Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

32-ամյա «Ազգ»ի մաքուր պատուհանից

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ անաղմուկ գրկեց մեզ եւս մեկ տարեդարձ՝ տպագիր «Ազգ»ը դարձավ 32-ամյա, պետականության անհրաժեշտության գիտակցման մեր օրերում «Ազգ»ի այս՝ իր տարիքի հիշեցումը նաեւ պետականության ակունքի ու հիմքի բետոնը թող լինի։ Տարեկիցներ են ի վերջո։ Իր ծնունդից ի վեր այս թերթի յուրաքանչյուր համար ընդգծել է գեր եւ վեր մի եզր՝ պետություն եւ պետականություն, չի հակադրել «ժողովուրդ» եւ «ազգ» հասկացությունները։ Հիմա՝ 2020-ից հետո, շրջադարձային, պոպուլիստական կամ՝ ժողովրդահաճո լիդերների այս ժամանակներում մեր թերթի անունն առավել դիպուկ ընտրված է թվում, բովանդակությունը՝ անունից բխող։

Մի մեծ բեռ կա եռօրյայից հնգօրյա, այսօր շաբաթաթերթ դարձած «Ազգ»ի ուսերին՝ նրան ընկալում են որպես օրաթերթ։ Սովորույթի համաձայն եւ դրանից դուրս նաեւ երեւի, քանզի նախորդ օրվա ամփոփումը 90-ականներից ի վեր մեր ընթերցողներից շատերը հենց ա՛յս տարածքում էին որոնում, իսկ մենք՝ «Ազգ»ի աշխատակիցներս տպագիր թերթերի համար լավ օրերի մի պայծառ հույսով սպասում էինք, որ թերթում այդ օրը գրված «երեկը» մի օր ուղղվելու՝«այսօր» է տպվելու՝ նույն օրը երեկոյան դեմ ընթերցողին հասնելով։ Մեծ Բրիտանիայից այդպես էլ հեռու մնացինք. Առավոտյան ալյուր եւ ջուր հավաքած՝ նույն օրվա երեկոյան չթխվեց այդպես էլ մեր լավաշը, թեեւ խմորը միշտ պատրաստ էր, իսկ էջկապ դիզայներ Կարինե Արզումանյանի գլխավորությամբ սիրուն գրտնակված, եւ «երեկն» էլ մնաց «երեկ», քանզի գիշերը տպարան մտավ, հաջորդ օրն էլ՝ կրպակ կամ բաժանորդի տուն։

Հիմա «այսօրը» բարեբախտաբար միշտ կա «Ազգ»ի առցանց տարածքում, որտեղ 32-ամյա երիտասարդի շաբաթական հայացքը փորձում է առցանցի՝ ընթերցողին մատուցված հպանցիկը զատել կարեւորից, փորձում է առցանցի ընթերցողին հուշել, թե վերջավոր աշխարհի անվերջ լրահոսում քամել է պետք տեղեկատվությունը, իսկ ամենակարեւորը՝ չմոռանալ մտածել։

Երբ դրսում արեւ կա եւ վառ օրվա խոստում, դրանցով ներսում կարող ես հիանալ, երբ նայում ես մաքուր պատուհանից։ Տպագիր «Ազգ»ը արեւի մասին մակդիրներ գտնելու կամ մոգոնելու փոխարեն միշտ լվանում է իր պատուհանը, որի մեջ ընթերցողն ինքն է տեսնում արեւի զորությունը կամ դրա բացակայությունը։ Մի քիչ անդեմ եղավ …«Ազգ»ի տարեդարձին բաժակաճառ չդարձնեմ իմ սերը տպագիր մեր թերթի հանդեպ, ոչ էլ ամաչեմ սեր խոստովանել… իմ ընդհանրացրած տպագիր «Ազգ»ը հեղինակներ ունի, որոնց դեմքով չեն ճանաչում, բայց նրանց բառը, տողը, վերլուծությունը նրանց դեմքն է։ Շատերի մասին պատմել եմ նախորդ տարիների իմ հրապարակումներում։ Հիմա շարքը համալրեմ։ Թերթի գլխավոր խմբագիր Յակոբ Աւետիքեանին, հիմնադիր կազմից Երուանդ Ազատեանին թե՛ դեմքով են ճանաչում, թե՛ իրենց բառուբանով։ Նրանց հայացքը մի շրջանակ է, որ զմռսված չէ, ելքը միշտ բաց է ընթերցողի համար։

 Ինձ, անկեղծ ասած, զարմացնում է ամեն շաբաթ Armenian Mirror-Spectator-ում անգլերեն հոդված եւ վերլուծական գրող Edmond Yervant Azadian-ն ինչպե՞ս է հասցնում հետեւել աշխարհում եւ մե՛ր աշխարհում վայրկենական փոխվող լրատվությանը, ինչպիսի՛ ջանասիրությամբ է նա մաքուր պահում ընթերցողի պատուհանը։ Լիբանանում ծնված, Եգիպտոսում «Արեւ» թերթ խմբագրած, ապա ԱՄՆ տարբեր քաղաքների համալսարաններում ուսանած Ազատյանի արտաքինից չես կռահի, թե այս մարդը պահպանել է իր ելման կետը՝«արեւելյան կողմն աշխարհի»-ն։ 90-ականների Երեւանում օտարերկրացիներն էին միայն զարմանում, թե ինչպես են մարդիկ «արդուկված» հագնվում, բայց նրա՝ «Ազգ»ի խմբագրություն եկած Երվանդ Ազատյանի տեսքը, գոնե ինձ համար, միայն լա՛վ արդուկված կոստյումը չէր։ Փողկապից բացի մի փոքրիկ դետալ հուշում էր նրա՝ մեր աշխարհում եկվոր լինելը։ Պիջակի կրծքագրպանում հազիվ երեւացող մետաքսե մի թաշկինակ այդ օրերին այնքան շատ բան էր պատմում նրա՝ մեզանից մեկը չլինելու մասին, որ ստիպում էր ստուգել այդ կանխակալ կարծիքը կամ՝ ենթադրությունը նրա մտավոր աշխարհում։ Արեւմտահայերեն հատընտիր բառերով օծված բանավոր խոսքն էլ նույնն էր։ Մեզանից տարբեր, շատ բան տեսած, աշխարհներ պտտած, գրականության, արվեստի, մշակույթի մեծերի հետ հաղորդակցության իր առավելությունն ընդգծված ներկա է նրա թե՛ բանավոր, թե՛ մանավանդ տպագիր տողերում, որ միշտ կարդալուց հետո քեզ հետ մնում է, մի հետագիծ թողնում է։ Հոդվածագիր Ազատյանը արեւելյան հայացքի խորությամբ է չափում արեւմուտքի իր ներկայում գրվող տողը, եւ սա հարստությունն է երկգույն, երկչափ նրա հայացքի։ Երվանդ Ազատյանին տեսած, հանդիպած մարդը չի կասկածի, որ կարգապահ, ճշտապահ է իր խոսքի եւ գրի միջակայքում։ Միշտ իր էջն ունի մեր 16 էջանոց համարում։ «Ազգ»ի տպագիրը հարստանում է նրա լրագրությամբ, իսկ ես ուրախանում եմ, որ իմ գիրը լույս է տեսնում Երվանդ Ազատյանի հոդվածի հետ նույն համարում։ Գրադարաններում «Ազգի» տպագիր տարեգրության վաղվա ընթերցողն էլ կհամոզվի, որ միշտ եղել է տեսանողը, մեր թերին ու բացը խոշորացույցի տակ վերծանողը։ Մեր բացառիկ այս հեղինակի սթափ միտքն ու իրականությունը չգունազարդված փոխանցելու ազնվությունը հույս է տալիս, թե լրագրությունը դեռ իշխանություն է։

Երվանդ Ազատյանի ճկուն մտքով, բանիմացությամբ, աշխատասիրությամբ, նրա հոգածությամբ անշուշտ, բարի, չընդհատվող ընթացք՝ տպագիր այս գնացքին։

Հույս եւ հավատ մեր ընթերցողին։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի պետնախարարը՝ Իրանի ու Հայաստանի համատեղ զորավարժանքի մասին

Հաջորդ գրառումը

Բարոյական երկընտրանք։ Պե՞տք էր արդյոք, որ Հայաստանը հումանիտար օգնություն ցուցաբերեր Թուրքիային, թե՞ ոչ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Բարոյական երկընտրանք։ Պե՞տք էր արդյոք, որ Հայաստանը հումանիտար օգնություն ցուցաբերեր Թուրքիային, թե՞ ոչ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական