Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԱՏՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հունվարի 20-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական փորձագիտական ակումբի, «Ինտեգրում եւ զարգացում» հ/կ-ի, ինչպես նաեւ Ա.Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի համատեղ գիտաժողովը: Փորձագիտական հավաքի հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական ինտեգրացիոն տարածքի պետությունների ներքին եւ արտաքին մարտահրավերների հիմնական խնդիրները:

Գիտաժողովը վարում էր Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքագետ Արամ Սաֆարյանը , որն իր ելույթում շեշտեց նմանատիպ միջպետական փորձագիտական հանրության շփումների կարեւորությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապիրկինը , ինչպես նաեւ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը :

Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը , անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում ինտեգրման գործընթացներին, այն բնութագրելով որպես անընդհատ գործընթաց, որը երբեք կանգ չի առնում: Վերջինս իր ելույթում հերքեց տարածված այն կարծիքը, թե վերազգային միությունների մեջ պետությունների ներգրավումը ազդում է վերջիններիս ինքնիշխանության վրա, որպես օրինակ բերելով ԵՄ անդամ երկրներին:

Օրվա հիմնական ելույթը Ա.Ա. Գրոմիկոյի անվան Արտաքին հետազոտությունների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Գրոմիկոյինն էր, որի ելույթը վերնագրված էրՙ «ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն գործընթացների համատեքստում»: Վերջինս շեշտեց, որ արդի գլոբալիզացիայի ու համաշխարհային մրցակցության սրման պայմաններում տարածաշրջանային ինտեգրացման գործընթացները այդ ամենին դիմակայելու միակ հնարավորությունն է:

Գրոմիկոն նշեց, որ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո աշխարհը դարձել է ոչ միայն ավելի բարդ, այլեւ ավելի վտանգավոր, եւ այս պայմաններում միջպետական ինտեգրացիոն գործընթացները դրան դիմակայելու լավագույն տարբերակն են: Այս գործընթացը հատկապես կարեւոր է արդի բացասական տնտեսական զարգացման միտումները հաղթահարելու համար, երբ, օրինակ, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը հազիվ հասնում է 2%-ի, նույն միտումներն են նաեւ Ռուսաստանում, իսկ Չինաստանում առաջին անգամ վերջին երկու տասնամյակում աճը ավելի նվազ կլինի 6%-ից:

Բավականին հետաքրքրական էր Բելառուսիան ներկայացնող, քիմիական գիտությունների դոկտոր, դեսպան Ռախմանովի ելույթըՙ «Միութենական պետության եւ ԵԱՏՄ-ի տեխնոլոգիական անվտանգությունը» թեմայով: Վերջինս համոզված է, որ առաջիկա տասնամյակներում աշխարհը կհրաժարվի նավթից եւ կսկսի օգտագործել բաց տիեզերիքի էներգիան:

Հրաժարումը ավանդական էներգակիրներից կհանգեցնի այդ հումքի արտահանմամբ գոյատեւող պետությունների սնանկացմանը, իսկ աշխարհում կգերակայեն տեխնոլոգիական պետությունները: Հետեւաբար, պնդում է գիտնականը, տեխնոլագիական զարգացումներն են կարեւոր ապագա մարտահրավերներին դիմակայելու համար:

Իսկ նմանատիպ զարգացումներ հնարավոր է միայն տեխնոլոգիական ինտեգրացիոն գործընթացների պայմաններում, իսկ մեկ առանձին վերցրած պետությունը դիմակայել արդի, օր-օրի սրվող մրցակցությանը չի կարող: Ռախմանովը օրինակ բերեց ԵՄ-ին, որի «Էյրբաս» անդրազգային ինքնաթիռաշինական եւ նմանատիպ այլ ընկերություններ հենց տեխնոլոգիական ինտեգրման լավագույն օրինակներն են:

Կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետ, դեսպան Արմեն Եգանյանըՙ «Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի եւ ԵՄ համագործակցության համատեղելիության որոշ էլեմենտների մասին» թեմայով: Վերջինս շեշտեց, որ ՀՀ-ն մնում է իր արտաքին քաղաքականության նախապատվությունների տիրույթում, սակայն կատարվել են շեշտադրումների որոշակի փոփոխություն:

Եգանյանը նշեց, որ ՀՀ-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը աճում է եւ հատկապես կարեւորվում է համատեղ նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի շուկաների ստեղծումը, ինչպես նաեւ թվային ընդհանուր օրակարգի զարգացումը: Արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման պայմաններում դեսպանը կարեւորեց ՀՀ-ԵՄ համապարփակ պայմանգրի կնքումը, ինչը ուժեղացնում է այդ կառույցի հետ առեւտրատնտեսական համագործակցությունը:

Վերջում ելույթ ունեցավ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ՙ «Թավշյա հեղափոխության տնտեսական բաղադրիչը. ձեռքբերումներ եւ խնդիրներ» թեմայով: Կոնֆերանսը, ինչպես եւ միշտ, ավարտվեց կազմակերպիչների կողմից մատուցված ճաշով եւ ակտիվ քննարկումներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈՒ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ

Հաջորդ գրառումը

ՍԻՐՏԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐՏԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական