Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՈՒՐԻԶՄԸ ԵՎ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ

Մարտի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Տուրիզմը եւ ֆիլմարտադրությունը. համագործակցության հեռանկարներ» խորագրով հանդիպում-քննարկում. կազմակերպիչներն էին ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, Associated Television International հեռուստաարտադող ընկերությունը (ԱՄՆ) եւ Academy Films ֆիլմարտադրող ընկերությունը (Հայաստան):

Հանդիպում-քննարկման սկզբում ցուցադրվեցին Հայաստանի եւ Արցախի բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, խոհանոցը, ժողովրդական ավանդությունները ներկայացնող տեսաֆիլմերի թրեյլերները: Այնուհետեւ ողջույնի խոսք ասաց «Academy Films» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Արամ Թորոսյանը , որ ներկայացրեց խոսնակներին եւ ամբիոնի մոտ հրավիրեց Associated Television International հեռուստաարտադրող ընկերության նախագահ, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ ՄկՔենզիին : Հոր կողմից հայ Դեյվիդ ՄկՔենզին հանդես եկավ «Հայկական տուրիստական ծառայությունների մարքեթինգը ԱՄՆ-ում եւ Կանադայում, հեռուստաարտադրանքի եւ կինոարտադրանքի դերը» վերնագրով բանախոսությամբ: Նա ասաց. որ իրենց նպատակը Հայաստանի տնտեսության եւ զբոսաշրջության համար կարեւոր բան անելն է: Իրենք կառավարության հետ համագործակցաբար սկսել են զբաղվել Հայաստանի մարկետինգով ԱՄՆ-ում եւ Կանադայում: Մոտակա ժամանակաշրջանում ընկերությունը պատրաստվում է 3,5 միլիոն դոլար ներդնել ԱՄՆ-ումՙ Հայաստանի զբոսաշրջության գովազդի համար: «Academy Films» ընկերության հետ համագործակցելովՙ նկարահանվել է Հայաստանի ու Արցախի մասին պատմող վավերագրական երկու ֆիլմ, կնկարահանվեն նաեւ նոր ֆիլմեր, որոնք կներառեն Հայաստանի բոլոր քաղաքները: Ցանկացողները կարող են այդ ֆիլմերն անվճար օգտագործելՙ ցուցադրել կոնֆերանսների ընթացքում, ֆիլմերից իբրեւ նյութ վերցնել հատվածներ եւ այլն: Ըստ ՄկՔենզիիՙ իրենք, համագործակցելով Հայաստանի տուրիստական խորհրդի եւ կառավարության հետ, պատրաստվում են նկարահանել նաեւ Հայաստանը ներկայացնող գովազդային տեսահոլովակներ, որոնք կցուցադրվեն ԱՄՆ-ի ազգային հեռուստաարձակմամբ, նաեւ գովազդային բիլբորդներ կտեղադրվեն ԱՄՆ-ում եւ Կանադայում: ՄկՔենզին ասաց նաեւ, որ իրենք կապ են հաստատելու ճամփորդական տարբեր հեռուստաշոուների հետ եւ աջակցելու են նրանցՙ թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական հարցերով, որպեսզի վերջիններս գան Հայաստան եւ իրենց հաղորդումները նկարահանեն այստեղ:

Այս աշնանը «Ավրորա» ֆորումի ընթացքում ծրագրված է նաեւ անցկացնել տուրիստական գիտաժողով Երեւանում: Կան նաեւ այլ ծրագրեր: Դեյվիդ ՄկՔենզին ասաց, որ հետաքրքրական գաղափարներ ունեցողները կարող են դրանք ներկայացնել «Academy Films» ընկերությանը:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը խոսեց «Պետություն եւ մասնավոր հատված. երկխոսություն եւ համագործակցություն» թեմայի շուրջ: Նա վարչապետի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց Դեյվիդ ՄկՔենզիին, Արամ Թորոսյանին, «Academy Films» ընկերությանը, գործարար եւ ռեժիսոր Սերգեյ Սարկիսովին ՙ նման ազգօգուտ աշխատանք կատարելու համար: Բանախոսն ասաց, որ իրենք ջանում են ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնք օգտվի զբոսաշրությունից, ջանում են նպաստել մեր երկրում էկոտուրիզմի, կրոնական տուրիզմի զարգացմանը:

Լրագրող, «Laura McKenzie s Traveler» հաղորդաշարի հեղինակ Լորա ՄկՔենզիի բանախոսության վերնագիրն էր «Ամերիկյան զբոսաշրջիկների ակնկալիքները Հայաստանում, կապի հաստատում ԱՄՆ մեդիայի հետ»: Լորա ՄկՔենզիի ճանապարհորդական հաղորդումները ցուցադրվել են Հայաստանում: Հանդիպում-քննարկման ժամանակ ցուցադրվեց Հայաստանի մասին նրա նկարահանած հաղորդումից մի հատված. նշված հաղորդումը պատկերասփռվել է ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում: Լորա ՄկՔենզիի խոսքովՙ իրեն ոմանք ասում էին, թե Հայաստանում միայն վանքեր կան, գալով Հայաստան, սակայն, ինքը պարզեց, որ այստեղ ներկայացնելու շատ բան կա:

Դերասանուհի, «Elizabeth Stanton s Great Big World» հաղորդաշարի հեղինակ Էլիզաբեթ Սթենթոնը անդրադարձավ «Ինչպես հետաքրքրել երիտասարդ զբոսաշրջիկներին» խնդրին: Ցուցադրվեց մի հատված նրա նկարահանած ճանապարհորդական շուոիցՙ նվիրված Հայաստանին: Սթենթոնը, որ մասամբ հայ է, ասաց, որ ամերիկյան «Փոփ սթար» ամսագիրը նյութ է տպագրել Հայաստանի մասին: Ըստ նրաՙ հարկավոր է, որ մյուսներն էլ իմանան, թե որքան հրաշալի երկիր է Հայաստանը:

Դարձյալ ամբիոնին մոտեցավ Դեյվիդ ՄկՔենզին. նա հայտնեց, որ 2018-ին Հայաստանում նկարահանվեց առաջին սարսափ սերիալըՙ հայ դերասանների եւ հայկական աշխատակազմի մասնակցությամբ: Այն այս տարի արդեն կցուցադրվի ԱՄՆ-ում: Նա վստահություն հայտնեց, որ նման նախագծերը շարունակական կլինեն, քանի որ Հայաստանը հրապուրիչ երկիր է նաեւ ֆիլմարտադրողների համար: Բացի դրանից, այդ ֆիլմերը Հայաստանը ճանաչելի են դարձնում: Եթե իրենք հաջողեն իրենց գործում, ապա այլ ամերիկյան ընկերություններ էլ կկամենան Հայաստան գալ:

Արամ Թորոսյանն իր խոսքում («Զբոսավարների ծառայությունը Հայաստանում. առաքելությունը եւ խնդիրները») ասաց, որ «Academy Films»-ը հրավիրում է արտասահմանյան ֆիլմարտադրող ընկերություններին Հայաստանում ֆիլմ նկարահանելու: Իրենք շուտով Հայաստանում կունենան տարածաշրջանի, եւ ոչ միայն, մասշտաբով ֆիլմարտադրության առաջին լոկացիոն բազան, այնպիսի բազա, որ չունեն շատ երկրներ: Նա նաեւ նշեց, որ Հայաստանում մատուցվում են զբոսաշրջության բարձր մակարդակի ծառայություններՙ ավելի բարձր, քան մի շարք երկրներում: Արամ Թորոսյանն ասաց, որ ոլորտով հետաքրքրվող ու մտահոգվող անձինք կարող են իրենց գաղափարները, մտահղացումները, առաջարկները ներկայացնել «Academy Films»-ին, նա նաեւ ընգծեց, որ նման հանդիպումներ պետք է հաճախ լինեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՅՈՒՍՍԵԼԴՈՐՖԻ 25-ԱՄՅԱ ԳԻՆԱՐԲՈՒՔԻՆՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 130 ՀԱՄ ՈՒ ԲՈՒՅՐ

Հաջորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՄԻՏԱՍԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական