Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւի քմծիծաղն ու Սյունիքում Իրանի ներկայությունը

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Պուտինի ու Էրդողանի ներկայությամբ Իրան-Հայաստան սահմանային անցակետի անխախտելիության մասին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հստակ ու  թափանցիկ հայտարարությունից, ինչպես նաեւ, Կապան քաղաքում իրանական հյուպատոսարանի հիմնադրման գործընթացն սկսելուց  հետո, մեր տարածաշրջանի խնդիրների մասին իրանական մամուլում հանդես եկող իրանցի վերլուծաբաններն իրենց մասնագիտական պարտքը համարեցին անդրադառնալ Իրանի քաղաքական շրջանակների համար ակտուալ դարձած «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող թեմային: 

Իրանական պաշտոնական տեսակետներն արտահայտող վերլուծաբանների շարքում հանդիպում  ենք Ադդրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինի հեղինակած «Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու խորհուրդը» ծավալուն հոդվածին, որի շարադրած նյութն առավելապես վերաբերում է Իրան-Ադրբեջան բարեկամական կապերին: Հոդվածագիրը Կապանում Իրանի հյուպատոսության հիմնադրման տրամաբանության մեջ նկատում է Նախիջեւանում ԻԻՀ հյուպատոսությանը հակակշռող արդարացված քայլ:

Իրանցի վերլուծաբան տիկին Սաիդե Սադաթ-Ֆահարին «Կովկասյան խարդավանքի ետնաբեմում» խորագրով հոդվածում անդրադարձել է Իրանի «կարմիր գծերին» արհամարհական վերաբերմունք արտահայտող  Իլհամ Ալիեւի տենդագին հայտարարություններին եւ իր զարմանքը հայտնել  այն բանի կապակցությամբ, որ Բաքուն անտեսում է Իրանի բարձրագույն իշխանությունների հայտարարությունները: Հոդվածագիրը  խոսում է նաեւ  Բաքվի չհավասարակշռված քայլերի հետեւանքների մասին:

Վերլուծաբան Ջալալ Մոհամմադիի «Գուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը եւ դրանց շարունակությունը Իրան-Հայաստան սահմանին», ինչպես նաեւ «Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ կապի բացակայությունն ու Իրանի փոխարեն Հայաստանից դեպի Նախիջեւան միջանցք ունենալու Բաքվի ջանքերը»  խորագրերով հոդվածների առանցքում արտահայտված են Իրանի  «պատմական արդարության» վերականգնման մասին հեղինակի մտահոգությունները:

Իրանի «կարմիր գծերին» վերաբերող հոդվածների շարքում ուշադրության է արժանի նաեւ  Միր-Սանջարիի հեղինակած «Իրանի ներկայությունը Սյունիքում՝ անխուսափելի ու պատմական անհրաժեշտություն» խորագրով հոդվածը, որը ստորեւ թարգմանաբար  ներկայացվում է ընթերցողի ուշադրությանը:

«ԻՐԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»

Կովկասյան երկրներում սահմանների փոփոխութան անթույլատրելիության ու Սյունիքը օկուպացնելու մասին Իրանի բարձրագույն ղեկավարության թափանցիկ հայտարարություններից հետո, ընդամենը 86 հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ 9 միլիոն բնակչութուն ունեցող Իրանի հարեւան երկրի նախագահը, վայելելով Թուրքիայի, Իսրայելի ու Անգլիայի հովանավորությունը, դիվանագիտական էթիկային հակասող հռետորաբանությամբ, ասել է. «Հակառակ Իրանի կամքին, որոշել եմ օկուպացնել Սյունիքը եւ ցանկանում եմ զրկել Իրանին Հայաստանի ու Եվրոպայի հետ կապ հաստատելու հնարավորությունից, եւ փակել Հյուսիս-Հարավ ռազմավարական մայրուղին»:

Այդ կապակցությամբ հարկ եմ համարում անդրադառնալ հետեւյալ դրույթներին.

1. Սյունիքն օկուպացնելուն միտված լայնածավալ  քարոզչական աշխատանքների շրջանակներում Բաքուն պնդում է, որ 1920 թվականին Սյունիքն Ադրբեջանի Հանրապետության մաս էր կազմում, հետեւաբար նշանակում է, որ Բաքուն պետք է օկուպացնի այն, որպեսզի Ադրբեջանն ուղիղ կապ հաստատի Թուրքիայի հետ: Այս տրամաբանությամբ, 1918 թվականից մինչեւ 1920 թվականը Հայաստանի մաս կազմող Նախիջեւանն ու Ղարաբաղն էլ պետք է վերադարձվեն Հայաստանին:  Բաքուն նաեւ պետք է նկատի ունենա, որ Առան ու Շիրվան անվանումներով  Բադքուբեն, Գանձակը, Շուշին, Լենքորանը Լահիջն ու… մինչեւ 1813 թվականը Իրանի մաս են կազմել, սակայն չարաբաստիկ Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով անջատվել են Իրանից ու օկուպացվել, այն դեպքում, երբ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզմից հետո, պայմանագրի կողմերից մեկի չգոյության պայմաններում, օրենքով կարող էին Իրանին վերադարձվել:

2. Իրանի ժողովուրդն ու մտահոգ մարդիկ երբեք չեն մոռանա Ադրբեջանի նախագահի թշնամական կեցվածքն այն պահին,  երբ նա Իրանի սահմանին  սպառնալի  շարժումներով ու լիաթոք ծիծաղով մատնանշում էր իսրայելական ԱԹՍ-երը,  եւ  սահմանների անձեռնմխելիության մասին Իրանի ղեկավարության զգուշացումներից անմիջապես հետո, Սյունիքը պատկերող քարտեզի մոտ կանգնած՝  թյուրքական (այլ ոչ թե թյուրքախոս) երկրների խորհրդաժողովի ժամանակ քմծիծաղ տալիս: Սակայն Ալիեւն էլ չպիտի մոռանա, որ նա իր գերդաստանի ժառանգական իշխանության համար պարտական է Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիին: Նա պետք է հիշի   1993 թվականին իր Թավրիզ այցելությունը: Պետք է հիշի, որ իր ընտանիքն ապաստանել էր Իրանում, եւ Իրանն էր, որ Հեյդար Ալիեւին Բաքվում նախագահ կարգեց:

3.  Հիշողության կորստով տառապող այսօրվա Բաքուն նավթադոլարների օգնությամբ եւ Թուրքիայի ու Իսրայելի օժանդակությամբ, անշուշտ նաեւ Հայաստանի կառավարության կրավորական կեցվածքի շնորհիվ,  44-օրյա պատերազմում տարած հաղթանակի պարգեւած գլխապտույտի պատճառով, չպետք է մոռանա, որ եթե Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ չլիներ Իրանի ցուցաբերած օժանդակությունը, որի դրսեւորումներից էր  Մանսուր Հաղիղաթփուրի գլխավորությամբ իրանական զինված ուժերի ներգրավվածությունը, Հայաստանը կհասներ մինչեւ Բաքու: Ալիեւը չպետք է մոռանա, որ իր հայրը, ընդունելով Ադրբեջանի՝ Իրանին պատկանելու պատմական փաստը, քանիցս ԻԻՀ նախագահ Ռաֆսանջանիին առաջարկել է Բաքուն վերադարձնել Իրանին:

4.  Քանի որ Բաքվի ղեկավարությունը տարբեր ամբիոններից հայտարարել է, որ Իրանում կան ազդեցության գործակալներ եւ հինգերորդ շարասյուն,  ուստի Իրանի ժողովուրդը  երկրի անվտանգային, քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական պատասխանատուներից իրավունք ունի պահանջելու՝ բացահայտել Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային շահերի օգտին Իրանում գործունեություն ծավալող տարրերին:

5. Իրանի ժողովուրդը ողջունում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն հիմնելու եւ հյուպատոս ներկայացնելու մասին   ընդունված որոշումն ու ակնկալում պատասխանատուներից՝ խոհեմաբար գործնական քայլեր ձեռնարկել Սյունիքի զինագրավմանն ու Հայաստանի, հետեւաբար նաեւ Ռուսաստանի, Սեւ ծովի ու Եվրոպայի  հետ Իրանի սահմանը փակելուն միտված Ադրբեջանի Հանրապետության մոտալուտ ձեռնարկումները կանխարգելելու ուղղությամբ:

ՄԻՐ-ՍԱՆՋԱՐԻ

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մուղտադա Սադրը հեռանո՞ւմ է քաղաքականությունից

Հաջորդ գրառումը

Վահագն Տատրյանի լքված շիրիմը Երեւանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Վահագն Տատրյանի լքված շիրիմը Երեւանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական