր շահերը: Չնայած այդ երկրի քարոզչական գործունեության վերաբերյալ շատ բան արդեն բացահայտված է, սակայն ամերիկյան օրենքներից խուսափելու եւ ըստ էության ամերիկացի պաշտոնյաներին կաշառելու նրա անօրինական գործելակերպը պետք է, որ լուրջ մտահոգություն պատճառի շահագրգիռ կողմերին:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից նյութը համառոտագրեց եւ թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների պատվիրակությունը Ադրբեջանից մտավ Բեռլին՝ համակեցության կեղծիքի կնիքով

Հաջորդ գրառումը

Հեղափոխականից բոնապարտիստ. Հայաստանը շրջադարձային փուլում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը
OLYMPUS DIGITAL CAMERA

Հեղափոխականից բոնապարտիստ. Հայաստանը շրջադարձային փուլում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական