Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՆԶԱՐՈՏԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է

15/05/2020
- 15 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Երկուշաբթի օրը, առանց հանրային քննարկումների, ԱԺ-ն վավերացրեց տխրահռչակ Լանզարոտի կոնվենցիան: Ի՞նչ վտանգների ու մարտահրավերների առաջ է կանգնելու հայ սերնդի դաստիարակությունը կոնվենցիան կիրառության դնելուց հետո: Բազմաթիվ խնդրահարույց հարցերի շուրջ իր դիտարկումներն է ներկայացրել «Լույս» տեղեկտվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

– Օգտագործելով համաճարակի առկայությունը, օգտվելով այն բանից, որ փողոցային հավաքներն արգելված են, Ազգային ժողովն ընդունեց Լանզարոտի կոնվենցիան:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածում փաստացի նշված է, որ իբր կարող են լինել նաեւ այլ սեռական կողմնորոշում ունեցողՙ միասեռական երեխաներ, ինչն իհարկե, կեղծիք է: Այսինքն, ՀՀ իրավական դաշտ է մտցվում «սեռական կողմնորոշում» տերմինն ու դրան հարակից մյուս բոլոր հասկացությունները, որոնք վերաբերվելու են նաեւ երեխաներին: Իսկ դա նշանակում է, որ օրենքով Հայաստանը պարտավորված է լինելու նաեւ ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումն ընտրելու իրավունքը եւ որեւէ մեկը, այդ թվումՙ նաեւ ծնողը, իրավունք չի ունենալու հակառակվել:

Սեռական կողմնորոշման հիման վրա տարրական եւ միջնակարգ դպրոցական դասարաններում պետությունը պարտավորվում է մտցնել այսպես կոչված սեռական դաստիարակության ծրագրեր (6-րդ հոդված), որոնք իրենց մեջ պետք է ներառեն նաեւ թեմաներ սեռական կողմնորոշման եւ հարակից թեմաների մասին, ինչպիսիք են գենդերային ինքնությունը, սեռական հարաբերությունները, հղիության արհեստական ընդհատումը եւ այլն: Պարզ լեզվով ասածՙ կոնվենցիան պարտավորեցնում է օրենքով ամրագրել այլասերման քարոզչությունը երեխաների շրջանում, այնպես ինչպես կատարվում է, օրինակ, եվրոպական երկրներում:

Հայկ Այվազյանն ուսումնասիրել է նաեւ եվրոպական երկրներում մանկապղծության հանցավոր դեպքերի աճի վիճակագությունը, որոնք ի հայտ են եկել սույն կոնվենցիայի վավերացումից հետո:

– Պատկերը Եվրոպայում շատ տխուր է, քանի որ եվրոպական երկրները վաղուց արդեն ոտքից գլուխ թաթախվել են այդ այլասերման քարոզի մեջ, ինչը լայնորեն կիրառվում է նաեւ երեխաների նկատմամբ: Եվրոպական դպրոցներում սովորեցնում են, որ երեխայի իրավունքն է ինքնուրույն ընտրել իր սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը: Եթե ծնողը առարկում է, ապա օրենքով ենթարկվում է պատժի: Ընդամենը մեկ օրինակ բերեմ. Եվրոպական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականին երեխաների նկատմամբ սեռական բռնություն պարունակող նյութերով կայքերի 89%-ը տեղակայվել են Եվրոպայում: Նույն ցուցանիշը 2018 թվականին եղել է 79%: Այսինքն, 2018 թվականի համեմատ կա 10%-ոց աճ: Այդ առումով ամենավատ վիճակը Նիդերլանդներում է, որտեղ երեխաների նկատմամբ սեռական բռնություն պարունակող նյութերի քանակը համացանցում 2019 թվականին կազմել է ընդհանուրի 71%-ը: Նույն ցուցանիշը 2018 թվականին եղել է 47%: Սա էլ երեխաներին սեռական բռնությունից «պաշտպանության» եվրոպական մոդելի կիրառման հետեւանքներըՙ https://ec.europa.eu/home-affairs/news/20200428–increased-amount-child-sexual-abuse-material-detected-europe–en?fbclid=IwAR16poK6x0CsBsL–16KjMh1nmgB8GfnGZeI8Keb7nUq03O81MJ7ZwHwTOKQ: Եվ այս ամենը պարտադրում են նաեւ մեզ,-փաստում է բանախոսը:

Հայկ Այվազյանն տարիների ուսունասիրության արդյունքում արձանագրել է հետեւյալ իրողությունը. եվրոպական մի շարք երկրներում կան կազմակերպություններ, որոնք համարում են, որ երեխաների նկատմամբ իրենց սեքսուալ հակումները ոչ թե մանկապղծություն են, այլ սեռական կողմնորոշում եւ պահանջում են այդ սեռական կողմնորոշում ունենալու իրավունքը ամրագրել օրենքով :

– Կարելի է ասել, որ Եվրոպան գնում է մանկապղծության օրինականացման ճանապարհով: Միասեռականների լայն իրավունքների ամրագրմանը զուգահեռ Եվրոպայում կա միտումՙ այսպես կոչված սեռական համաձայնության տարիքի իջեցման ուղղությամբ: Սեռական համաձայնության տարիքը քրեական օրենսգրքով սահմանված այն տարիքն է, որից սկսած անձը կարող է սեռական հարաբերություններ ունենալու համաձայնություն տալ եւ դա չի դիտարկվի որպես բռնաբարություն: Կան երկրներ, որտեղ այդ տարիքն իջեցվել է մինչեւ 13 տարեկան: Եվրոպայում այդ տարիքային շեմը իջնում է, իսկ դա նշանակում է, որ մանկապիղծները հնարավորություն են ստանում խաբեությամբ ստանալ սեռական հարաբերություններ ունենալու երեխայի համաձայնությունը եւ չպատժվել: Սա մանկապղծության օրինականացումն է,-ասում է Հայկ Այվազյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱԶԳԻ ԳՐՈՂԻ ՎԵՊԸՙ ԱՂՄՈՒԿԻ ԱՌԱՐԿԱ

Հաջորդ գրառումը

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Թովմաս Առաքելյանը գրում է. 2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի...

ԿարդալDetails

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական