RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020



Տեղադրվել է` 2020-10-08 22:34:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1061, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ... ՀԱՅ ԵՆ

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

Պատերազմական այս ծանր օրերին հայ ժողովուրդը դարձյալ մեկ բռունցք դարձած կանգնել է հայոց բանակի եւ հայ զինվորի կողքին: Հայրենի սահմաններին իրենց ավագ եղբայրների սխրագործությունները անտարբեր չեն թողել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր եւ միջին դպրոցական տարիքի երեխաներին:

Դպրոց դեռ չեկածՙ թողել են ամեն ինչ եւ ամբողջ օրը մեկ մարդու պես շրջել ամբողջ գյուղով, մեքենայի անվադողերը բերել եւ հավաքել Վարդենիս գյուղի` Անհայտ զինվորի հուշարձանի մոտ: Նրանց մի մասն էլ դեռ շրջում է գյուղի տարածքում եւ ձգտում հնարավորինս շատ անվադողեր հավաքել, որպեսզի իրենք էլ իրենց այս քայլով օգնեն իրենց արծիվ եղբայրներին: Անվադողերը հավաքելու ժամանակ երեխաներից մեկը լացակումած, բայց գոռալով բարձրաձայնեց. «Ես էլ կգնամ կկռվեմ. կապ չունի, որ 16 տարեկան էլ չկամ,ես մեր տանը նենց գործեր եմ անում ու հաստատ էնդեղ էլ մի բանի պետք կգամ. ես սահմանին կանգնած ախպերներիս մոտ եմ ուզում գնամ, փոքր ախպորս համար կգնամ, որ ինքը ստեղ ապահով լինի, մենակ թող ինձ էլ տանեն...»:

«Մենք թղթերին գրում ենք, որ մենք հաղթելու ենք.դա էլ իրենց հերիք է», ասաց Երկրապահ աղջիկներից մեկը: Վարդենիսի Երկրապահ Կամավորականներըՙ աղջիկ թե տղա, եւս միացել են հայրենիքին օգնելու գործինՙ ապաստարաններ գտնելով, հագուստ, սնունդ եւ դեղորայք հավաքելով, ինչպես նաեւՙ կամավորագրվելով հայրենիքի պաշտպան լինելու սուրբ գործին: Աղջիկ կամավորները զինվորներին նամակներ են գրում, որպեսզի տղաները զգան իրենց աջակցությունը: «Գոնե էսպես կարողանանք ինչ-որ բան անենք, գրենք իրանց, որ մենք իրանց հետ ենք: Շատ կարեւոր ա էդ: Որ կարդան, էդ պահին զգան... Մենք աղջիկ ենք, բայց մենք հոգով-սրտով էնտեղ ենք, իրենց հետ ենք, որ պետք լինի կգնանք կկանգնենք իրանց կողքը ՙճակատում կամ թիկունքում»: Այո՛, նրանք անտարբեր չեն կարող անցնել յուրաքանչյուր զոհված զինվորի համար արցունք թափող եւ արցունքն աչքերին առ Աստված աղոթք հղող իրենց մայրերի կողքով, քանզի նրանք արդեն լավ են սերտել հայ ազատագրական պայքարի ռահվիրա Գարեգին Նժդեհի` այս օրերի համար արդիական խոսքերը. ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 09-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ