Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ

15/10/2021
- 15 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը 2021 թվականի հուլիսի 16-ից կալանավորված է, բայց «Առուշ Առուշանյան» դաշինքով մասնակցելու է հոկտեմբերի 17-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներին. Մրցակիցը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որն ամենուր առաջադրել է իր թեկնածուներին:

Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտարարել է, որ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր ու անհնարին գործիքակազմերը` սկսած վարչական ռեսուրսի կիրառումից, վերջացրածՙ պոպուլիստական խոստումներով: «Բոլոր լծակներն օգտագործվում են, սեւ PR-նՙ առավել եւս, ու քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում դա իշխանության վերջին գործիքակազմն է»,- ասել է նախկին փոխքաղաքապետը:

Յոլյանը տեղեկացրել է, որ կան Գորիսին հարակից գյուղեր, որտեղ մարդկանց արդեն իսկ խոստացել են գյուղապետի պաշտոն, կան հաստատություններ, որտեղ ոմանց խոստացել են տնօրենի պաշտոն, խոստացել են նաեւ ամբողջությամբ փոխել աշխատակազմերը:

Նշենք, որ ՔՊ պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը հարցականի տակ է դրել արցախյան 44-օրյա պատերազմում Առուշ Առուշանյանի մասնակցությունը:

Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը «Զանգեզուր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Խաչատրյանին ուղղված խոսքում ասել է. «Մեկը չկա՞, որ ասիՙ դու անօրինական, սուտ քարոզարշավով այս ընտրություններին ինչի՞ ես հանդես գալիս: Էդ որ խոսում ես, թե Առուշանյանը չի կռվել, ես Առուշանյանի կռված ընկերներից եմ, երեւանցի տղա եմ, եկել էի Գորիսը պաշտպանելու, քեզ ինչի՞ մի օր չտեսա, ո՞ւր էիր դու: Բա մարզպետն ինչի՞ չի խոսում, պարոն Մելիքսեթ, ինչի՞ չես խոսում, ինձ էլ չե՞ս տեսել, հետս խրամատում չե՞ս խմել: Մարզպետ, քեզ կամանդիր ենք ասել, Առուշանյանը չի՞ կռվել: Կամազներով ապրանք չե՞նք բերել, զինվորին մի հատ կոնֆետ տված կա՞ս:

Նոյեմբերի 5-ին բոլորդ դիմավորելու եք նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանին: 9400 անձՙ 22 հազար ընտրողներից եկել, ստորագրել են, ես դատարան եմ ներկայացրել ստորագրությունները»:

Պահեստազորի գնդապետ Գրիգոր Ղազարյանն էլ հայտարարել է. «Պարոն Խաչատրյան, կարգի հրավրավիրեք ձեզ, եթե իմանամ Գորիսում մի ծառ ես տնկել, քեզ համար մատաղ կանեմ: Մարզպետ Մելիքսեթ Պողոսյան, մենք միասին մարտական ուղի ենք անցել, ինձ լսիր, ճիշտը պատմիր այդ ՔՊ-ականներին»:

Առուշ Առուշանյանի մարտական ընկեր Արա Առաքելյանն էլ պատմել է, որ պատերազմի ժամանակ Առուշանյանը Ջրականում է եղել, զինվորներին նաեւ ապահովել է սննդով:

«Մեր դարավոր թշնամու,մեր երեխեքին մորթողների, մեր երեխեքին վառողների, կոտորողների, մեր սերունդը վերացնողների դեմ կռված 4 հերոս տղերքին ինչո՞ւ եք բռնել»,-հարցն իշխանություններին է ուղղում Արա Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի 4 համայնքապետերըՙ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը կալանավորված են:

Ընդդիմադիր դաշտը նրանց ձերբակալումն ու կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ԻՐԱՐ ԿԱՊՈՂ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳԱՐԱԿԱՆ ԿԼԻՆԻ

Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը կալանքից ազատ չի արձակվի

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանը կալանքից ազատ չի արձակվի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական