Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈԿՏ. ՆԵՐՍԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆՙ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆ-ՀԵՏԱԽՈՒՅԶԸ

22/02/2019
- 22 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՖԼՈՐԵՆՍ ԱՎԱԳՅԱՆ, Նյու Յորք

Ներսես Գրիգորյանը չորս տարեկան էր, երբ ծնողները ապաստան գտան Մ. Նահանգներում: Ծնվել էր 1921-ին, երբ ծնողները երկրից երկիր տեղափոխվելով փորձում էին փախչել ցեղասպանությունից: Եղբայրը ծնվել էր Հալեպում, Սիրիայում: Նյու Յորքում հայրը դարձավ գործարանի բանվոր, մայրըՙ տնային տնտեսուհի: Ամերիկայում ծնվեց իր կրտսեր եղբայրը: Տարիներ անց, հիշելով այդ տեղափոխությունները, Ներսեսը նկարագրում էր, որ այդ ամենը «չափազանց տանջալի էր, որովհետեւ դու իրականում այդ վայրերից ոչ մեկին չէիր պատկանում»:

Կյանքի նման մռայլ սկիզբը ոչ մի հեռանկար չէր խոստանում Ներսեսին, բայց ճակատագիրը նրան այլ բան էր նախատեսել: Իր անցած կյանքը, մինչեւ 96 տարեկանում իր մահը Լոս Ալամոսում (Նյու Մեքսիկոյում) միայն «զարմանալիորեն հրաշալի» բառերով կարելի է բնութագրել: Նա դարձավ Ամերիկայում ամենահայտնի գիտնականներից եւ հետախուզական վերլուծաբաններից մեկըՙ մասնակցելով անգիտակցաբար ատոմային ռումբի մշակմամբ զբաղվող «Լոս Ալամոսի Մանհեթեն նախագծին» (1941), որն հետագայում Հիրոսիմայի վրա գցեց առաջին ատոմային ռումբը: Նա այդ ժամանակ «Union Carbide» լաբորատորիայում էր աշխատում, որն ուրանի հարստացման փորձեր էր կատարում: Պատերազմից հետո, երբ լաբորատորիան կրճատում է իր ուսումնասիրությունները, Ներսեսը տեղափոխվում է Նյու Մեքսիկոՙ շարունակելու համար իր աշխատանքները «Մանհեթեն» նախագծում: Տարիներ անց, հայրը այցելելով եւ ականատես լինելով տեղի չոր կլիմային եւ «ամրակազմ» լեռներին նշել է, որ այն հիշեցնում է նրա «Հին էրգիրը»: Գրիգը (այդպես էին Ներսեսին անվանում ընկերները) զգացել է, որ ինչ-որ թելերով ինքն էլ է կապված այդ հիշողություններին:

Այդտեղ, Լոս Ալամոսում, նա հանդիպում է իր ապագա կնոջըՙ Քեթրին Պատերսոնին, որն աշխատում էր միեւնույն «Մանհեթեն» ծրագրում, որպես բանակի կանանց կորպուսի անդամ: Այդտեղ էլ ծնվում է նրանց միակ զավակըՙ Դեբրան, որն այժմ բանակի թոշակառու փոխգնդապետ է:

Կապը հայկականության հետ

Ներսես «Գրիգի» համար սկսվում է մի կարիերա, որը ձգվելու էր մոտ հինգ տասնամյակ: 1972-ին նրան հրավիրում են դառնալու հետախուզական մի միավորման անդամ, իր համար անծանոթ պատճառներով: Ենթադրում է, որ պատճառը հայերենի եւ ռուսերենի իմացությունն է: Մանուկ հասակում ծնողները ստիպել էին խոսել եւ կարդալ հայերեն: Նաեւ որոշ գիտելիքներ ձեռք բերել հայոց պատմության, մշակույթի եւ գրականության բնագավառներից:

«Այդ ժամանակ ես անօգուտ էի համարում այդ գիտելիքները: Բայց, երեւում է, Աստված գիտեր ինչ էր կատարվելու», հետագայում խոստովանել է նա, հիշելով որ 1960-ական թվերին նրան խնդրել էին անգլերենից թարգմանել քիմիայի մի քանի ռուսերեն գրքեր: Դա կառավարությանը օգտակար աշխատանք էր եղել:

Հիշելով այդ դրվագը, նա վերհիշել է, թե ինչպես առաջին անգամ այդ երկիր մուտք գործելիս իր թղթերի վրա «պետականությունից զուրկ» (stateless) բառերն են գրված եղել: Իսկ հիմա նա հետախուզության անվտանգության բաժնի գլխավոր աշխատակիցներից մեկն էր դարձել: Ուներ իր անունով վեց հեղինակային արտոնագրեր: Արժանացել էր բազմաթիվ պատվոգրերի, մեդալների (ներառյալ Լոս Ալամոսի բարձրագույն մրցանակի եւ ԿՀՎ-ի մեդալի), եւ երկու դոկտորական գիտական աստիճանների: Նա 2005-ից նաեւ ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ էր:

Հեռախոսազրույց Դեբրայի հետ

Վերոնշյալ կենսագրական հիշողությունները վերարծարծվեցին «Գրիգի» դստերՙ Դեբրայի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Նա պատմեց, որ համաձայն հոր ցանկության Հայ Օգնության ֆոնդում (FAR) հատուկ դրամաշնորհ էր հատկացված Հայաստանի համալսարաններում ուսումնասիրություններ կատարող ուսանողների համար:

«Նա շատ էր կապված իր հայկական անցյալի հետ: Հորս ծնողները շատ էին տանջվել ցեղասպանության տարիներին: Մորական կողմից բոլորն սպանվել էին: Հորեղբայրները բաժանվել, մեկը Կանադա էր գնացել, մյուսըՙ Երեւան: Տարագրման տարիներին նրանք որպես քուրդ էին հանդես եկել: Քրդերենին լավ են տիրապետել:

Երբ հայրս Նյու Մեքսիկա է տեղափոխվել, այնտեղ շատ քիչ հայեր են եղել: Բայց 1950-60-ականներին 60-70 հոգի հավաքվել են եւ սկսել են որոշ մշակութային միջոցառումներ իրականացնել: Հիմնել են հայկական եկեղեցի: 1990-ականներին հորս հնարավորւթյուն է տրվել այցելելու Հայաստան` պետքարտուղարության հանձնարարականով այնտեղ գիտնականներին օգնելու համար: Հետագաում նաեւ Գիտության եւ տեխնոլոգիայի միջազգային կենտրոնի գործուղմամբ` հետեւելու գիտական ծրագրերի իրագործման աշխատանքներին: Այդ այցելությունների ընթացքում նա կապ էր հաստատել իր հարազատների հետ: Կինըՙ Քեթրինն էր, որ 1979-ին հայտնաբերել էր նրանց: Մայրս «հոգով ու սրտով հայ էր»: Հայրս նշում էր, որ ծնողները շատ բան չեն պատմել նրան ցեղասպանության վերաբերյալ, բայց իր մեջ սերմանել են ճիշտ գործելու եւ ստացածի փոխարեն վարձահատույց լինելու հատկությունները: Մահվան շեմին նա դարձյալ վերադարձել էր իր արմատներին», եզրակացրեց Դեբրան:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror Spectator

Նկար 1. «Գրիգը» (աջից) Չարլտոն Հեստոնի հետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐԿԵԼԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՈՏՆԿԱՅՍ ԾԱՓԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄՆԱԼ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ, ԹԵ ՈՎ Է ՀԱՅԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄՆԱԼ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ, ԹԵ ՈՎ Է ՀԱՅԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական