Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԻԲԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՏՃԱՌԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բեռլինի կոնֆերանսով ի չիք դարձան Թուրքիայի նախագահի Արեւելյան Միջերկրականում փայփայած բոլոր հայսերն ու հաշվարկները

«Ազգ-ի» նախորդ համարում, անդրադառնալով Լիբիայում հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պայմանագիր ստորագրելու առաջադրանքով հունվարի 13-ին Մոսկվայում հրավիրված միջազգային կոնֆերանսին, կարծիք էի հայտնել, որ դրա ձախողումը հիասթափություն է պատճառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հավանաբար հիասթափության նոր աղբյուր կհանդիսանա հունվարի 19-ի նույն հարցին նվիրված Բեռլինի կոնֆերանսը: Լիբիայի ճգնաժամիՙ Մոսկվայից հետո նաեւ Բեռլինում քննարկումը ինքնին հիասթափություն էր Էրդողանի համար, որովհետեւ բեռլինյան կոնֆերանսը մասնակիցների առումով շատ ավելի ընդգրկուն, ներկայացուցչական եւ հեղինակավոր էր, իսկ այդ հանգամանքը միանգամայն մեծացնում էր Էրդողանի ստվերի տակ մնալու հավանականությունը:

Մոսկովյան կոնֆերանսի նախաձեռնությունը պատկանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Քանի որ նա հրադադարի կոչով հակամարտող կողմերինՙ Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության դեկավար Ֆաիզ ալ-Սարաջին եւ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆե Խաֆթարին դիմել էր Ստամբուլից, ուր նա մեկնել էր «Թուրքական հոսք» գազատարի գործարկման մեկնարկը տալու համար, ուստի նրա նախաձեռնությանն ակամա մասնակից դարձավ նաեւ Էրդողանը: Թեեւ Էրդողանը հրավիրված չլինելու պատճառով Մոսկվա չէր մեկնել, ուստի թուրքական պատվիրակությունն այնտեղ գլխավորեց արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, բայց ելնելով հրադադարի նախաձեռնությանը մասնակից դառնալու հանգամանքից, ամեն կերպ ջանում էր, որ մոսկովյան կոնֆերանսը հաջողությամբ ավարտվի:

Էրդողանի ջանքերը, սակայն, բախվեցին ֆելդմարշալ Խաֆթարի հակազդեցությանը, որն էլ կանխորոշեց Ստամբուլում արված հրադադարի կոչը պայմանագրով ամրագրելու մոսկովյան կոնֆերանսի առաքելության ձախողումը: Դրան սանձարձակությամբ նպաստեց Էրդողանը, այն առումով, որ նա խաֆթարին անվանել էր ահաբեկիչ, դավաճան եւ բռնակալ: Ակնհայտ է, որ այս անվանարկումները միանգամայն հակասում են միջնորդական առաքելության տրամաբանությանը: Ավելին, Էրդողանը միաժամանակ նշել էր, որ պետություններն ահաբեկիչների հետ բանակցությունների սեղանին չեն նստում, այդ իսկ պատճառով ինքը նստում է Լիբիայի օրինական իշխանություններիՙ Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության եւ դրա ղեկավարիՙ վարչապետ ալ-Սարաջի հետ :

Բայց նստեց ոչ թե Մոսկվայում, որտեղ Խաֆթարի հետ բանակցությունների սեղանին նստել էր Չավուշօղլուի գլխավորած թուրքական պատվիրակությունը, այլ Բեռլինում, այն էլ անձամբ: Պարզապես Խաֆթարը դրան չարձագանքեց, ընդ որում Չավուշօղլուն, ի տարբերություն Էրդողանի, Խաֆթարին համարել էր կարեւոր դերակատար, իսկ հրադադարի պայմանագրի կողմերին առաջարկված նախագիծը հատուկ հողվածով, ինչպես նշել էր Euronews-ը, արգելում էր թուրքական զորամիավորումների մուտքը Լիբիա: Բայց դա չխանգարեց Խաֆթարին, որ առանց նախագիծը ստորագրելու հեռանա Մոսկվայից, կարծես հնարավորություն տալով Էրդողանին հայտարարելու, թե գնդակն այսուհետեւ Պուտինի դաշտում է: Էրդողանը դրանով հրադադարի նախաձեռնությունն ամբողջովին զիջեց ՌԴ նախագահին, որպեսզի Բեռլինում էլ իր դիրքերը զիջի Խաֆթարի առջեւ:

Ինչպե՞ս: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ ալ-Սարաջի 17 հազարանոց զորքի 70 %-ը, «Haberturk» հեռուստատեսության մեկնաբանների վկայությամբ, օտարերկրյա վարձկաններից եւ ահաբեկիչներից է կազմված, որոնց շարքերը, ինչպես օրերս անգլիական «Գարդիանն» էր գրել, համալրվել է Էրդողանի կարգադրությամբ Սիրիայի Իդլիբ քաղաքից Տրիպոլի տեղափոխված 2 հազար ահաբեկիչներով, որոնք այնտեղ թուրքական պետությունից ամսական 2 հազար դոլար են ստանում Իդլիպում ստացած 400-450 դոլարի դիմաց: Անգլիական թերթին հաստատել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ասելով. «Այն ահաբեկիչներին, որոնց տեսել էինք Իդլիբում, նաեւ Տրիպոլիում ենք տեսնում»: Այդ ընթացքում Իդլիբն «օտարերկրացի գրոհայինների աղբանոց» էր անվանել Սիրիայի գծով ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ հրոսակախումբը հենց ալ-Սարաջի զորքերն են:

Ի դեպՙ Թուրքիայի նախագահը սկսել էր Իդլիբից Տրիպոլի ահաբեկիչներ տեղափոխել նախքան ալ-Սարաջի կառավարության հետ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին ստորագրված «անվտանգության եւ ռազմական համագործակցության» համաձայնագիրը, ընդ որումՙ ոչ այնքան ալ-Սարաջի կառավարությանը պաշտպանելու, որքան դրա թիկունքում կանգնած «Մուսուլման եղբայրների» դիրքերը Լիբիայում ամրապնդելու նկատառումով, ինչը նա ժամանակին փորձել էր Սիրիայում, Սուդանում, Հորդանանում, Եմենում, Եգիպտոսում եւ Պարսից ծոցի երկրներում: Հետեւաբար Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տարածաշրջանի արաբական երկրների, առավել եւս Խաֆթարի բուռն հակազդեցությունը Թուրքիային ամենեւին պատահական չէ: «Մուսուլման եղբայրների» հանգամանքով պետք է բացատրել նշված արաբական երկրներից զատ Թունիսն ու Ալժիրը ներառյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Ռուսաստանի, ինչու չէՙ նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը Խաֆթարին, ինչը ի չիք դարձրեց Բեռլինի կոնֆերանսում կենտրոնական դեմք դառնալու Էրդողանի հույսերն ու Լիբիայի առնչությամբ Միջերկրածովում կոնֆերանսով պայմանավորված նրա բոլոր հաշվարկները:

Հունվարի 19-ին Բեռլինում հրավիրված գագաթաժողովի բնույթ կրող Լիբիայի ճգնաժամին նվիրված այս կոնֆերանսը համատեղ ջանքերով նախաձեռնել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Այս նախաձեռնությունը թերեւս կարելի է խորհրդանշական անվանել, որովհետեւ Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, չէր մասնակցել 2011-ին ռազմական այս կառույցի Մուամմար Քադդաֆիի դեմ ձեռնարկած հակալիբիական ռազմական գործողություններին, էլ չենք խոսում Ռուսաստանի մասին: Կոնֆերանսին, Գերմանիան ներառյալ, հրավիրվել է 12 երկիրՙԱնգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Կոնգոն եւ ՄԱԿ-ի, Եվրոպական Միության, Արաբական լիգայի, Աֆրիկյան Միության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության ղեկավար ալ-Սարաջն ու Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խաֆթարը:

Մասնակիցներից թերեւս ԱՄՆ-ն է, որ Բեռլին է ներկայացել պետքարտուղարի մակարդակով, իսկ մյուսներըՙ պետության կամ կառավարության ղեկավարների: Կոնֆերանսը Լիբիայում նախ հրադադարի, ապա խաղաղության հաստատման համար առաջնահերթ նշանակությամբ քննարկել եւ հակամարտող կողմերից ու ճգնաժամին մասնակից երկրներից պահանջել է նպաստել խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը, խզել բոլոր տեսակի կապերը այն կառույցների հետ, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սառեցնել Իսլամական պետության եւ ահաբեկչական համանման կազմակերպությունների հետ առնչություն ունեցող անձանց ունեցվածքը, հարգել Լիբիային զենք մատակարարելու ՄԱԿ-ի արգելքը, պատասխանատվություն ստանձնել Լիբիայում ահաբեկչական գործունեություն ծավալող անձանց եւ կազմակերպություններին պատժելու հարցում:

Բեռլինյան կոնֆերանսի աշխատանքները տեւել են շուրջ 4 ժամ: Ավարտին կանցլեր Մերկելը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Լիբիայի գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ղասան Սալամեն եւ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսում: Deutsche Welle-ի վկայությամբ Լիբիայում տարբեր խմբավորումներին աջակցող երկրները կոնֆերանսում պարտավորվել են աջակցել հրադադարի հաստատմանը, ենթարկվել զենքի մատակարարման արգելքին եւ չխառնվել Լիբիայի ներքին գործերին: Կանցլեր Մերկելը խոսել կոնֆերանսում ընդունված եզրափակիչ հայտարարության, ինչպես նաեւ «ճանապարհային քարտեզի» մասին: Նա ընդգծելով Լիբիայում ռազմական միջոցառումներով խաղաղության հասնելու անհնարինությունը, կարեւորել է մասնակիցների կառուցողական մոտեցման արդյունքը հանդիսացող այդ քարտեզը ժամանակավոր հրադադարը մնայուն դարձնելու առումով, նշել է ՄԱԿ-ի հովանու ներքո ռազմական կոմիտե ստեղծելու նախաձեռնության մասին, որի կազմում կընդկրկվեն ալ-Սարաջի կառավարության ու Խաֆթարի իշխանության 5-ական ներկայացուցիչ, ավելացնելով, որ Բեռլինի կոնֆերանսւմ ստորագրված փաստաթղթերը ընդունվելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում , դառնալով միջազգայնորեն պարտավորեցնողՙ մասնակից բոլոր երկրների համար:

Ասուլիսում Մերկելից հետո ելույթ է ունեցել գլխավոր քարտուղար Գուտերեշը: Նա Լիբիայում քաղաքացիական պատերազմի ձգձգումը պայմանավորել է արտաքին դերակատարների միջամտությամբ, ինչպես նաեւ առանձին երկրների հակամարտող կողմերին զենք եւ զորք տրամադրելու դրսեւորումներով, ապա բոլոր կողմերին, այդ թվում միջազգային հանրությանը կոչ է արել ենթարկվելու ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին:

Գալով «Լիբիայի խաղաղության ծրագիր» խորագրով հրապարակված եզրափակիչ հայտարարությանը, ապա դա բաղկացած է 55 կետերից, որի տակ ստորագրել են բոլոր մասնակիցները: Հայտարարության մեջ կոչ է արվում հակամարտող կողմերին եւ նրանց աջակցող երկրներին Լիբիայի տարածքում, այդ թվում օդային, դադարեցնել ռազմական բոլոր տեսակի գործողությունները, հրադադարի խախտման դեպքում խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջ է ներկայացվում ՄԱԿ-ի ԱԽ-ին, ընդգծվում է Լիբիային զենք տրամադրելու ՄԱԿ-ի արգելքի հաճախակի խախտումը տարբեր երկրների կողմից, արտաքին միջամտությունները կանխելու համար նախատեսվում է կազմալուծել գրոհայիններից կազմավորված ամեն տեսակի խմբավորումները եւ կոչ է արվում ճգնաժամի մասնակիցներին զերծ մնալ հակամարտությունը հրահրող գործողություններից, ինչպես նաեւ հակամարտող կողմերին ֆինանսական միջոցներով, զենքով եւ վարձկան գրոհայիններով աջակցելու դրսեւորումներից:

Լիբիայում հակամարտող կողմերին ռազմական աջակցության ցուցաբերումն արգելող, այնտեղ դրսից ուղարկված ահաբեկչական խմբավորումների եւ զինվորական ստորաբաժանումների կազմալուծումը նախատեսող եզրափակիչ հայտարարության տակ ստորագրել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Մինչդեռ Բեռլին ուղեւորվելուց առաջ Անկարայի օդակայանում նա կոնֆերանսը համարել էր ուշացած, քանի որ Տրիպոլին 9 ամիս շարունակ ենթարկվում է Խաֆթարի ուժերի հարձակումներին, ապա ավելացրել. «Թուրքիան ինչպես ռազմադաշտում, այնպես էլ դիվանագիտության ասպարեզում մղած պայքարով դարձել է խաղաղության բանալի Լիբիայում»: Բեռլինից վերադարնալուց հետո Էրդողանը հայտարարեց, որ Լիբիա այլեւս զորք չի ուղարկելու, փաստորեն մերժելով իր մեկ օր առաջ, հունվարի 18-ին ասածը, թեՙ «Մենք շարունակում ենք զորք ուղարկել Լիբիա, այդ առումով մոբիլիզացրել ենք մեր բոլոր ուժերը»:

Ըստ երեւույթին Haber Turk-ի եւ Halk TV-ի մեկնաբանները Էրդողանի այս խոսքերից ելնելով են հայտարարում, որ Բեռլինի կոնֆերանսից առավելագույնս շահեցին ՌԴ նախարար Պուտինը եւ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խաֆթարը, Թուրքիան ի սկզբանե չէր կարող միջնորդ լինել հակամարտող կողմերի միջեւ, որովհետեւ նրա կարողությունները չեն համապատասխանում միջնորդության պահանջներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԻԼՍՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸՙ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական