RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 22:38:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 413, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԽՈՐԵՈԳՐԱՖԻ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ ՍՈՖԻԱՅՈՒՄ

Ա. Բ.

Հունիսի 2-ին Սոֆիայի Մշակույթի ազգային պալատում կայացած «Պար, երաժշտություն եւ լույս» խորագիրը կրող համերգում ընդգրկված էր նաեւ «Բալլադ երազանքի մասին» պարային համարըՙ երեւանցի պարադիր Արա Ասատուրյանի բեմադրությամբ, Ֆրեդերիկ Շոպենի երաժշտությամբ (դաշնամուրային կատարումըՙ Ռուզաննա Թաշչյանի ): Համարը կատարել են Բուլղարիայի պարարվեստի ազգային ուսումնարանի ուսանողները:

«Բալլադ երազանքի մասին»-ը սոսկ պարային համար չէ, այլ թատերականացված պարային ներկայացում, որը պատկերում է նախկին պարուհու հիշողությունները սեփական փայլուն կարիերայի եւ դժվար ճակատագրի մասին: Այն ստեղծվել է բուլղարաբնակ տաղանդավոր դաշնակահարուհի Ռուզաննա Թաշչյանիՙ հայ դաշնամուրային մանկավարժության երախտավոր Կետտի Մալխասյանի սանուհու գաղափարով եւ նրա իսկ անձնական պատմության հիման վրա, որի նվագը կարծես միջոց էրՙ պատմելու այդ պատմությունը:

Արա Ասատուրյանը հայ բալետի երախտավորներ Աշոտ Ասատուրյանի եւ Էլվիրա Մնացականյանի որդին է: Ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանը (անգլերեն լեզու), Ազգային կոնսերվատորիան (դաշնամուր) ու Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը (բալետմայստերական գործ): Այժմ բեմական շարժում է դասավանդում Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Երեւանի պարասեր հասարակությանը հայտնի են նրա պարային բեմադրություններըՙ «Գիտցեք, որ դեռ կենդանի եմ», «Ո՞ւր է, մահ, հաղթանակը քո», «Աղջիկն ու մահը», «Հայրեններ» եւ այլն: Նա է իրականացրել նաեւ Շուշիում ներկայացված «Կրակե օղակ» եւ «Արծվաբերդ» օպերաների, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Ռոմեո եւ Ջուլիետ», Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի «Օթելլո» եւ «Թույն» ներկայացումների պարային ձեւավորումները: Ասատուրյանը հանդես է գալիս նաեւ որպես դրամատիկական դերասան, Երեւանի «Արմմոնո» թատերական փառատոնում ներկայացրել է «Կարապի երգը», «Զվարճալի ծերունին», «Խելագարի հիշատակարան» եւ «Ձմեռային ճանապարհ» մենաներկայացումները: Երեւանում նրա կատարած վերջին մեծ բեմադրությունը մայիսին ցուցադրված «Հինգ տառ» բալետային ներկայացումն էրՙ նվիրված վաղամեռիկ պարող Վահագն Մարգարյանի հիշատակին:

Շնորհավորելով մեր արվեստագետին` մաղթում ենք, որ նրա «Բալլադը» մոտ ապագայում ներկայացվի նաեւ Հայաստանում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ