Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵՑԻՆ ՍԻՐԻԱ

18/10/2022
- 18 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհային պատմության զարգացման վերաբերյալ տարբեր տեսություններ կան: Դրանցից մեկը, իր թերություններով եւ մի շարք հարցերի մեկնաբանման առումով պակասավորությամբ հանդերձ, լավագույններից էՙ աշխարհի պարույկաձեւ զարգացման տեսությունը: Հիմնական գաղափարն այստեղ այն է, որ ամեն ինչ, կապ չունի մեծամասշտաբ թե աննշան իրողություններ, ժամանակի եւ տարածության մեջ կրկնվում են նոր մակարդակում: Թեզը հաստատող օրինակներ` որքան ուզեք կան:

Այն պահից սկսած, երբ Թուրքիան ներխուժեց Սիրիա, ակամա մտաբերեցի այս տեսությունն ու սկսեցի ընթացող բուռն իրադարձություններն դիտարկել դրա պրիզմայով: Եվ գիտեք, ամեն ինչ ավելի քան պարզ դարձավ ու ընկալելի: Թուրքը նույն թուրքն է եւ որքան էլ ժամանակներ փոխվեն, որքան էլ ազատականություն ու ժողովրդավարություն խաղան, առիթը ներկայանալու դեպքում պահը բաց չի թողնի իր թրքությունը ցույց տալու:

Համացանցում ու ԶԼՄ-ներում մի խորհրդանշական կտավի հանդիպեցի. նկարի թե՛ վերին եւ թե՛ ստորին հատվածներում անապատով քայլող սարսափելի վախեցած հայացքներով կանանց ու երեխաների շարասյուներ են: Միայն մեկ տարբերությամբ` վերեւում գրված է 1915 թ., իսկ ներքեւում` 2019 թ.: Ինքնին հասկանալի է` վերեւում եղեռնազոհ հայրենազրկված հայերն են, իսկ ներքեւում` քրդերը: Իսկապես, պատմական իրողությունները ժամանակի ընթացքում կրկնվում են եւ իսկապես` նոր մակարդակում: Թուրքերն ավելի են հզորացել, այնքան, որ եթե նախկինում որոշ ձեւական խոնարհումներ էին անում մեծ տերություններին, ապա այժմ ամբողջ աշխարհին անթաքույց հայտարարում են իրենց «անվտանգության գոտի» ստեղծելու պատրվակով հերթական ցեղասպանությունը կատարելու մտադրության մասին: Նրանք աշխարհի երկու գերտերությունների քթից բռնած կարողանում են ոչ միայն ապահովել նրանց «դաբրոն», այլեւ անպատիժ կատարել իրենց ուզածը: Ավելին, Էրդողանի դեմքով կարողանում են մատ թափ տալ Եվրոպայի վրա եւ սպառնալ նրան, որ վերջինս խելոք մնա, թե չէ գաղթականների անվան տակ մի քանի միլիոն էլ էմիսարների կուղարկի նրանց կանանց ու աղջիկներին օրը ցերեկով բռնաբարելու եւ անպատիժ մնալու համար:

Իսկապես, պատմությունը կրկնվելու հատկություն ունի: 1915-ի շարասյուները ցնցոտիներով մի կերպ մերկությունը ծածկած, սովալլուկ, ահ ու սարսափից քարացած հայացքներով մահվան եզրին հասած մարդկային ստվերների երթ է: Հայրենազրկված ու տնավեր, գերդաստանների անդամների մեծ մասին կորցրած եւ կորստի ցավից ու աշխարհի անարդարությունից շփոթված դեպի անհայտն ընթացող քարավան: Իսկ 2019-ի քարավանը համեմատաբար լավ է հագնված, երեսներն էլ բավականին թմբլիկ են: Բայց սարսափն ու ցավը նույնն է, անորոշությունն ու անվստահությունը ապագայի նկատմամբ` եւս:

Ես 21-րդ դարի քաղաքացի եմ, հայ մարդ եւ ցավ եմ ապրում յուրաքանչյուր զոհի ու կորստի դեպքում: Հատկապես երեխաների դեպքում (գուցե զարմանալի լինի, բայց թշնամու դեպքում եւս) այդ ցավից ու իրավիճակը շտկել չկարողանալու անզորությունից շփոթվում եմ, տեղս կորցնում: Բայց նաեւ պատմաբան եմ ու այս դեպքում չեմ կարող որոշ զուգահեռներ չտեսնել: Երբեմն ասվում է, որ կյանքում միշտ գործում է բումերանգի էֆեկտը, իսկ այս դեպքում` միանգամայն ճիշտ: Ժամանակին թուրքերն իրենց վատ ապրելու պատճառը հայերին վերագրելով եւ նրանց ընչաքաղցությունն ու այլ վայրենի բնազդներ հրահրելով` կարողացան քրդերին գործիք դարձնել եւ անխնա կոտորել տալ հայերին: Թեեւ պատմական իրադարձությունները եկան ցույց տալու, որ նրանք այնքան էլ «գործիք» չէին, որովհետեւ թեեւ աղոտ, բայց հասկանում էին, որ տարածաշրջանում հաստատվելու եւ դրան տեր լինելու խնդիր էր դրված տեղաբնիկ հայերի եւ եկվորների միջեւ: Իսկ քրդերը չհասկացան, որ այդ խնդիրը վաղ թե ուշ ծառանալու էր նաեւ հենց եկվորների` թուրքերի եւ քրդերի միջեւ: Հենց այստեղ է թաղված շան գլուխը. թուրքերը տեղաբնիկ հայերին կոտորելուց ու հայրենազրկելուց հետո տարածաշրջանից նույն մեթոդներով «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առջեւ, օրը ցերեկով դուրս են մղում նաեւ քրդերին: Մնացյալ պատճառներն ու վկայակոչումները ոչ այլ ինչ են եթե ոչ քաղաքագիտական մանյովրներ, բլեֆ ու նման բաներ:

Լուսահոգի Ռուբեն Հովսեփյանն ասում էր, որ մենք սպառել ենք պարտվելու լիմիտները եւ մեզ բոլոր ոլորտներում հաղթանակներ ենք պետք: Լիարժեք համամիտ եմ եւ կարծում եմ, ո՛չ, համոզված եմ, որ ասվածը վերաբերում նախ եւ առաջ հոգեւոր ու մտավոր դաշտին: Այստեղ իսկապես ոչ միայն սխալվելու, նույնիսկ վրիպելու իրավունքը չունենք ու վայրկյան առաջ պարտավոր ենք խորությամբ քննել, վերլուծել ամեն մի իրողություն եւ աշխատել լավագույն լուծումները գտնել:

Թուրքերը խորամանկ են ու հետեւողականորեն հասնում են իրենց նպատակներին: Սկզբում ֆիզիկապես, այնուհետեւ հայրենազրկման միջոցով կարողացան հայերին մաքրել իրենց իսկ բնօրրանից եւ յուրացնել այն: Վերջին շրջանում հետեւողական գործողությունների միջոցով նրանք փաստորեն արաբների հետ հայազրկեցին սահմանամերձ Սիրիան, Լիբանանը: Ում համար պարզ չի, որ անդրօվկիանոսյան հայությունը Թուրքիայի համար իրենից այլեւս որեւէ վտանգ ըստ էության չի ներկայացնում, էլ չասեմ սկանդինավյան երկրների կամ Ավստալիայի դեպքերում:

Այո, Սիրիա այս ներխուժման գլխավոր նպատակը հօգուտ Թուրքիայի տարածաշրջանը լիովին եւ միայնակ յուրացնելու հիմնախնդիրն է լուծում: Կարող տպավորություն ստեղծվել, որ չարախնդում ենք քրդերի հասցեին, սակայն այդ անհիմն դատողությունը փարատելու համար շեշտեմ, որ հայ մարդը երբեք պատեհապաշտ չի եղել եւ չէ: Բայց տեղին է ու ժամանակը, որ իրենք` քրդերն էլ համապատասխան հետեւություններն անեն:

Ավելացնենք, որ որպես սովորական մարդասեր հայ դատապարտում եմ թուրքերի անբարո գործողությունները, որոնց հետեւանքով ժամ առ ժամ ավելանում են զոհերի թիվը: Ի դեպ` հասկանալով բոլոր տարբերությունները, որ տղամարդիկ կռվողներ են եւ այլն, բայց միշտ զարմանում եմ, որ աշխարհի բոլոր ԶԼՄ-ները միաբերան շեշտում են հատկապես կանանց ու երեխաների զոհվելու փաստը: Կարծես տղամարդիկ եթե զոհվում էլ են, ոչինչ, դա կարելի է:

12-15.10.2019

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր. կոնգրեսական Դեյվիդ Փրայս. 168.am

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր. կոնգրեսական Դեյվիդ Փրայս. 168.am

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական