Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՊՐՈՑ ՓԱԿԵԼԸ ԱԶԳԱՇԱՀ ԳՈՐԾ ՉԷ

15/11/2019
- 15 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Ճակատագրի հեգնանքով հայերը սփռված են աշխարհով մեկ եւ գրեթե չկա մի երկիր, որտեղ նրանք չեն բնակվում: Հայ մնալու կարեւոր գործոնները եղան ու մնացին հայեցի դիմագիծ ունեցող կառույցները, որոնց մեջ առանձնակի դերակատարություն են ունեցել եւ ունեն դպրոցները: Հոդվածը չծանրաբեռնելու նկատառումով ձեռնպահ ենք մնում թվարկելու բոլոր այն երկրները` Հնդկաչինից սկսած մինչեւ Ամերիկյան ու Աֆրիկյան մայրցամաքներ, որտեղ դեռՙ նույնիսկ միջնադարից գործել ու այսօր էլ գործում են հայեցի կրթարաններ: Սակայն վերջին տարիներին այդ ասպարեզում նկատվում է տխուր ու ցավալի մի գործընթաց` իրար հետեւից փակվում են միջնակարգ եւ բարձրագույն հայկական կրթօջախներ, որոնք անուրանալի ներդրում են ունեցել ազգապահպանության, սփյուռքահայ մատաղ սերնդին հայեցի կրթություն ու դիմագիծ տալու գործում:Նկատենք նաեւ, որ Սփյուռքի ձեւավորման սկզբից ինչպես շատ երեւույթներ, այնպես էլ կրթության գործը ցավոք կուսակցականացվեց եւ տնօրինվում էր կա՛մ ուղղակի կուսակցությունների, կա՛մ այդ կուսակցությունների կողմից ստեղծված կրթամշակութային, պատանեկան ու երիտասարդական, սպորտային եւ նմանատիպ կառույցների կողմից: Այդ գործում հիմնադրման օրվանից իր կարեւորագույն դերակատարություն է ունեցել 1906 թ. Եգիպտոսում հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային զարգացմանը նպաստելու համար հիմնադրված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Երկար տարիներ ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն է եղել կրթական, մշակութային եւ բարեսիրական ծրագրերի միջոցով պահպանել եւ տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը: Այդ նպատակով 1926 թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոսիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը, Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար, իսկ 1930-ինՙ Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում:Կազմակերպությունը Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989 թթ) հիմնվեց «Ալեք եւ Մարի Մանուկյան», «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական, երիտասարդական եւ այլ հաստատություններ:Այժմ ՀԲԸՄ-ի տարեկան միջազգային բյուջեն կազմում է մոտ 36 միլիոն ԱՄՆ դոլար: Մասնաճյուղեր ունի 22 երկրների մոտ 80 քաղաքներում: Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ եւ 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհովՙ ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա: ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) եւ ֆինանսավորում ավելի քան 16 կրթական հաստատություն: Փարիզում եւ Նյու Ջերսիում ՀԲԸՄ-ն ունի 2 գրադարան եւ այլն: Սակայն ցավոք դրանց թիվը գնալով պակասում է: Իրար հետեւից փակվեցին Կիպրոսի Մելգոնյան, Տորոնտոյի Ալեք Մանուկյան, Ծառուկյան, վերջերս էլ վտանգված են Լոս Անջելեսի Վաչե Մանուկյան եւ այլ դպրոցներ: Շատ չէ՞, պարոններ, կանգ առնելու ժամանակը չէ՞:«Դպրոցները փակելու փոխարեն դրանց «տէր»երը պիտի հասկնան, որ կրթական-մանկավարժական աշխատանքը մասնագիտական է եւ ոչ միութենական: Որ դպրոցը հանրութեան պէտք է ներկայանայ իր մանկավարժական-ուսուցողական ծրագրով: Յաճախ կարծիքներ են հնչում, որ քաղաքակիրթ երկիրներու պետական վարկերու մեծագոյն տոկոսը կը յատկացուի կրթական գործին: Հայկական սփիւռքը պետութիւն չէ, բայց անմիջականօրէն իր ինքնութեամբ ապրելու խնդիր ունի, իսկ այդ ինքնութիւնը կը կերտուի-կը պահուի դպրոցով եւ ոչ թե կարգախօսներով: Երբեմն քաջութիւն պէտք է ունենալ անարժան լուսապսակները վար առնելու, եւ ըսելու, թէ ինչո՞ւ կը փակուի դպրոց մը, եւ կամ օր մը կրնայ փակուիլ դպրոց մը: Երբեմն կը մտածեմ, որ դպրոցի մը բացման առիթով հանդիսութիւն կը կազմակերպուի, բեմին վրայ մարդիկ զիրար կը հրմշտկեն պատմական լուսանկարին վրայ անմահանալու համար: Դպրոցի մը փակման առիթով ինչո՞ւ հանդիսութիւն մը տեղի չ ունենար, որպէսզի կրթական գործի ապագային իրապէս հաւատացողներ հոտած հաւկիթ եւ փտած լոլիկ տեղացնեն դպրոց փակող վարչագէտներուն գլխուն, որպէս դամբանական:Ուսուցողական ծրագիրէ անտեղեակ եւ անոր չհաւատացող այդ վարչագէտներն են դպրոց փակողները: Նրանք խնայողութեան պիտակի տակ ուսուցչական որակը պակսեցրին, որից աշակերտութեան համրանքն ալ հետեւեցաւ նոյն նուազման ընթացքին, մինչդեռ որակի բարձրացումը պիտի աճեցնէր համրանքը եւ դպրոցը պիտի տեւէր:Դպրոցի մը փակման առիթով դամբանական չի խօսուիր, գինեձօն չի կազմակերպուիր: Դպրոց կը փակուի մութի մէջ: Իսկ զարմանալին այն է, որ հայ զանգուածները, Հայաստան եւ սփիւռքներ, անոնք որոնք ճառ կը խօսին դպրոցի մը բացման եւ ներկայ կ ըլլան գինեձօնի, ընդարմացման վիճակի կ ենթարկուին, կը լռեն, փոխանակ ազգի գոյատեւման իրաւունքը պաշտպանելու: Հարկաւոր է ըմբռնել վերջապէս, որ հայ դպրոցը ազգին կը պատկանի, ոչ միութեան մը, որոնք հաշուետու են ազգին, իրենց տրուած վստահութեան համար: Ինչպէ՞ս բացատրել դպրոցներու փակման դիմաց ազգի անդամներու կրաւորականութիւնը: Ի՞նչ կը բանին հանրային կարծիքը առաջնորդելու կոչուածները եւ կառոյցները:Սփիւռքի համար ոչինչ չկայ աւելի աւերող, քան հայ դպրոցի փակումը:Սրահի մը մէջ հաւաքուիլ արժէքներու ցուցադրութեան համար կամ տարին անգամ մը փողոց իջնել դատ մը պաշտպանելու համար, պիտի չփոխարինեն հայ դպրոցը:Այս գիտակցութեամբ ճակատ պէտք է յարդարել, զօրաշարժի ենթարկել հայ զանգուածները, աստ եւ անդ, դպրոցի մը փակման որոշում կայացնողներուն դէմ, եւ պայքարիլ՛ որպէսզի մեր դպրոցները տոկան եւ տեւեն իրենց իրաւ ազգային ծրագիրով: Պէտք է գիտնալ, թէ ո՞ւր եւ ինչո՞ւ ներդրումներ կ ըլլան, միշտ նկատի ունենալով սփիւռքի ազգային ինքնութեամբ տոկալու եւ տեւելու անմիջական եւ հեռանկարային գաղափարախօսութիւնը»:Այնպես որ, հարգարժան այրեր, ՀԲԸՄ ղեկավարներ, դպրոց ու կրթարան փակելու որոշում ընդունելուց առաջ ձեզ նեղություն տվեք եւ մի պահ մտածեք, թե ձեր նախորդներն ինչ դժվարություններով, ինչ պատնեշներ հաղթահարելով ու զոհողություններով են ստեղծել ու ձեզ փոխանցել այն ամենը, որ այսօր տնօրինում եք եւ նոր միայն որոշում կայացրեք: Միշտ հիշեք, որ տնօրինելը չի նշանակում սեփականել, որ այդ արժեքները բոլորինն են, ազգին ու նրա յուրաքանչյուր անդամինը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐՊԵՍ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ ՄՆԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Հաջորդ գրառումը

«ԱՐԺԵ՞Ր ԳՐԵԼ Ի ԳԻՆ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ»

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐԺԵ՞Ր ԳՐԵԼ Ի ԳԻՆ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական