Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՐԱՆՔ ԶՈՀՎԵՑԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ…

16/10/2020
- 16 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Խոսքեր, որոնք չիրականացան մի փամփուշտի պատճառով, աչքեր, որոնք մնացին թաց մի փամփուշտի պատճառով ու պայքար, որը սկսվեց մի փամփուշտով:Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան անհետեւանք չմնաց. ընկան ու անմահացան մեր արծիվները, պահելով իրենց հողըՙ չխնայելով կյանքը:Ալեն Լեւոնի Մարգարյան . պայծառ, լուսավոր ու ընկերասեր 21-ամյա երիտասարդը ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր: Ընկերները Ալենին հիշում ենՙ բարի, օրինակելի, կյանքով լի, պայծառ ու հայրենասեր: Ալենի մայրըՙ Նազելի Տերտերյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ: Մեր քաջարի որդինՙ Ալեն Մարգարյանը անմահացավ: Նա զոհվեց, որ մենք ապրենք»:Նրա ընկերներից Միլենան ասում է. «Աշխարհում լիքը բան դեպի լույսը փոխող Ալենը հեքիաթները համարում էր բարձր գրականություն: Հեքիաթ կյանքով է ապրել ու լիքը խորհուրդ թողել:Գնացել է բանակ երիտասարդության միջազգային օրը ու մնացել իմ հավերժ երիտասարդ ընկերը»:Կուրսղեկ Հերբերտ Գասպարյանն ասաց. «Ուսումնառության ողջ ընթացքում նրա բեմադրությունները միայն հայրենիքի ու հայրենասիրության մասին էին. ես պարծենում եմ Ալենով»:Ալենի ընկերներիցՙ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նամակ է ուղղել ընկերոջը ասելով. «…Ընկեր, էս բառը քո համար էր, չնայած դու ընկեր չէիր ուղղակի. դու մարդ էիր, դու ախպեր էիր, դու աշխատանքի ընկեր էիր, դու իմ ուսանողական հիշողությունն էիր»:Մխիթար Գարիկի Գալեյան. 20-ամյա կանաչաչյա երիտասարդը Հայ-ռուսական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էր, Հայ-ռուսական համալսարանի նախաբուհական կրթության կենտրոնի շրջանավարտ: Նա հերոսական մահով է ընկելՙ փրկելով ընկերոջը եւ մեր Հայրենիքը :Մխիթարի դասղեկըՙ Լուսինե Արտենյանը պատմում է. «Մխիթարին դասավանդել եմ հինգերորդ դասարանից, այդ ժամանակից ինքն աչքի էր ընկնում իր աշխուժությամբ, բարի էր շատ, վճռական էր, տաքարյուն էր, որ ասացինՙ զոհվել է, ես մտածեցի, որ ինքն իր կամքով է գնացել այդ թեժ կետը, որովհետեւ ինքն այն տղաներից չէր, որ խուսափեր: Իմացաՙ Մխիթարը վազել է, որ ընկերներին օգնի, ու այդտեղ է նահատակվել, ինքն այնքան հայրենասեր էր, այնքան ընկերասեր, որ չէր թողնի ուրիշը գնար եւ օգներ ընկերներին», ապա շարունակեց. «Հայրն էլ էր գնացել կռիվ, վիրավորվել էր, այստեղ ծանր վիրահատություն է տարել, դուրս գրվեց, 2 օր հետո այդ բոթը լսեցինք: Հայրն էր նրան այդպիսին դաստիարակել, առյուծից առյուծ է ծնվում: Նա մեկնել էր ռազմաճակատ ոչ թեՙ տղային պաշտպանելու, այլՙ տղայի կողքին լինելու եւ հավասար կռվելու»:Ադմիրալ Իսակովի անվան 132 դպրոցում Մխիթարին նվիրված փոքրիկ անկյուն է բացվել, որտեղ աշակերտները մոտենում եւ իրենց հարգանքի տուրքն են հանձնում հերոսի հիշատակին:Գնացին, օդ բարձրացան, մոխրացան…Տղերքը չեն մահացել, նրանք անմահացել են, որի համար մենք պետք է ապրենք, ծերանանք, հիվանդանանք, սպասենք ու միգուցե ոչինչ չստանանք: Իսկ նրանք երկրային կյանքից կտրվեցին իրենց երիտասարդ տարիքում ու ճախրեցին դեպի վեր. «Բարձունքը մերն է, տղերքը` չկան,տղերքն ավելի բարձրում մնացին…»:Նկար 1. Ալեն ՄարգարյանՆկար 2.Մխիթար Գալեյան
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՅԱՆՔՙ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական