RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020



Տեղադրվել է` 2020-11-05 23:56:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1198, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ Է ԳՈՐԾՈՎ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

Հայաստանի եւ Արցախի քաղաքացիները թիկունքում ամենուր ճկուն եւ ակտիվ գործունեություն են ծավալում՜ փորձելով ամեն կերպ աջակցել առաջնագծում կանգնած զինվորին:

Հոգեբան Սոնա Մխիթարյանի պնդմամբ, այս պահին թիկունքում գտնվողների մոտ մեղքի զգացում կա, որն էլ մղում է մարդուն օգտակար գործունեություն ծավալել: Այդ տհաճ զգացողությունը կարող է մարդուն ճնշվածության մեջ պահել, այդ իսկ պատճառով մարդիկ փորձում են այն հաղթահարելու ուղիներ փնտրել, օրինակՙ քողարկող ցանցեր գործել, քնապարկեր, գլխարկներ, գուլպաներ կարել եւ օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսներն ի նպաստ առաջնագծում կանգնած զինվորի:

Թիկունքում կատարվում են տարաբնույթ աշխատանքներ, ինչպես օրինակՙ հավաքում են բրդի կամ բամբակի հիմքով գործվածնքեր, որոնք ենթակա են քանդման, ձեռք են բերում թելեր եւ շուղեր, որից հետո գործված տաք գուլպաներըՙ մեծ ջերմությամբ եւ մաղթանքներով հասցնում են սահմանային գոտիՙ զինվորին, հետեւյալ կարգախոսով «Զինվորի ոտերը տաք, գլուխըՙ սառը»:

Այսքանով չի սահմանափակվում թիկունքում ակտիվ գործունեությունը: Հայաստանի տարբեր վայրերում գործում են պաշտպանիչ ցանցերՙ օգտագործելով դարչնագույն եւ խամրած կանաչի տարբեր երանգներով, ոչ փայլուն, բամբակյա հիմքով կտորներ:

Այս ընթացքում տպագրատներն իրենց հերթին հայտարարություն տարածեցին, որ հավաքում են թղթի թափոններ (մակուլատուրա) 1կգ-ըՙ 20 դրամ արժողությամբ: Ողջ հանրությունն արագ անցավ գործիՙ հավաքելով անպիտան թղթեր, գրքեր, տետրեր, ամսագրեր, նկարներ, որեւէ վիճակումՙ գրած-ջնջած, հին-նոր, մաքուր-կեղտոտ: Հանձման աշխատանքները կատարելուց հետո ստացված ողջ հասույթը փոխանցվում է Հայաստան համահայկական կամ Զինվոր հիմնադրամներին:

Թիկունքի ամրացման գործում կարեւոր փաստ է, որ ձեռնարկություններն աշխատենՙ մուծելով որքան հնարավոր է շատ հարկ եւ, իհարկե, զարկ տալ տեղական արտադրությանը. չէ՞ որ բանակի ամուր թիկունքը նաեւ աշխատող տնտեսությունն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 06-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ