Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵՀՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Միջուկային համաձայնագիրը վտանգված է

Իրանի արտգործնախարա ր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը քննարկում է միջուկային զենքի չտարածման համաձայնագրից դուրս գալու հնարավորությունը: Այդ համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1970 թվականի մարտի 5-ին, 190 երկրի մասնակցությամբ, ըստ որում ԿԺԴՀ-ն, Հնդկաստանը, Պակիստանը, Հարավային Սուդանը չեն ստորագրել համաձայնագիրը: Զարիֆը հայտարարել է, որ համաձայնագրից դուրս գալը Իրանի համար տարբերակներից մեկն է ի պատասխան Վաշինգտոնի այն մտադրության, որ իրանական նավթը դուրս մղվի համաշխարհային շուկայից: Ավելին, Իրանի այդ քայլը հեշտությամբ կարելի էր կանխատեսել: Նույնիսկ համաձայնագրից դուրս գալու մտադրությունն ինքնին կարող է բարդ շղթայական ռեակցիա առաջացնել:

Ուղերձը հասցեագրված է առաջին հերթին Մեծ Բրիտանիային եւ Եվրոմիության երկրներին, որոնք հավանություն չտվեցին իրանական միջուկային բազմակողմ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ ցանկություն հայտնեցին ԱՄՆ-ի բացակայության պայմաններում պահպանելու միջուկային համաձայնագիրը: Հիշեցնենք, որ 2018 թվականի աշնանը Եվրոմիության արտաքին քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին տեղեկացրեց ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով Իրանի հետ առեւտրական կապերը պահպանելու Բրյուսելի մտադրության մասին: Բայց այժմ Զարիֆը հայտարարում է, որ եվրոպացիները ի վիճակի չեն շարունակելու տնտեսական կապերը ի շրջանցումն ԱՄՆ-ի պատժամիջոցների: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոմիությանը կանգնեցրել է ամերիկացիների եւ իրանցիների միջեւ ընտրություն կատարելու փաստի առջեւ: Եվրոպական ընկերությունները խոստովանում են, որ նման պայմաններում դժվար կամ անհնար կլինի պահպանել տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ:

Երկրորդ, միջազգային համաձայնագրից Իրանի դուրս գալը կարող է սպառազինությունների մրցավազքի պատճառ դառնալ Մերձավոր Արեւելքում: Տարածաշրջանում մեծ թիվ են կազմում նավթարդյունահանող երկրները, որոնցից մասնավորապես Սաուդյան Արաբիան ի վիճակի է նման մրցավազք ծավալել: Միակ խոչընդոտը միջուկային զենքի տարածումն արգելող միջազգային մի շարք պայմանագրերի գոյությունն է: Արաբ փորձագետներից մեկի խոսքերով, տարածաշրջանում վաղուց արդեն բախվում են տարբեր ժողովուրդների ու պետությունների էթնիկական ու կրոնական շահերը, ինչպես նաեւ այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը:

Երրորդ, եթե մինչեւ օրս Իրանը կատարում էր միջուկային բազմակողմ համաձայնագրի բոլոր պայմանները, ինչը հաստատում են ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումները, եւ նման պայմանները զսպիչ դեր էին կատարում իրանցիների միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման համար, ապա այժմ, համենայն դեպս տեսականորեն, ի հայտ է գալիս նման հնարավորություն: Իսրայելցի քաղաքական գործիչները բազմիցս խոսել են միջուկային ռումբ ստեղծելու Իրանի հնարավորությունների մասին, իսկ վերջերս սկսել են դրանք շաղկապել նավթի վաճառքից իրանցիների ստացած շահույթների հետ: Այլ կերպ ասած, Զարիֆի հայտարարությունը տարածաշրջանի որոշ ուժերի համար օրախնդիր է դարձնում իրանական սպառնալիքի գոյության գործոնը, ինչը ինքնին անկայուն եւ չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծում:

Վերջապես, Իրանի գործողություններում նկատվում է հյուսիսկորեական սցենարը գործի դնելու մտադրություն: Փենյան-Վաշինգտոն անմիջական բանակցությունները Թեհրանին հուշում են, որ հարկավոր է հենց այդ ձեւով գործել, որպեսզի ԱՄՆ-ը ընդունի իրանցիների պայմանները: Բայց խնդիրն այն է, որ ԿԺԴՀ-ն ցուցադրել է հենց միջուկային զենքի առկայության գործոնը, մինչդեռ Իրանը խոսում է միայն դրա ստեղծման հնարավորության մասին, ինչը թուլացնում է Թեհրանի բանակցային դիրքերը, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Եթե Դոնալդ Թրամփը անցյալում պատրաստ էր իրանցիների հետ հանդիպում ունենալ «առանց նախապայմանների», որպեսզի կնքի առանձին միջուկային համաձայնագիր, ապա ներկայումս այդ ուղղությամբ իրավիճակը սկսել է փոխվել: Ամերիկացիները Իրանին ներկայացնում են պահանջների փաթեթ, որի էությունը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերով, Մերձավոր Արեւելքում եւ հենց սեփական ժողովրդի հանդեպ Թեհրանի քաղաքականության արմատական փոփոխության պահանջն է:

Ամերիկացի հայտնի վերլուծաբան Ֆարիդ Զաքարիան CNN-ից հնչած իր վերլուծականում ընդգծել է, որ ամերիկյան «նոր քաղաքականությունը» բնութագրվում է Թեհրանի նոր վարչակազմի փոփոխման պահանջովՙ բացառելով հետագա բանակցությունների հնարավորությունը: Դժվար է ասել, թե որքանով արդյունավետ է նման ռազմավարությունը եւ գոյություն ունի՞ արդյոք «կարմիր գիծ», որը ոչ ոք չի համարձակվի հատել: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը եւ Իրանը նախահարձակ քայլեր են անում միմյանց ընդառաջ, իսկ Իրանի վրա կախվում է իսրայելական հարձակման սպառնալիքը:

Տարասովի կարծիքով, տեսանելի ապագայում դժվար թե հարված հասցվի Իրանին: Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ը եւ Իսրայելը ընտրել են երկարատեւ ճնշումների միջոցով Իրանում ուժերի ներքին դասավորությունը փոխելու ռազմավարությունը: Ըստ ամենայնի, Եվրոմիությունը չի կարողանա ազդել տվյալ գործընթացի վրա, քանի որ ԱՄՆ-ը չափազանց բարձր նշաձող է ընտրել, ինչը կարող է միջուկային համաձայնագրից եվրոպական երկրների դուրս գալու հետեւանքով հանգեցնել այդ փաստաթղթի չեղարկմանը: Նման պայմաններում Իրանը չի կարող մեծ հաջողությունների հասնել բազմակողմ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով միջազգային ասպարեզում վերջինիս դատապարտելու գործում:

Իրանի գործողությունների առավել հավանական սցենարը, Տարասովի կարծիքով, նրա մերձեցումն է Ռուսաստանի, Չինաստանի, թերեւս նաեւ Թուրքիայի հետ: Վերջինս լուրջ տարաձայնություններ ունի ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ: Բայց առայժմ հնարավոր է խոսել մերձավորարեւելյան աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ կապված միայն ժամանակավոր տարբերակների մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՌՎՈՂ ՏԱՃԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՅԻՆ ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՅԻՆ ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական