Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱՐԴ-ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ». ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄԵԾ ԼԵԶՎԱԲԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆԻՆ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի պատմության մեջ իր անունը ոսկե տառերով է գրել հայազգի լեզվաբան Հակոբ Մարթայանը, այն մարդը, որը ժամանակակից թուրքական այբուբենի հեղինակն է, ինչպես նաեւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի «Աթաթուրք» մեկանվան հեղինակը: Վերջինս էլ իր հերթին Մարթայանին անվանել էր Դիլաչար (Dilacar)ՙ լեզու բացող, լեզվի բանալի: Վերջերս թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Աքալընը Ջունեյթը թուրքական «Aydnlk» պարբերականում անդրադարձել էր Հակոբ Մարթայանինՙ «Հակոբ Դիլաչար. մարդ-գլուխգործոց» խորագրով հոդվածով: Հոդվածը մասնակի թարգմանությամբ ներկայացրել է Ermenihaber.am թուրքագիտական կայքը:

«Թուրք հեղինակը գրում է, որ Հակոբ Մարթայանը եղել է Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին քարտուղարը, հայերենից եւ թուրքերենից բացի տիրապետել է անգլերեն, հունարեն, իսպաներեն, լատիներեն, գերմաներեն, ռուսերեն եւ բուլղարերեն լեզուներին: 1934թ., երբ Թուրքիայում ընդունվում էր ազգանվան մասին օրենքը, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի առաջարկով Հակոբ Մարթայանը ստանում է «Դիլաչար» ազգանունը եւ հետագայում իր աշխատությունները ստորագրում որպես «A. Dilacar»,- գրում է Ermenihaber.am-ըՙ հղում անելով «Aydnlk»-ին:

Իր հոդվածում թուրք պրոֆեսորը ափսոսանք է հայտնում, որ թուրքերը մոռացության են մատնել իրենց այդքան մեծ ծառայություն մատուցած մարդուն.

«Ափսոս որ բավականաչափ չենք ճանաչում թուրքերենի մանրանկարիչներից Հակոբ Դիլաչարին, որ նվեր է թուրքական մշակույթին: Օրինակՙ նա է առաջինը, որ Մուստաֆա Քեմալին առաջարկել է ընդունել «Աթաթուրք» ազգանունը»:

Աքալաընը մանրամասն պատմում է Աթաթուրքի ու Մարթայանի առաջինՙ Դամասկոսում տեղի ունեցած հանդիպմանըՙ ընգծելով միաժամանակ, որ Դիլաչարն առաջին աշխարհամարտի ժամանակ մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է: Նա նշում է նաեւ, որ Մարթայանը գերմանացի սպաներին թուրքերեն է սովորեցրել:

«Աքալընը հայտնում է, որ Հակոբին տխրեցնում է այն փաստը, երբ Մուստաֆա Քեմալի մոտ իրեն որպես «լրտես» են ներկայացնում: Իսկ իրեն մեղադրելու պատճառը լինում է այն, որ Հալեպում մի բանտարկյալ անգլիացի սպայի հետ անգլերենով է շփված լինում: Մարթայանին Մուստաֆա Քեմալը հարցնում է, թե ինչու չի փախչել մյուս սպաների նման, նա պատասխանել է. «Եթե ես չփախա կովկասյան ճակատից, ուրեմն Դամասկոսի փողոցներից էլ չէի փախչի»:

Մարթայանի մոտ մի գիրք է եղել, որը հետաքրքրել է Քեմալին, ինչն առիթ է հանդիսացել է երկուսի միջեւ երկարատեւ զրույցի: «Թուրքերենի մասին Հակոբի դիտարկումները եւ այդ գիրքը մեծ ազդեցություն է թողնում Քեմալի վրա: Նա առաջին անգամ է տեսնում լատինատառ թուրքերենով գիր»: Հեղինակը նշում է, որ Աթաթուրքը եւ Մարթայանը երկրորդ անգամ հանդիպում են 1932թ. Թուրքական լեզվագիտական համագումարի ընթացքում, որն էլ դառնում է իրենց բարեկամության սկիզբը: «Մարթայանն այնքան խորն էր տիրապետում թուրքերենին, որ մեզնից շատերը չեն կարող ընկալել»,- եզրակացրել է թուրք պրոֆեսորը:

Իդեպ, պրոֆեսորը մեծ բացթողում է համարում այն փաստը, որ մինչեւ օրս Ստամբուլում կամ Անկարայում չի տեղադրվել Հակոբ Դիլաչարի արձանըՙ հաշվի առնելով նրա ունեցած ծանրակշիռ դերը եւ ներդրումը Թուրքիայի մշակութային կյանքում:

Ի դեպ, Հակոբ Մարթայանի վերաբերյալ կա հետաքրքրական մի պատմություն: Հայտնի է, որ Մուստաֆա Քեմալը սիրում էր գիշերային կերուխումն ու կիսամերկ երգչուհիներին: Նման մի երեկոյի Քեմալը Հակոբ Մարթայանին առաջարկում է հայկական մի երգ երգել: Եվ հայ լեզվաբանը հանդիսավոր երգում է Անդրանիկին նվիրված «Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ» հայտնի երգը: Քեմալի դեմքը մռայլվում է, սակայն ոչինչ չի ասում: Թուրքերը հարգում են իրենց հաղթողներին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՂԱՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ…

Հաջորդ գրառումը

«ՀԱՅՈՒՀԻ» ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅՈՒՀԻ» ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական