Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԵՐ ԿԱՑ», ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վե՛ր կաց», «Wake Up». սա երգիծանկարների ցուցահանդեսի խորագիր է, միաժամանակՙ սթափության կոչՙ ուղղված հանրությանը: Հարգարժան հայեր, սիրելի ժողովուրդ, կարող էիք ապրիլի 10-14-ը Նկարիչների միությունում այցելել Երգիծանկարիչների ասոցիացիայի հիմնադիր Սուքիաս Թորոսյանի ՙ Toto-ի նախաձեռնած ցուցահանդես: Հումորով ու սարկազմով արված նկարները միգուցե ձեր մեջ բույն դրած թմբիրը ցրեին, սթափեցնեին, ու ազգային արժանապատվությունը, ազգային դիմադրողականությունը միգուցե հաճելիորեն գլուխ բարձրացնեին:

«Վե՛ր կաց» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին հայտնի երգիծանկարիչների, ինչպես նաեւ Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի առաջին կուրսի ուսանողների վերջին մեկ տարվա աշխատանքները: Սուքիաս Թորոսյանը գրաֆիկայի բաժնի իր ուսանողներին ինքնադրսեւորման հնարավորություն է տվել: Կոմիքսներով, անիմացիայով հետաքրքրված ուսանողներ կան, որոնց Toto-ն խրախուսում է, ոգեւորում, որպեսզի այս արվեստը կենդանանա, չկորչի:

«Հարավային Կորեայում երգիծանկարչության, անիմացիայի, կոմիքսների արվեստի 160 բուհ կա: Շատ երկրներ են հասկացել, որ մոտ ապագայում մենք անցնելու ենք վիրտուալ ուսուցմանը, որտեղ պատկերային մատուցմանը մեծ տեղ է հատկացվելու: Երեխաները չեն սիրում դասագիրք կարդալ, անգիր անել: Իսկ դասագրքերը շատ շուտով կոմիքսային են լինելու. մարդիկ մեծ տեքստեր այլեւս չեն ուզում կարդալ: Վիրտուալ իրականությունում պատկերների միջոցով շուտով քիմիա ու ֆիզիկա է մատուցվելու»,- նկատում է Սուքիաս Թորոսյանը:

Ցուցահանդեսին յուրաքանչյուր երգիծանկարիչ ներկայացել էր թեմատիկ նկարների ամբողջական շարքով: Ընդհանրապես, Երգիծանկարիչների ասոցիացիան ամեն տարի ցուցահանդեսով է ներկայանումՙ ամեն անգամ ցուցադրելով ամենաթարմ աշխատանքները: Երգիծանկարչությունը հին ու անցած իրողություններ չի սիրում, երգիծանկարչության «մատը» միշտ պետք է ժողովդրի զարկերակին լինի, արագ որսա իրադարձությունները, տրամադրությունները, այդ պահին տիրող մթնոլորտը – օպերատիվ կերպով վերարտադրի դրանք:

Toto-ն արդեն երեսուն տարի քաղաքական երգիծանկարիչ է: Ինչին անդրադառնում էՙ սոցիալական թեմա կլինի, թե մշակութային, վերջում կապվում է քաղաքականությանը, ուզած-չուզածՙ քաղաքական երանգ է ստանում: Եթե քաղաքական դաշտը կեղտոտ է, մյուս ոլորտներում մաքրություն ակնկալելը սին երազանք է:

«Վե՛ր կաց» երգիծանկարների ցուցահանդեսում գերիշխում էր քաղաքական թեման, ինչը եւ սպասելի էրՙ կապված հատկապես վերջին մեկ տարում մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական վայրիվերումների հետ: Արտաքին քաղաքակությանը վերաբերող աշխատանքներում առյուծի բաժինը Իլհամ Ալիեւինն ու Էրդողանինն էՙ հայատյաց, արյունարբու ախորժակով: Դեռ պատերազմի ժամանակ էր Վրեժ Քասունին այդ կերպարների երգիծանկարները ստեղծել. շարքը ներկայացված էր նաեւ այս ցուցահանդեսին: Արզօ -ն նույնպես քաղաքական թեմաներով էր ստեղծագործելՙ հետաքրքիր մտածողությամբ ու կերպարներով: Դե իսկ Հարություն Չալիկյանի ՙ քաղաքական հայտնի գործիչների երգիծական դիմանկարները մի ամբողջ բույլ են կազմումՙ Սերժ Սարգսյան, Զոհրաբ Մնացականյան, Նիկոլ Փաշինյան, Պարույր Հայրիկայն, Էդուարդ Շարմազանով եւ այլք:

Եթե հայ իրականությանն անտեղյակ մեկը ներկա լիներ երգիծանկարների ցուցահանդեսին, բոլոր աշխատանքները նայելուց հետո հաստատ կարող էր պատմել, թե ինչ է կատարվել Հայաստանում վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում. առանցքում, իհարկե, պատերազմի, կորսված երազանքների, քաղաքական ամենաթողության, մեր ցավի նկատմամբ աշխարհի քար անտարբերության, թուրք-ադրբեջանական ագրեսիայի, ցեղասպանության նկրտումների թեմաներն են:

Չի շրջանցվել նաեւ կորոնավիրուսը: Երկու շրջանակ էլ դատարկ էին, մեկի վրա գրվածՙ Հայաստան, մյուսի վրաՙ Արցախ: Երկուսի մեջ էլՙ «վերանորոգվում են»: Սուքիաս Թորոսյանը խորհրդանշաբար է այս լուծումը տվել: Եթե չարթանանք թմբիրից, Հայաստանն ու Արցախը չվերանորոգենք, տխուր վերջաբան կունենանք:

«Մեր պետությունն այս արվեստի, այս ուղղության վրա ուշադրություն չի դարձնում: Ադրբեջանն, օրինակ, երգիծանկարչության թանգարան ունի, տարեկան մի քանի անգամ փառատոներ են կազմակերպում: Միգուցե այնտեղ որակյալ երգիծանկարիչներ, մասնագետներ չկան, բայց պետական հոգածություն կա այս ուղղության նկատմամբ: Նշանակում էՙ այնտեղ դպրոց կա, որի հիման վրա կառուցվում է երգիծանկարչության արվեստը: Մենք այդ դպրոցը չունենք: Մենք կորցնում ենք. այն մարդը, որը քաղաքացիական կեցվածք, մտածողություն, հումոր, նկարելու շնորհք ունի, կարող է երգիծանկարներով արտահայտել իրականությունը, այդ իրականությունը ստեղծող հեղինակներին, դեմքերին, ստեղծագործելու դաշտ չունենալու դեպքում այդպես անպտուղ էլ կմնա»,- ոլորտի բացթողումները մատնանշում է Toto-ն:

Պատմում է, որ մի անգամ գումար չեն ունեցել ցուցահանդեսի համար. ապրիլի մեկն էր, ուզեցել են ինչ-որ բան անել, բայց նաեւ լռության օր է եղել, որովհետեւ հաջորդ օրն ընտրություններ էին: «Թեքեյան կենտրոնում» դատարկ շրջանակներ են կախել, մարդիկ եկել, տեսել, զարմացել են, թեՙ էս ի՞նչ եք արել: Պատասխանել ենՙ մեզ մոտ էլ է լռության օր:

Երգիծանկարով շատ խոր գաղափարներ, ասելիք կարելի է հայտնել: Բայց այսօր եզակի լրատվամիջոցներ ու պարբերականներ են հրապարակումներում նաեւ երգիծանկարներ օգտագործում: Երգիծանկարի լեզուն, ոճը, ասելիքն անգամ անհասկանալի ու խորթ են շատ խմբարությունների:

Սուքիաս Թորոսյանը երեսուն տարի այս ոլորտում է, համագործակցում է «Ազգ» , «Armenian Mirror-Spectator» , «Պայքար» պարբերականների հետ, սակայն ոչ բոլոր երգիծանկարիչներն այսօր աշխատանք ունեն: Եղածներն էլ ավելի շատ դրսի հետ են համագործակցում, օտարալեզու մամուլի համար են աշխատում: Այլ երկրներում երգիծանկարչությունը փոքր տարիքից են սովորեցնում երեխաներին: Գերմանիայում սկսել են դպրոցական ծրագրերում ներառել հատկապես կոմիքսների ուղղությունը: Այսինքնՙ հասարակություն է ձեւավորվում, որը փոքր տարիքից հասկանում է շարժանկարի, երգիծանկարի լեզուն, օգտագործում այն, հետեւաբար, ձեւավորում է նաեւ դրա պահանջարկը: Հայտնի է, որ Ֆրանսիայում կոմիքսների գրքեր շատ են հրատարակվում, որովհետեւ պահանջարկ կա: Մի ամբողջ պատմություն կարելի է բառերի փոխարեն շարժանկարներով ներկայացնել, ինչն օգնում է «ընթերցողին» շարժել միտքը, գործողությունների շարունակականությանն ու տրամաբանությանը հետեւել:

Երգիծանկարիչներն էլ են ուզում իրենց մասնագիտությամբ գումար վաստակել: Մեր երկրում նրանց պահանջարկը շատ քիչ է: Աշխատանքի շարժառիթը վարձատրությունն է: Երգիծանկարիչը, կոմիքսների նկարիչը չի կարող ինքն իր համար նկարել, պատվերներն են նրան ոգեւորում, առաջ մղում, ավելի որակյալ դարձնում: Եթե մի երգիծանկարիչ, իր աշխատանքի պահանջարկին հետեւելով, հանրայնացնի նկարները, մյուս երգիծանկարիչների համար դա մոտիվացիա կլինի. «Նա նկարեց, ես էլ նկարեմ, ես էլ իմը ցույց տամ» սկզբունքով:

Տիգրան Մանգասարյանը , որքան էլ փորձում է Հայաստանում կոմիքսների ժանրը զարգացնել, անընդհատ խոչընդոտների է հանդիպում: Նա պատրաստ է անգամ անվճար դասավանդել, միայն թե նոր սերնդի մեջ կոմիքսների նկատմամբ հետաքրքրություն առաջացնի, կայծը վառի: Նա Արցախի բարբառով արցախյան պատերազմի մասին կոմիքսների շարք է ստեղծել, որը դեռեւս չի էլ տպագրել: Այն առաջին անգամ «Վեր կաց» ցուցահանդեսին է ներկայացվել: Օրինակՙ ֆրանսիացիները ժամերով կկանգնեին Տիգրան Մանգասարյանի ստեղծած կոմիքսների առաջ ու ամբողջ պատմությանը կծանոթանային: Իսկ մեր հասարակությունը, մեղմ ասած, անտարբեր է:

Հայ մանրանկարչության ակունքներում կոմիքսների ժանրն օգտագործված է: Հին մատյաններում ծաղկողները, մանրանկարիչները սրբերի մասին պատմություններ են ներկայացրել շարժանկարների միջոցով, օրինակՙ Քրիստոսի ծնունդը, կյանքից դրվագներ, Մկրտությունը: Այսինքնՙ դեռեւս վաղ միջնադարում են նկարիչները կերպարային, պատկերային մտածողությամբ պատմություններ ներկայացրել: Ունենալով այսպիսի հարուստ դպրոցՙ այսօր շարժանկարիչներն ու երգիծանկարիչները մտավախություն ունեն, թե մի օր այս արվեստը կկորցնենք, դաշտում հայտնի անուններին փոխարինողներ չեն լինի: Եվ նրանց մտավախությունը տեղին ու հիմնավորված է:

Նկար 1. Հարություն Չալիկյանի դիմանկարները

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԿՐԿԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԿՐԿԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ Եվրոպայի հաշվին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը,...

ԿարդալDetails

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025

Արցախցիների 80 տոկոսն աղքատության շեմից ցածր վիճակում է. Բեգլարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական