Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ի համար Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը քիչ կոնկրետ օգուտներ եւ բազմաթիվ ռիսկեր ունի

Գեղամ Մկրտչյան
29/08/2025
- 29 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ամերիկյան կոնսերվատիվ» ( The American Conservative ) պահպանողական  հանդեսում օգոստոսի 12-ին հրապարակված, ստորեւ թարգմանաբար ներկայացվող  հոդվածի հեղինակը կրթություն է ստացել Լատվիայի համալսարանում եւ Մադրիդի (Իսպանիա) դիվանագիտական դպրոցում: Աշխատել է Լատվիայի արտգործնախարարությունում եւ որպես դիվանագետ՝ Վաշինգտոնում ու Մադրիդում Լատվիայի դեսպանություններում: 2007 կամ 2009 թվականից մինչեւ 2022-ը Մամեդովն աշխատել է Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում որպես սոցիալ-դեմոկրատների քաղաքական խորհրդական ու ղեկավարել է Իրանի, Իրաքի եւ Արաբական թերակղզու հետ միջխորհրդարանական հարաբերությունների  հարցերով ԵԽ պատվիրակությունները:

Հոդվածագիրը գիտության ու միջազգային հարաբերությունների հարցերով Պագուոշյան միջազգային շարժման անդամ է եւ ամերիկյան «Քուինսիի պատասխանատու պետական կառավարման ինստիտուտ» վերլուծական կենտրոնի արտահաստիքային գիտաշխատող:

Նախքան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ողջունելը պետք է հարցնել՝ ինչո՞ւ են ամերիկացիներն ընդհանրապես մասնակցում դարավոր հակամարտության լուծմանը ԱՄՆ-ից վեց հազար մղոն հեռու մի վայրում, որը Միացյալ Նահանգների համար առանձին ռազմավարական արժեք չի ներկայացնում: Սպիտակ տան հանդիպումը հռչակվեց պատմական առաջընթաց, բայց ընդունված «համատեղ հայտարարությունը» քիչ բան է տալիս՝ բացի ամերիկյան արտաքին քաղաքականության համար հնարավոր նոր խնդիրներ ստեղծելուց:

Հայտարարության յոթ կետերը պարունակում են միայն չորս էական դրույթ, որոնցից ոչ մեկը չի նպաստում խաղաղության հաստատմանը:

Նախ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է միայն արտաքին գործերի նախարարների կողմից եւ չի ստորագրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Պատմականորեն շատ փաստաթղթեր ձախողվել են այս փուլում եւ  մնացել են չստորագրված: Հետաձգումը երկու կողմերին, ինչպես նաեւ Թրամփին, թույլ է տալիս հայտարարել առաջընթացի մասին՝ ընդսմին խուսափելով որեւէ իրական պարտավորությունից:

ՀՀ Սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի հիշատակումը հեռացնելու Ադրբեջանի պահանջը, որը Երեւանը համարում է ինքնիշխանության խախտում, ցուցադրաբար դուրս է թողնվել հռչակագրից: Այդուհանդերձ Բաքուն չի հրաժարվել այդ պահանջից: ՀՀ Սահմանադրության փոփոխությունը կպահանջեր հանրաքվե, որը Փաշինյանի ավելի ու ավելի ավտորիտար կառավարության համար դժվար կլինի անցկացնել այն բանի նկատմամբ մեծ դիմադրության պայմաններում, ինչը շատ հայեր համարում են նվաստացուցիչ կապիտուլյացիա:

Բացի այդ, անտեսվում են սահմանային հարցերը: Հռչակագիրն անորոշ կերպով հաստատում է «տարածքային ամբողջականությունը», բայց չի անդրադառնում Ադրբեջանի կողմից հայկական տարածքի առնվազն 83 քառակուսի մղոնի բռնազավթմանը: Առանց զորքերի դուրսբերման պարտավորության՝ դա ավելի շատ զավթման վավերացում է, քան խաղաղության համաձայնագիր:

Կողմերը պահանջել են լուծարել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որին 1992 թվականից հանձնարարված էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորումը: Դա ամենահեշտ լուծելիքն էր. այդ խումբը, որի համանախագահներն են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, արդեն տարիներ չի գործում: Դրա պաշտոնական լուծարման համար պահանջվում է քվեարկություն ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերին կայանալիք հանդիպման ժամանակ, ինչն այս դրույթը շատ բանով խորհրդանշական է դարձնում:
Ամենավիճահարույց տարրը ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) կոչված անորոշ ենթակառուցվածքային նախագիծն է, որը փաստորեն Ադրբեջանին տրամադրում է երկար սպասված ցամաքային ճանապարհը Հայաստանով դեպի Նախիջեւանի էքսկլավ եւ Թուրքիա, ավելի հայտնի որպես «Զանգեզուրի միջանցք»:

Թեեւ հռչակագրում խուսափում են «միջանցք» տերմինից, այն Ադրբեջանի համար  հստակորեն երաշխավորում է «անարգել» տարանցման իրավունք, ինչը Ալիեւի հիմնական պահանջն է, մինչդեռ Հայաստանի փոխադարձ իրավունքները մնում են  ընդամենը անորոշ կերպով սահմանված: TRIPP-ը ներկայացվում է իբրեւ  տնտեսական փրկարար օղակ, սակայն դրա մանրամասները ակնհայտորեն պարզաբանում են պահանջում: Եթե այն կոչված է լինել ԵՄ-ի կողմից աջակցվող, Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող եվրասիական առեւտրի «Միջին միջանցքի» մաս, ինչո՞ւ պետք է Ամերիկան խառնվի: Եվրոպան շատ ավելի մեծ շահագրգռվածություն ունի եվրասիական առեւտրի հարցում եւ պետք է կրի ծախսերը:
Իսկ որ ավելի վատ է, չնահած TRIPP-ը պետք է կառավարվի մասնավոր կոնսորցիումի կողմից եւ գործի Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,   ընդամենը ժամանակի հարց կարող է լինել երթուղու հնարավոր անվտանգության ԱՄՆ-ի երաշխիքների օրակարգ դրվելը. աղետալի գաղափար: ԱՄՆ զորքերի տեղակայումը Արաքս գետի երկայնքով, անմիջաբար Իրանի հետ սահմանին, անտեղի կգրգռի Թեհրանին՝ առանց որեւէ ռազմավարական օգուտի: Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին արդեն նախազգուշացրել է ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ներկայության դեմ, ու թեեւ  նրա սպառնալիքները կարող են դատարկ խոսքեր լինել, ինչո՞ւ դրանք փորձարկել գործնականում:

Այս հռչակագրից զատ, երկու լրացուցիչ խնդիր պետք է անհանգստացնի ԱՄՆ  արտաքին քաղաքականության մեջ զսպվածության կողմնակիցներին: Առաջին,1992 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի կասեցումը: Այս օրենքը սահմանափակում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, սակայն 2002 թվականից ԱՄՆ նախագահները, սկսած Ջորջ Բուշ կրտսերից, պարբերաբար չեղարկել են այն՝ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության պատրվակով: Որպես արդյունք, 2002-ից 2020 թվականներին ԱՄՆ պետդեպարտամենտը եւ պաշտպանության նախարարությունը հայտնել են, որ Ադրբեջանին տրամադրել են մոտ 164 միլիոն դոլար՝ որպես անվտանգության ոլորտում աջակցություն:

2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո, որի արդյունքով բռնի տեղահանվեցին 100,000 հայեր, Բայդենի վարչակազմը, ի պատիվ իրեն, կասեցրեց այդ արտոնությունը: Ներկայիս պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում պնդեց անել ավելին՝ ամբողջությամբ չեղյալ հայտարարել արտոնությունը «Հայերի պաշտպանության մասին» օրենքի միջոցով: Այժմ ԱՄՆ-ն քննարկում է այն վերականգնելու հնարավորությունը՝ փաստորեն խրախուսելով Բաքվի քաղաքականությունը: Ադրբեջանն արդեն Իսրայելի եւ Թուրքիայի մտերիմ գործընկերն է. այն ամերիկյան զենքի կարիքը չունի: Առիթի դեպքում Կոնգրեսը պետք է ամբողջությամբ չեղյալ հայտարարի այդ որոշումը:

Երկրորդ, Ադրբեջանի հետ ապագա «ռազմավարական գործընկերության» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Ենթադրվում է ստեղծել երկկողմ աշխատանքային խումբ՝ այս համագործակցությունն ամրագրող «խարտիան» պատրաստելու համար: Սակայն սա խնդրահարույց լուծում է: Բաքուն Վաշինգտոնին ռազմավարական արժեք ներկայացնող ոչինչ չի առաջարկում, բացի երբեմնակի հակաիրանական հայտարարություններից, որոնք դժվար թե կարող են բարոյապես փոխհատուցել մի բռնապետության ընդունումը, որը հենց նոր քրիստոնյա բնակչության զտում է իրականացրել:

Ավելի վատն այն է, որ դա կարող է դառնալ ամերիկյան անվտանգային նոր պարտավորությունների սայթաքուն ուղի: Իսրայելամետ լոբբիստները, նոր-պահպանողականները եւ ավետարանական խմբերը երկար ժամանակ չափազանցել են Ադրբեջանի կարեւորությունը Միացյալ Նահանգների համար: Մի բան, որ ամենից քիչ է պետք ԱՄՆ-ին, եւս մի անվսատահելի դաշնակից ունենալն է, որը նրան կներքաշի տարածաշրջանային վեճերի մեջ:

Եթե նպատակը ռազմական գործողությունների վերսկսումը կանխելը լիներ, վաշինգտոնյան հայտարարությունը կարող էր կարճաժամկետ հեռանկարում հաջող լինել: Սակայն այն չի օգնում հակամարտության արմատական պատճառները վերացնելուն: Ավելին, այն խրախուսում է ագրեսիան, Իրանի հետ անհարկի առճակատման վտանգ է ստեղծում եւ հիմք՝ տարածաշրջանում ամերիկյան ապագա պարտավորությունների համար, ինչն ավելի լավ է թողնել տարածաշրջանային իշխանություններին: Իրական խաղաղությունը պահանջում է իրագործելի  երաշխիքներ, փոխադարձ զիջումներ եւ հստակ պայմաններ, որպիսիք այս դեպքում չեն նկատվում:

Կովկասը ( ՞- Գ.Մ.) այն տարածաշրջանն է, որտեղ ԱՄՆ-ի շահերը նվազագույն են, իսկ ներգրավվածության ռիսկերը՝ մեծ: Ի տարբերություն Ուկրաինայի, հայ-ադրբեջանական հակամարտությունն ուղղակի կապ չունի ամերիկյան անվտանգության հետ: Ամերիկայի դիվանագիտական կապիտալն ավելի լավ է ուղղել  ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հետապնդելուն: Այն միակ հակամարտության, որը կարող է իսկապես վերածվել համաշխարհային պատերազմի եւ, որպես դրա հետեւանք, մոտեցնել քաղաքակրթության վախճանը: 

ԷԼԴԱՐ ՄԱՄԵԴՈՎ

Բրյուսել

Թարգմանությունը՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի նախագահի երեւանյան այցելության գնահատականներն ու արձագանքները

Հաջորդ գրառումը

«Հայերը մեղադրում են Երուսաղեմի պատրիարքարանինդավաճանության մեջ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025
Հրապարակախոսություն

2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը. դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված

30/09/2025
Քաղաքականություն

Ինձ շատ հետաքրքիր է՝ դուք որտեղի՞ց գիտեք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտե՞ղ եք կարդացել. Փաշինյան

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն. Արա Այվազյան

30/09/2025
Հաջորդ գրառումը

«Հայերը մեղադրում են Երուսաղեմի պատրիարքարանինդավաճանության մեջ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի...

ԿարդալDetails

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական