Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԳԻԾԱՆԿԱՐԻ «ԼԵՎԱՆԱ» ՓԱՌԱՏՈՆ

08/10/2021
- 08 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 2-ին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի բացօթյա տարածքում Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան, ղեկավարությամբ եւ նախաձեռնությամբ երգիծանկարիչ, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Սուքիաս Թորոսյանի (Toto), բացվեց «Լեւանա» խորագրով փառատոնըՙ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Փառատոնից ցուցադրանքին դեռ մինչեւ հոկտեմբերի 10-ը կարելի է ծանոթանալ թանգարանի տարածքում:Փառատոնի հիմնական մասնակիցներն էին երիտասարդ երգիծանկարիչներ, ուսանողներ:Փառատոնի հովանավորներն են տեր եւ տիկին Լեւոն եւ Անա Աֆեյանները :

Սուքիաս Թորոսյանի հետ զրույցում հստակեցրինք երգիծանք սիրող հանրությանը երգիծանկարի փառատոն մատուցելու շարժառիթն ու նպատակադրումը.

«Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել հումորային գրաֆիկան, երգիծանկարչությունը, կոմիքս-մանգան, անիմացիոն արվեստը:Առայժմ առաջին քայլերն են կատարվում: Լավ մասնագետներ կան, բայց դեռ դպրոց չունենք, ստիպված բուհերում մի քանի ժամ դասավանդելով բավարարվում ենք: Երիտասարդների հետաքրքրությունը դեպի այս արվեստը օր-օրի ավելանում է, իսկ արտահայտվելու եւ լրջորեն զբաղվելու հնարավորություն չունեն: Իմ ընկերների եւ անձնական միջոցներով կազմակերպեցինք այս փառատոն-ցուցահանդեսը, շնորհակալություն Լեւոն եւ Անա Աֆեյաններին, որոնք հավատացին այս նախագծին եւ ծախսի մեծ մասը հոգացին: Դրանով է պայմանավորված «Լեւանա» անվանումը: Նպատակ ունենք այն միջազգային փառատոն դարձնելու, քանի որ այդպիսի փորձ ունեմՙ նախկինում կազմակերպել եմ «Արեւավիշապ» ամենամյա փառատոնը Երեւանում, ուր 68 երկրներից մասնակցություն ունեինք (221 մասնակցով): Մշակույթի նախարարությունը օժանդակում էր եւ բեռը թեթեւացնում: Այսօր սկսում ենք զրոյից եւ միայն երիտասարդների հետ:Հուսով եմ մեզ կմիանան նույնքան երկրների երիտասարդներ, որքան «Արեւավիշապի» ժամանակ: Կարեւոր եմ համարում ժամանակին եւ օբյեկտիվ լուսաբանումը: Դառը փորձը ցույց տվեց, որ պետությունը գումարներ կարող է ծախսել եւ տեր չկանգնել իր իսկ ծրագրերին (վատ օրինակՙ 2018թ. Գորիսի քարանձավներում ինտերակտիվ ցուցահանդես բացեցինք, բարձրաստիճան հյուրերը, իմանալով մեր միջոցառման մասին, ցանկացել էին այցելել, իսկ անտեղյակ Մակունցը որոշել էր ավելի «ազգային» տեղ տանել նրանց եւ տարել էր թութ թափ տալու): Այս դրվագը չէի պատմի, եթե արված գործը անլուրջ վերաբերմունքի պատճառով ջուրը չգցվեր», իր մտորումները փառատոնի առիթով մեզ փոխանցեց մեր հավերժական շարժիչ Սուքիասը:

Փառատոնի մասին իր անմիջական տպավորություննն ավելի լավ է ներկայացնում փառատոնի երիտասարդ մասնակից Սերյոժա Առաքելյանը : Ստորեւՙ նրա անդրադարձը.

«Փառատոնի մասնակիցները 18-25 տարեկան երիտասարդ երգիծանկարիչներ են, ուսանողներ, որոնք ներկայացրել էին իրենց հեղինակած երգիծանկարները, պատկերապատումները, կոմիքսները եւ ժյուրիի կողմից արժանացել իրենց ստեղծագործությունները ցուցահանդեսում ներկայացնելու պատվին: Փառատոնի առանցքային նպատակներից էր` հումորային ժանրում մեր կենցաղը, բարքերը, տարակարծությունները մեկնաբանելը, ժամանակի խնդիրները քննադատելը: «Լեւանա» փառատոնը նպատակ ունի խթանելու գրաֆիկական հումորիՙ որպես արվեստի առանձին ճյուղի զարգացումը Հայաստանում: Փառատոնն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, որը յուրօրինակ տրամադրություն էր ստեղծում: Այցելուները, անգամ եթե նախապես չգիտեին փառատոնի մասին, անպայման մոտենում էին, դիտում երիտասարդների աշխատանքները, քաջալերում մասնակիցներին:

Փառատոնին ես նույնպես մասնակցում էի իմ երկու աշխատանքներով: Անկեղծ ասեմՙ ես կիսատ էի թողել ուսումս եւ երկու տարի առաջ զորակոչվել բանակ: Իմ ծառայությունն անցավ 44-օրյա պատերազմի միջով: Պատերազմը շատ բան է փոխել իմ կյանքում: Կորցրել եմ ընկերներիս, ապրել պատերազմի բոլոր ծանր պահերը… Իմ ներկայացրած աշխատանքներից էլ կարող եք դա զգալ: Միայն դասախոսիս` պարոն Թորոսյանի քաջալերմամբ ու խորհրդով հաղթահարեցի ինքս ինձ եւ որոշեցի մասնակցել փառատոնին: Շնորհակալ եմ: Պատերազմից հետո իմ ամենակարեւոր ու պայծառ պահերը ապրեցի այդ օրը:

Ցուցահանդեսի մասնակից ուսանողները պարգեւատրվեցինՙ ի հիշատակ 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի մրցանակներով»:

Հաջողություն նոր ձեռնարկին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ. ՀԱՎԵ՞ՐԺ, ԹԵ… ԼՈՒԾՎՈՂ

Հաջորդ գրառումը

ԻՀՊԿ հրամանատարի տեղակալը մեկնաբանել է Ալիևի լուսանկարը իսրայելական անօդաչու թռչող սարքի հետ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԻՀՊԿ հրամանատարի տեղակալը մեկնաբանել է Ալիևի լուսանկարը իսրայելական անօդաչու թռչող սարքի հետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը  գրում է․ «Միջանցքի» հարցում նոր մանրամասներ Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական...

ԿարդալDetails

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական