Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՐՔ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ՇՎԵԴ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՄԱՍԻՆ

02/04/2020
- 02 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստոկհոլմի «Գլեն Օլսոն» հրատարակչությունը վերջերս լույս է տեսել Մագնուս Ութելիդի «Գրողը. Արթուր Մագնուսոնի կյանքի պատկերը» հատորը շվեդ հեղինակ, թարգմանիչ Արթուր Մագնուսոնի (1902-1975) մասին: Շվեդական գրականության մեջ համեստ տեղ զբաղեցնող այս հեղինակը, սակայն, հետաքրքրական է իր բազմալեզվագիտությամբ եւ իր թարգմանություններով ինը լեզուներից, այդ թվումՙ հայերենից։ Ողջ կյանքը շվեդական Իթերոն գյուղում ապրած Մագնուսոնը հեղինակ է վեպերի, պատմվածքների ու բազմաթիվ բանաստեղծությունների։ 1940-ականների վերջին ինքնաշխատությամբ, հայերեն-ռուսերեն բառարանով սկսել է սովորել հայոց լեզուն, կապվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչության հետՙ խնդրելով իրեն գրքեր ուղարկել։ Տարիների ընթացքում նա հավաքել է մոտ 50 հայերեն գիրք, Երեւանից ստացել է նաեւ «Սովետական Հայաստան» ամսագիրը եւ «Գրական թերթը»։ Հայ հեղինակներիցՙ նրա կատարած թարգմանությունների մեծ մասը մնացել են անտիպ. միայն 1972-ին «Հորիզոն» ամսագրում հրատարակել է Թումանյանի, Իսահակյանի եւ Դեմիրճյանի բանաստեղծություններից։

2002-ին Մագնուսոնի ծննդյան 100-ամյակի առթիվ լույս էր տեսել «Հայաստանի արեւն Իթերոնի վրա» հատորը: Ներկա հատորի հեղինակ Մագնուս Ութելիդը կատարել է մանրամասն հետազոտական աշխատանք, ծանոթացել Մագնուսոնի գերմաներեն եւ ֆիններեն անտիպ օրագրություններին, անդրադարձել նաեւ նրա հայկական հետաքրքրություններին։ Ի դեպ, Ութելիդը գրքի շնորհանդեսին ներկաների համար կատարել է իր երգըՙ գրված Դերենիկ Դեմիրճյանի բանաստեղծություններից մեկիՙ Մագնուսոնի կատարած թարգմանության հիման վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐ` ՔԱՇԱԹԱՂԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՖՐԻԺԵՏԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ (1930-2020)

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՖՐԻԺԵՏԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ (1930-2020)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական