Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՃԱՆ ԵՒ ՄԵՆՔ

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Հոճա Նասրէտտինի պատմութիւնը յաճախ կը համընկնի մեր կենցաղին եւ արարքներուն: Մարդը իր երախային հետ էշով ճամբորդած ատեն, ինչ ձեւով ալ կը վարուի, միշտ մարդոց քննադատութեան առարկայ կը դառնայ: Իշուն վրայ ինք կը նստի ու տղեկը քալելով կը հետեւի իրեն, իսկ մարդիկ ամօթանք կու տան, թէ եսասիրութեամբ ինք հանգիստ նստեր է, իսկ խեղճ երախան կը քալէ: Ինք կ՛իջնէ ու երախան կը նստեցնէ իշուն վրայ, ու դարձեալ կ՛այպանեն, որ մեծ մը մարդը հետիոտն կը ճամբորդէ, մինչ երախան հանգիստ նստած է: Դարձեալ կը նստի ու տղան գիրկը կ՛առնէ, նորէն կ՛այպանեն, թէ խիղճ չունի, խեղճ անասունին չի մեղքնար: Յուսահատ, ինք ու երախան կ՛իջնեն ու քալելով կ՛երթան իշուն կողքին, այս անգամ զինք խենթի տեղ կը դնեն:

Մէկ խօսքովՙ ինչպէս ալ վարուի մարդ, ժողովուրդը պիտի խօսի: Դիմացինը քննադատելը հաճոյք կը պատճառէ քննադատողին. Նոյնիսկ դիմացինէն աւելի լաւը ի՛նք ըլլալու ինքնախաբէութիւնը կ՛ապրի:

Այսօրուան մեր իրավիճակն ալ տարբեր չէ. անցեալի վարչակարգը չսիրեցինք, քննադատեցինք, եկաւ նորը, սկիզբը, իշխանափոխութեան օրերուն, անօրինակ մակընթացութեան պէս ամէն մարդ ովսաննաներով դիմաւորեց եղածը, այն աստիճան, որ թացն ու չորը միատեղ խարոյկի վրայ հանուեցան:

Հիմաՙ տեղատուութիւն է, բայց կացութիւնը նոյնն է: Ովսաննաները պակսեցան, քննադատութիւնները շատցան, նոյնիսկ ծաղր ու ծանակի հանդերձանքով: Ինչե՜ր ըսես չեն լսուիր վարչապետի հասցէին, նոր խորհրդարանի հասցէին: Ի՜նչ ծաղրանկարներ ըսես լոյս չտեսան դիմատետրի (ֆէյսպուքի) էջերուն: Ոչ մանկապարտէզ մնաց, ոչ մանկամսուր, որոնց որակումին արժանացաւ նորակազմ խորհրդարանը, քանի որ մեծամասնութեամբ երիտասարդներէ կը բաղկանայ:

Մէյ մը Եւրոպային նայեցէք եւ տեսէք, թէ քանի երիտասարդ ղեկավար պաշտօնի վրայ էՙ վարչապետ, նախարար, թէ այլ: Անպայման պիտի քննադատե՞նք, առանց համբերելու եւ տեսնելու, թէ անոնք արժանի՞ են իրենց աթոռներուն, թէ՞ ոչ: Նոյնիսկ առանց զիրենք ճանչնալու, յանուն քննադատութեան կը քննադատեն ու կը ծաղրեն: Նորաթուխ պատգամաւորները, իբր թէ այնքան երիտասարդ ու անփորձ են, որ նոյնիսկ խորհրդարանի իրենց աթոռներուն դիմացի կոճակը սեղմել չեն գիտեր…

Երեւի անոնք խորհրդարան չմտած պէտք էր կոճակ սեղմելու դասընթացքի մը հետեւէին, ապա նորՙ պատգամաւոր դառնային: Կարծես նախկինները ի ծնէ կոճակ սեղմող եղած են, կամ ալ կլլած են այդ մասնագիտութիւնը: Մարդիկ, որոնք իրենց փողկապներն անգամ կարգին քաշուած պահել չէին գիտեր, սակայն կոճակ սեղմել գիտէին:

Եթէ այսպէս պիտի շարունակուի, ափսոս է այս երկրին: Երեք նախագահական շրջաններ ունեցանք, երեքն ալ քննդատեցինք ու գրողին ծոցը ուղարկեցինք: Եկաւ չորրորդը, այս ալ պատէ-պատ զարնենք, նայինք վերջը ի՞նչ պիտի ըլլայ:

Եթէ այսպէս շարունակուի, ինչ իշխանութիւն ալ գայ պիտի քարկոծուի, մենք պարզապէս մեր թշնամիներուն ջաղացքին ջուր կը լեցնենք: Մենք բնաւ չենք անդրադառնար, թէ ինչ քաղաքական, զինուորական, տնտեսական եւ այլ մտահոգիչ կացութեանց մէջ ենք, ուր մեր տրամաբանութիւնը գործի լծելու ենք եւ մեր երկրին ներքին ամրութիւնը պահելու ենք: Մեր անվերջ քննադատութիւններով պարզապէս ակնկալուածին հակառակը կ՛ընենք:

Իր բոլոր խոցելի կողմերով հանդերձ, յեղափոխութիւնը ժողովրդային էր: Ժողովուրդը երբեք չի սխալիր, եիտասարդ ու անփորձ, դժուարութիւնները մէկիկ- մէկիկ յաղթահարելով իր նպատակին պիտի հասնի, եթէ նեցուկ կանգնինք անոր ու համբերենք:

Վարչապետին սիրելու- չսիրելու հարցը չէ կարեւորը, այլՙ ժողովուրդին կամքը յարգելը: Ժողովուրդը եթէ զգայ, որ սխալած է, նոր յեղափոխութեամբ մը սխալը կը սրբագրէ: Հաւատալու է ժողովուրդին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԵՎ, ՄԵԾ ԵՂԲԱՅՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԵՎ, ՄԵԾ ԵՂԲԱՅՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական