Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈԹՈՐԿԱԼԻՑ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Պատրիարքի մահվանից հետո

Ավելի քան մեկ տասնամյակ հայոց Սուրբ Փրկիչ հիվանդանոցում անբովանդակ կյանքով ապրող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար երկար սպասված վախճանը ի վերջո հասավ մարտի 8-ին: Թերի կլինի ասել, որ իր կարճ կյանքի ընթացքում նա շատ տառապեց: Նա խորագիտակ անձնավորություն էր եւ անկախ, ինքնուրույն մտածողության տեր մի հոգեւորական, որ մեծ ազդեցություն էր թողել ստամբուլահայ համայնքի կյանքումՙ ինչպես իր կյանքի ակտիվ տարիներին, այնպես էլ հետագայում, երբ կապը կտրել էր իրեն շրջապատող աշխարհի հետ: Հայ նշանավոր գրող եւ խմբագիր Ռոբերտ Հատտեճյանն իրավացիորեն նշել է, որ նա ավելի շատ է ազդեցություն գործել համայնքի վրա, երբ կորցրել էր գիտակցությունը, քան երբ կարողանում էր վերահսկել իր ֆիզիկական ու մտավոր գոյությունը, որովհետեւ բավականաչափ վիճահարույց իրավիճակներ ստեղծվեցին իր անկարողության պատճառով: Նա վերջալույսի, անկման մի ամբողջ տասնամյակ պարգեւեց թրքահայությանը: Բավականաչափ առողջ չէր, որ կարողանար կատարել իր պարտականությունները, որպես համայնքի հոգեւոր առաջնորդի, ոչ էլ մահացածՙ որպեսզի հնարավոր լիներ կտրել Գորդյան հանգույցը եւ անցկացնել իրեն փոխարինողի ընտրություն:

Համայնքը դժոխքի միջով անցավ կարողանալ մշակելու համար մի հարմար ծրագիր, իսկ թուրքական կառավարությունը ամեն ջանք գործադրեց խոչընդոտելու համար որեւէ առաջընթաց այդ բնագավառում:

Մութաֆյան արքեպիսկոպոսը պատրիարքի գահին էր բազմել Ստամբուլում 1998-ի հոկտեմբերի 14-ին եւ ավելի քան տասը տարիներ նվիրվածությամբ ծառայել էր իր հոտին, զարգացնելով էկյումենիկ կապերը այլադավան համայնքների հետ: Ի հակադրություն իր հնացած բարոյական սկզբունքների, իր խարիզմատիկ կերպարի շնորհիվ շատ երիտասարդներ վերագտան իրենց նախնիների հավատը եւ սկսեցին եկեղեցի հաճախել: Պետության հետ իր հարաբերությունները շատ ավելի բարդ էին: Նա ստիպված էր պիրկ ձգված պարանի վրայով քայլել կարողանալ մի կողմից իշխանություններին հաճոյանալու, եւ մյուս կողմից իր հոտի շահերը պաշտպանելու համար: Նա նույնիսկ ինքնակամ թույլ տվեց, որ թուրքական կառավարությունը իրեն օգտագործի որպես «քաղաքական գործիքի», երբ սկսեց պայքարել տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերի դեմ, եւ հանուն Թուրքիայի անդամակցությանը Եվրոմիություն:

Նման վարվելակերպն, անշուշտ, իր դեմ տրամադրեց ամբողջ աշխարհի հայությանը: Բայց դրանով նա չկարողացավ անվտանգության երաշխիքներ պոկել կառավարությունից: Նա ստացավ մահվան սպառնալիքներ եւ անգամ իր վարչական գլխավոր կենտրոնը ենթարկվեց ռմբակոծման: Կարծիք կա, որ նրա ֆիզիկական եւ մտավոր առողջության քայքայումն սկսվեց Հրանտ Դինքի թաղման արարողության ժամանակ: Չնայած ինքը բոլորովին տարբեր ուղի էր ընտրել համագործակցելու թուրքական իշխանությունների հետ, Դինքի սպանությունը ամբողջապես ցնցեց նրան: Գուցե այդ ժամանակ էր, որ նա հասկացավ Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց» վեպի քահանայի (Ղարիբ տերտերի) կերպարանափոխվելը: Բայց այդ պահից սկսած նա հանգստություն չգտավ եւ իր ֆիզիկական ու մտավոր կարողությունները անողոքաբար վատթարացան:

Մարտի 8-ին, ժամը ուղիղ 12.15-ին, երբ պատրիարքը վախճանվեց, առաջնորդական տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին էր հանդիպում Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցում: Դա, անշուշտ, խորհրդանշական զուգադիպություն էր, քանի որ այդ եկեղեցին խորհրդանշում է անձամբ իրՙ Մութաֆյան արքեպիսկոպոսի եւ իր ժողովրդի թշնամիներով շրջապատված լինելու հանգամանքը: Սուրբ Կիրակոս եկեղեցին առգրավված էր թուրքական կառավարության կողմից, հետո վերադարձվածՙ հայկական համայնքին, վերակառուցված հայերի եւ տեղի քուրդ քաղաքապետի ջանքերով, ապա նորից քանդված Էրդողանի կառավարության ձեռքով, երբ վերջինս ոչնչացման քաղաքականություն սկսեց վարել քուրդերի դեմ:

Հանդիպման ժամանակ, «Բարեպաշտ ու բարեսիրտ» Էրդողանը , որ վերահսկում էր եկեղեցու երկրորդ վերականգնման աշխատանքները, թվիթերյան իր էջում ցավակցություն էր հայտնում Մութաֆյանների ընտանիքին եւ Թուրքիայում ապրող հայ քաղաքացիներին… հայերեն լեզվով: Մինչ հիվանդանոցի իր մահճում անգիտակից պառկած էր պատրիարքը, կառավարությունը ամեն ջանք գործադրում էր խուսափելու համար վերջնական ու հստակ պատասխան տալուց համայնքինՙ նոր պատրիարքին ընտրության կապակցությամբ: Այդ խուսափողական կեցվածքն էլ համայնքը բաժանել էր երկու մասի, որոնցից մեկը պահանջում էր նոր պատրիարքի ընտրություն, իսկ մյուսըՙ աթոռակից պատրիարք: Երկար տարիների ձգձգումներից հետո երկու պահանջներն էլ մերժվել էին, բայց այդ ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարողացել էր համոզել եկեղեցական խորհրդի հնազանդ անդամներին, որ իրեն «ընտրեն» առաջնորդական տեղապահ: Գործընթացը հեշտ չընթացավ: Երեւան եկան չորս թեկնածուներ, որոնց թուրքական կառավարությունը փորձեց իրար դեմ հանել: Բայց կողմերը որոշեցին Գերմանիայի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկճյանին ընտրել որպես ժամանակավոր պաշտոնակատար: Թուրքական կառավարությունը մերժեց ընդունել համայնքի որոշումը: Փոխարենը ճանաչեց Աթեշյանին որպես պատրիարք, որովհետեւ վերջինս լավ էր ծառայել իր «եղբորը»ՙ նախագահ Էրդողանին: Աթեշյանը անպարկեշտ մի հոգեւորական է, որ իրեն շրջապատել է անշարժ գույքի հարուստ գործակալներով, բանկիրներով եւ կառուցապատողների խմբակցություններով, որոնք իրենց շահույթի ետեւից ընկած մասնատում են եւ տնօրինում համայնքին վերադարձված կալվածները: Նրանք անշուշտ մենակ չեն թողնելու Աթեշյանին, որն արդեն մոտ տասը տարի պաշտոնավարում է փաստորեն որպես պատրիարք, եւ կառավարությունն էլ հավաստիացնում է, որ համայնքն այլ ընտրանք չունի:

Մյուս կողմից Էրդողանի բանբեր, համայնքի առաջնորդ Պետրոս Շիրինօղլուն որոշ մարդկանց ականջին փսփսում է, որ ճիշտ չէ հակառակվել կառավարության ցանկություններին:

Վրդովված Բեկճյանին ճանապարհից վերացնելուց հետո, որպես թեկնածուներ մնացին Աթեշյան արքեպիսկոպոսը, եպիսկոպոսներ Սահակ Մաշալյանն ու Սեպուհ Չուլճյանըՙ Գուգարքի առաջնորդը Հայաստանից: Համայնքի համակրանքը եթե հաշվի առնենք, ապա ամենահարմարը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն է, որ թեեւ թեկնածուների շարքին չէ, բայց խիստ կարեւոր պաշտոն է զբաղեցնում Եվրոպայում, ավելի կոնկրետՙ Վատիկանում: Չուլճյանը չափից ավելի հայաստանյան է, որ ընդունելի լինի Էրդողանի կառավարության կողմից, որն արդեն իր ընտրությունը կատարել է: Հակառակ իրենց կասկածներին, երկու գործող կաթողիկոսներն էլ, ինչպես նաեւ տեղի հայ համայնքը, հարգանքով են վերաբերվում Աթեշյանին, նկատի ունենալով, երեւի, թե ի վերջո նա է, այս կամ այն կերպ, զբաղեցնելու հաջորդ պատրիարքի աթոռը: Էրդողանի բռնապետական իշխանությունը գործազուրկ է դարձրել ավելի քան 350 հազար գիտնականների, լրագրողների, իրավաբանների եւ զինվորականների: Ավելին, նա արհամարհում է, ձեռնոց է նետում ամբողջ աշխարհին: Պատրիարքի գահին հարկադրաբար հլու-հնազանդ մի հոգեւորական բազմեցնելը, ուստի, առաձնապես մեծ մարտահրավեր չէ նորին գերազանցություն Սուլթանի համար:

Մինչ ստամբուլահայերին փոթորկալից ժամանակներ են սպասում, թող խաղաղությամբ ի տեր հանգչի նորոգ հանգուցյալ պատրիարքը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

ՆՈՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԿԵՏՐԱԿԱՅԱՆ ՇՈՐԺԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ

Լրահոս

Իսպանիայի հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն

20/07/2026

Հուլիսի 19-ին, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։...

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի...

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական