Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՎԱԴԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԿՐԻ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լաս Վեգասի Նեւադա համալսարանի բժշկական ֆակուլտետը կրելու է հայտնի գործարար եւ բարեգործ Քըրք Քըրքորյանի անունը: Այս մասին է տեղեկացնում «Լաս Վեգաս Սան» պարբերականը, հավելելով, որ որոշումը ապրիլի 8-ին է ընդունվել բշժկական ֆակուլտետի շինհրապարակում: Կառույցի շինարարությունը սկսվել է անցյալ հոկտեմբերին եւ ակնկալվում է, որ կավարտվի հաջորդ տարի: Ծախսերը կազմելու են մոտ 150 միլիոն դոլար: Պետական միջոցներին առընթեր ֆինանսավորումը իրականացնում են մի շարք բարեգործական ընկերություններ:

«Քըրք Քըրքորյանը, որ մահացավ 2015-ին, առատաձեռն նվիրատվություններ էր անում, որտեղ անհրաժեշտ էր, բայց իր անունը շատ հաճախ ոչ մի տեղ չէր նշվում: Նա դեմ էր դրան: Բայց բժշկական ֆակուլտետի շինարարությանը նրա թողոնի բերած նյութական օժանդակությունը, ինչպես նաեւ նրա բարեգործական բազմաթիվ նախաձեռնությունները համայնքում եւ դրա սահմաններից դուրս նրա անունը հավերժացնելու ամենաճիշտ ընտրությունն են տալիս: Նրա ազդեցությունը հսկայական է Լաս Վեգասում. իզուր չէ, որ վաստակել էր «Լաս Վեգասի գերարդիական հանգստյան տների հայրը» ոչ պաշտոնական կոչումը: Նրան են պատկանում 3 գլխավոր հյուրանոցներ Լաս Վեգասում. Ինտերնացիոնալը (այժմՙ Ուեսթգեյթ), MGM-ը (այժմՙ Բալիզը) եւ «MGM Grand»-ը, նշել է այս առթիվ ֆակուլտետի շինարարությունը վերահսկող Նեւադայի առողջապահության եւ կենսաբանության կորպորացիայի վարչության անդամ Լինդա Շումախերը, որի հայրըՙ Էնթոնի Մանդեկիչը, Քըրքորյանի մոտիկ գործընկերն էր եւ այժմ զբաղեցնում է նրա թողոնի գործադիր տնօրենի պաշտոնը:

«Հայրդ եւ ես գիտենք ինչպես գումար վաստակել, եւ ինչքան շատ ենք վաստակում, այնքան շատ կարողանում ենք դրանից բաժին հանել ուրիշներին», ասել էր մի անգամ Քըրքորյանը Լինդային: Վերջինս հավելել է, որ վերոնշյալ բացառությունից բացի Քըրքորյանի անունը ուրիշ ոչ մի շինության վրա չի նշվելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊՈԼ ԳՈԲԼԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԵԿԵԼ Է ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԵԿԵԼ Է ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական